Փախուստ դեպի Եգիպտոս (նկար, Էլսհայմեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փախուստ դեպի Եգիպտոս (այլ կիրառումներ)
Փախուստ դեպի Եգիպտոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Adam Elsheimer?[1] |
տարի | 1609[1] |
բարձրություն | 30,6 սանտիմետր[2] |
լայնություն | 41,5 սանտիմետր[2] |
ուղղություն | մաներիզմ[3] և բարոկկո[3] |
ժանր | հոգևոր արվեստ[4] |
նյութ | յուղաներկ[4] և պղինձ[4] |
գտնվում է | Alte Pinakothek, upper floor, small gallery 13? |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
հիմնական թեմա | Փախուստ Եգիպտոս |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/e/elsheime/egypt-e.html, http://www.adam-elsheimer.com/www.adam-elsheimer.com/Werke_files/Artikel%20aus%20P%20M%20%20History%201_2012.pdf, http://www.adam-elsheimer.com/www.adam-elsheimer.com/Uber_uns.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Rest on The Flight into Egypt (Elsheimer) Վիքիպահեստում |
«Փախուստ դեպի Եգիպտոս» (գերմ.՝ Flucht nach Ägypten), գերմանացի գեղանկարիչ Ադամ Էլսհայմերի նկարներից։ Հեղինակը ստեղծագործությունը վրձնել է 1609 թվականին[5]։ Նկարի սյուժեում ընկած է Աստվածաշնչի այն դրվագը, երբ Հիսուս Քրիստոսի ընտանիքը փախուստի է դիմում դեպի Եգիպտոս՝ Հերովդես թագավորի հրամանով իրականացվող երեխաների կոտորածից խուսափելու համար։ 31 × 42 սմ չափեր ունեցող «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում՝ Մյունխենում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործության սյուժեում ընկած է ավետարանական այն պատմությունը, ըստ որի, Հիսուս Քրիստոսի ընտանիքը հարկադրված փախուստի է դիմում դեպի Եգիպտոս՝ խուսափելու համար Հերովդես թագավորի հրամանով սանձազերծված Մանուկների կոտորածից։
Մատթեոսի ավետարանում գրված է.
Փախուստի վերաբերյալ, բացի վերոնշյալ նկարագրումից, ավելի մանրակրկիտ տեղեկություն չկա։ Միայն Ապոկրիֆներում ներկայացված են ճանապարհորդության որոշ մանրամասներ՝ հանդիպում ավազակների հետ ճանապարհին, կամ էլ այն ծառի մասին, որը պատսպարեց Սուրբ ընտանիքին սաստիկ շոգերի ժամանակ։
Որպես կանոն, «Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործության սյուժեում ներառված են Մարիամ Աստվածածինը էշի վրա նստած՝ մանուկ Հիսուսին գրկած, ինչպես նաև էշին ուղեկցող Հովսեփը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փախուստ դեպի Եգիպտոս» նկարը դիտելիս հանդիսատեսը սկզբում հայտնվում է ականակիր մթության մեջ, սակայն, քիչ անց աչքն սկսում է հարմարվել՝ ադապտացիայի ենթարկվել։ Ամենից առաջ յուղաներկին նայելիս աչքի են ընկնում երկնակամարն ու Ծիր կաթինը, համաստեղություններն ու լիալուսինը, որն արտացոլվել է խաղաղ մակերևույթով ջրի հայելիում։ Նկարում պատկերված են նաև վիթխարի մթին ծառեր, որոնց ֆոնին Սուրբ ընտանիքը՝ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսի հետ։ Նրանք կտավի ստորին հատվածում են պատկերված, ու դիտողն անմիջապես բարձր ծառերին ու երկնքին է նայում, հետո նոր Ընտանիքին։
Հովսեփի ձեռքին թույլ բոցավառվող ջահ է նկարված։ Քիչ այն կողմ, կտավի ձախ հատվածում, վառ բոցերով խարույկն է պատկերված, որը վառել են տարածքի հովիվները։ Նկարում թագավորում է գիշերը, որը փախուստը դարձնում է առավել գաղտնածածուկ, խարույկը՝ անհարմար, անտառը՝ խոր լռությամբ պարփակված, ջուրը՝ խորհրդավոր հայելային։ Ադամ Էլսհայմերն այնպես է վրձնել «Փախուստ դեպի Եգիպտոս» ստեղծագործությունը, որ դիտողն իրեն անմիջապես զգում է նկարի ներսում և փորձում մթության մեջ դիտել բոլոր առարկաները և աչքերը փակելով՝ ականջալուր լինել նաև ձայներին։ Նկարչի շնորհիվ բնության թեման մուտք գործեց իր ժամանակի գեղանկարչության ասպարեզ, որպես առանձին ապրող տարր։
Ի դեպ, Ադամ Էլսհայմերն առաջին նկարիչներից մեկն է աշխարհում, որ կարողացել է բավականին ճշգրտորեն պատկերել երկնակամարն ու լուսատուները։ Ըստ հավանականության, որին հանգել են գիտնականները, Ադամ Էլսհայմերը 1609 թվականի հունիսի 16-ին, մոտավորապես ժամը 21:45 Հռոմում հեռադիտակով հետևել է երկնակամարին[6]։ Այս եզրահանգման են եկել մյունխենյան Գերմանական թանգարանի գերմանացի գիտնականները 2005 թվականին։ Նկարում պատկերված Լուսինն ու Հարդագողի ճանապարհը համապատասխանում են Հռոմի աշխարհագրական լայնությանը բնորոշ փոխադարձ տեղադրությանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/adam-elsheimer/die-flucht-nach-aegypten
- ↑ 3,0 3,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/images/221658
- ↑ Howard, Deborah (1992). «Elsheimer's Flight into Egypt and the Night Sky in the Renaissance». Zeitschrift für Kunstgeschichte. 55 (2): 212–224. doi:10.2307/1482611. JSTOR 1482611.
- ↑ Andrews, Keith (1977). Adam Elsheimer: Paintings, Drawings, Prints. Phaidon. ISBN 9780714815756.
- ↑ Когда живопись открыла млечный путь Արխիվացված 2007-09-21 Wayback Machine(գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peinture de paysage, Norbert Wolf, Taschen ISBN 978-3-8228-5465-5
Lien externe
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Fuite en Égypte sur le site de la Pinacothèque de Munich Արխիվացված 2015-07-21 Wayback Machine
- Alte Pinakothek page on The Flight into Egypt, nv.-Nr. 216 Արխիվացված 2007-10-29 Wayback Machine
- "The Story Within a Landscape: Adam Elsheimer's 'The Flight Into Egypt' is a small gem." The Wall Street Journal
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փախուստ դեպի Եգիպտոս (նկար, Էլսհայմեր)» հոդվածին։ |
|