Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (գերմ.՝ Eidgenössische Technische Hochschule Zürich, անգլ.՝ Swiss Federal Institute of Technology Zurich), բուհ ՇվեյցարիայիՑյուրիխ քաղաքում։ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը հիմնադրվել է 1855 թվականի հոկտեմբերի 16-ին և համարվում է Շվեյցարիայի և ամբողջ աշխարհի առաջատար բուհերից մեկը[11]։ Այժմ բուհն աշխարհի համալսարանների շարքում գրավում է 8-րդ տեղը՝ գիտական, ինժեներական և տեխնիկական առարկաների ուսուցմամբ և երկրորդն է ԵվրոպայումՔեմբրիջի համալսարանից հետո[12]։
Ինստիտուտի 21 պրոֆեսորներ և ուսանողներ Նոբելյան մրցանակի են արժանացել, որոնցից ամենահայտնին Ալբերտ Այնշտայնն է, ով մրցանակն ստացավ 1921 թվականին, իսկ վերջինը՝ Կուրտ Վյուտրիխը՝ 2002 թվականին։ Հանդիսանում է IDEA League-ի (Եվրոպայի 5 առաջատար տեխնիկական բուհերի ստրատեգիական միություն) և Հետազոտական համալսարանների միջազգային միության անդամ։