Կանո Սանսեցու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանո Սանսեցու
ճապ.՝ 狩野山雪
Ծնվել է1589[1][2][3][…]
ԾննդավայրHizen Province, Saikaidō, Ճապոնիա և Նագասակի, Ճապոնիա[4]
Վախճանվել էմայիսի 1, 1651(1651-05-01)[5]
Մահվան վայրԿիոտո, Ճապոնիա[4]
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտությունարվեստների գործիչ և նկարիչ
ՈճԿանո դպրոց[5]
Ժանրնատյուրմորտ[6], բնանկար[6] և դիմապատկեր[6]
ՈւսուցիչԿանո Սանրակու
ԶավակներԿանո Էյնո
ԱզգականներԿանո Սանրակու
Kanō Sansetsu Վիքիպահեստում

Կանո Սանսեցու (ճապ.՝ 狩野山雪, 1589[1][2][3][…], Hizen Province, Saikaidō, Ճապոնիա և Նագասակի, Ճապոնիա[4] - մայիսի 1, 1651(1651-05-01)[5], Կիոտո, Ճապոնիա[4]), հայտնի է նաև որպես Կանո Հեյսիրո, ճապոնացի նկարիչ, Կանո Սանրակուի աշակերտը։ Կանո Սանսեցուն կյանքի ընթացքում ունեցել է մի քանի կեղծանուններ՝ Դասոկուկեն, Տոգենսի, Սյոխակու-Սանձին և այլն[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանո Սանսեցուն ծնվել է Հիձեն գավառում, որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Օսակա։ Երբ Կանոն 16 տարեկան էր, մահացավ նրա հայրը։ Այդ ժամանակ տղայի հորեղբայրը խնդրեց Կանո Սանրակուին՝ Կանո դպրոցի վարպետին, տղային վերցնել իր մոտ որպես աշակերտ[8], և նա ստացավ Կանո Հեյսիրո անունը։ Ուսուցիչը բարձր գնահատեց իր աշակերտի գեղանկարչական տաղանդը։ Իր որդու՝ Կանո Միցոնորիի մահից հետո, Կանո Սանրակուն իր դստերն ամուսնացրեց իր աշակերտի հետ՝ որդեգրելով նրան, այդ ժամանակ էլ Սանսեցուն պաշտոնապես ստացավ այդ անունը[9]։ Ուսուցիչը և աշակերտը հաճախ միասին աշխատում էին որմնանկարների վրա (օրինակ, «Պատատուկները բամբուկե ցանկապատի մոտ» Կիոտոյում, Մյոսինձի վանքում)[9]։ Կանո Սանրակուից հետո Սանսեցուն դարձավ Կիոտո-Կանոյի դպրոցի լիդերը (քանի որ սյոգունը բնակվում էր Էդոյում, դպրոցի ակտիվությունը հիմնականում դրսևորվում էր այս քաղաքում, այդ դպրոցի Կիոտոյի մասնաճյուղը մղվում էր երկրորդ պլան)[7]։ Նա ստացավ հոկկյո («Դհարմայի կամուրջ») պատվավոր կոչումը գեղանկարչության բնագավառում[7]։

Իր ուսուցչի նման Կանո Սանսեցուն ստեղծել է հարուստ նախշանկարներ շարժական դռների և առաջակալների վրա վառ ներկերով ոսկե ֆոնի վրա։

Պահպանված աշխատանքների օրինակ է համարվում «Հին սալորենի» նախշանկարը ֆուսումի վրա, որի ստեղծման համար օգտագործվել է թանաք, ներկեր և ոսկի։ Աշխատանքը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[11]։ Ստեղծագործության կոմպոզիցիայում տուրք է տրվել Կանո Էյտոկուի կորացված բներով ծառերի պատկերներին[9]։ Նախշանկարը ստեղծվել է Կիոտոյի Մյոսինձի վանքի համար[11]։ Սակայն ոսկե ֆոնի վրա վառ գույներով նախշանկարները աստիճանաբար իրենց տեղը զիջում են արվեստի և դեկորացիայի խստությանը։ Սևաներկային գեղանկարչության մեջ ամբողջությամբ դրսևորվեց Սանսեցուի տաղանդը։ Նա նախընտրում էր բուդդիստական և կոֆուցիական սյուժեները, ինչպես նաև թռչունների պատկերումը։ Առայժմ անհայտ պատճառներով, մահից առաջ Կանո Սանսեցուն հայտնվում է բանտում։ Չնայած նրան հաջողվում է բանտից դուրս գալ, սակայն 63 տարեկան հասակում մահանում է[7]։

Նկարչի որդին` Կանո Էյնոն, նույնպես զբաղվում էր գեղանկարչությամբ և գրել է «Ճապոնիայի գեղանկարչության պատմություն» (1691) վեց հատորից կազմված աշխատությունը, որտեղ կատարել է Ճապոնիայի գեղանկարչության հետազոտությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500121022
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG5280
  6. 6,0 6,1 6,2 http://www.artnet.com/artists/sansetsu/
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Biography of Japanese Painter Kano Sansetsu (1589 - 1651)» 
  8. Hetl-Kuntze H. (1969)։ Hans L. C. Jaffé, ed.։ Far Eastern Art։ The Dolphin history of painting։ Thames and Hudson։ էջ 119 
  9. 9,0 9,1 9,2 «Развитие стиля Кано Эйтоку его учениками и последователями. Часть 6.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-19-ին։ Վերցված է 2018-12-14 
  10. Kano Sansetsu (Japanese, 1589–1651), Old Plum
  11. 11,0 11,1 «老梅図襖 Old Plum» (անգլերեն)։ The Metropolitan Museum of Art 
  12. Jordan Brenda G. (2003)։ Copying the Master and Stealing His Secrets: Talent and Training in Japanese Painting։ University of Hawaii Press։ ISBN 978-0-8248-2608-6