Գրիգոր Աբրահամյան
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1862[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1894[1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան |
Գրիգոր Աբրահամյան (հունվարի 17, 1862[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1894[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց չի ավարտել։ Հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել հայկական ներկայացումներին։ Երբ 1879 թվականին կազմակերպվել է Թիֆլիսի Հայոց թատրոնի մշտական խումբը, խաղացել է այնտեղ, ապա այլ թատերախմբերում։ 1883 թվականից Ա. Սաֆրազյանի, Պայծառ Ֆասուլաճյանի, Փառանձեմի հետ հանդես է եկել Աստրախանում, Անդրկովկասում, Պարսկաստանում։ Կատարած դերերից հիշատակության արժանի են՝ Զիմզիմով («Պեպո»), Օսեփ («Քանդած օջախ»), Ֆրանց («Ավազակներ»), Շեյլոկ («Վենետիկի վաճառականը»), Դոկտոր Շտոկման («Դոկտոր Շտոկման») և այլն։ Մահացել է 1839 թվականին, 34 տարեկանում։ Նրան բնորոշ էր արտահայտիչ դիմախաղը, հստակ առոգանությունը, հոգեբանական հավաստի վերլուծությունը[2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|