Jump to content

Ցզինշանը և Արևմտյան լիճը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցզինշանը և Արևմտյան լիճը
2
տեսակճապոնական շիրմա և գեղանկար
նկարիչԿանո Սանրակու[1]
տարի1630
բարձրություն152,5 սանտիմետր
լայնություն358,2 սանտիմետր
ստեղծման վայրՃապոնիա[1]
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
ժանրբնանկար[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Ծանոթագրություններ
 Jinshan Island and West Lake Վիքիպահեստում

«Ցզինշանը և Արևմտյան լիճը» (ճապ.՝ 金山西湖図屏風), (աջ մասը երբեմն հիշատակվում է որպես առանձին ստեղծագործություն Տեսարան դեպի Արևմտյան լիճը), Կանոյի գեղարվեստի դպրոցի վարպետ, ճապոնացի նկարիչ Կանո Սանրակուի կողմից ստեղծված նախշանկար վեցփեղկանի շրջակալի վրա։ Աշխատանքը կատարվել է թանաքի, ներկերի, ոսկու և թղթի օգտագործմամբ։ Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։

Չնայած այն բանին, որ լեռների, կղզիների, մառախուղի պատկերմամբ տպավորություն է ստեղծվում, որ շրջակալի երկու կողմերը միավորված են, այնուամենայնիվ նկարում պատկերված են արևելյան Չինաստանի աշխարհագրորեն առանձին երկու տարբեր տարածքներ[2]։ Շրջակալի աջ մասում պատկերված է Ցզինշան կղզին, որը գտնվում է Յանցզի գետի մեջտեղում, հարավային Ցզյանսու նահանգի Չժենցզյան քաղաքից ոչ հեռու։ Նկարիչը ցանկացել է նկարի վրա ավելացնել բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ և արահետներ, որտեղ հանդիպում են հասարակության տարբեր շերտերի մարդիկ[2]։

Շրջակալի ձախ մասում պատկերված է Արևմտյան լիճը, որը գտնվում է Հանչժոու քաղաքից 150 մղոն հարավ։ Այս քաղաքի պատերն ու դարպասները նկարիչը պատկերել է ձախ անկյունի առաջին պլանում[2]։ Արևմտյան լճի շրջանում կառուցվել էին բազմաթիվ բուդդայական վանքեր և պաշտամունքի վայրեր (դրանց որոշ մասը կարելի է գտնել նկարում), այդ պատճառով էլ նա շատ ուխտավորների էր գրավում իր կողմը[3]։ Այնտեղ բնակվում էին նաև շատ բանաստեղծներ, գիտնականներ և արվեստագետներ[3]։ Արևմտյան լիճը հաճախ էր հայտնվում Հարավային Սունի նկարիչների ստեղծագործություններում[3]։ Կանո Սանրակուն նկարի վրա ավելացրեց Արևմտյան լճի տասը պատկերագիտական տեսարաններ, որոնք էլ դարձան 12-13-րդ դարերի չինական պոեզիայի և գեղանկարչության մոտիվները[2]։ Մինչև Կանո Սանրակուն ճապոնական արվեստի ստեղծագործություններում ավելի հայտնի էին ուղղահայաց թղթագլանները, որոնք վերագրվում էր Սեսսյուին, հետագայում պարզվեց որ դրա հեղինակը եղել է նրա աշակերտ Սյուգեցուն[3]։ Հայտնի է, որ Սեսսյուն ճամփորդել է Արևմտյան լճի կողմերում, այն դեպքում, երբ Մուրոմատի և Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչները կարող էին ստեղծել իրենց աշխատանքները՝ հիմնվելով բացառապես իրենց նախորդների ստեղծագործությունների կամ էլ գրքերի նկարազարդումների վրա[3]։ Ճապոնացի նկարիչների կողմից կատարված Արևմտյան լճի միայն մի քանի պատկերներում են պարունակվում տասը տեսակները[3]։

Նկարի երկու մասերում, աջից դեպի ձախ ցուցադրվում է տարվա եղանակների փոփոխությունները, գարնանից մինչև ձմեռ[3]։ Շրջակալի երկու մասերը միավորվում են մառախուղի, ջրի և ֆոնային մասերի ստեղծման ժամանակ ոսկու օգտագործմամբ։ Ոսկին հնարավորություն է տալիս մեղմել կոմպոզիցիոն անցումները մի տեսակից մյուսին[3]։

Դատելով շրջակալի վրա նկարչի կողմից դրված կնիքներից, այն ստեղծվել է շուրջ 1630 թվականին։ Այդ ժամանակ Կանո Սանրակուն թղթագլանի վրա աշխատել է Կիոտոյում գտնվող Մյոսինձի վանքում, իր որդեգիր տղայի՝ Կանո Սանսեցուի հետ միասին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.metmuseum.org/art/collection/search/671028
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «金山西湖図屏風 Jinshan Island and West Lake».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 149—153. ISBN 9780870991363.