Ցզինշանը և Արևմտյան լիճը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ցզինշանը և Արևմտյան լիճը
金山西湖図屏風-Jinshan Island and West Lake MET DP704869.jpg
2
տեսակճապոնական շիրմա և գեղանկար
նկարիչԿանո Սանրակու
տարի1630
բարձրություն152,5 սանտիմետր
լայնություն358,2 սանտիմետր
ժանրբնանկար[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան և Նյու Յորք
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան

«Ցզինշանը և Արևմտյան լիճը» (ճապ.՝ 金山西湖図屏風), (աջ մասը երբեմն հիշատակվում է որպես առանձին ստեղծագործություն Տեսարան դեպի Արևմտյան լիճը), Կանոյի գեղարվեստի դպրոցի վարպետ, ճապոնացի նկարիչ Կանո Սանրակուի կողմից ստեղծված նախշանկար վեցփեղկանի շրջակալի վրա: Աշխատանքը կատարվել է թանաքի, ներկերի, ոսկու և թղթի օգտագործմամբ: Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]:

Չնայած այն բանին, որ լեռների, կղզիների, մառախուղի պատկերմամբ տպավորություն է ստեղծվում, որ շրջակալի երկու կողմերը միավորված են, այնուամենայնիվ նկարում պատկերված են արևելյան Չինաստանի աշխարհագրորեն առանձին երկու տարբեր տարածքներ[2]: Շրջակալի աջ մասում պատկերված է Ցզինշան կղզին, որը գտնվում է Յանցզի գետի մեջտեղում, հարավային Ցզյանսու նահանգի Չժենցզյան քաղաքից ոչ հեռու: Նկարիչը ցանկացել է նկարի վրա ավելացնել բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ և արահետներ, որտեղ հանդիպում են հասարակության տարբեր շերտերի մարդիկ[2]:

Շրջակալի ձախ մասում պատկերված է Արևմտյան լիճը, որը գտնվում է Հանչժոու քաղաքից 150 մղոն հարավ: Այս քաղաքի պատերն ու դարպասները նկարիչը պատկերել է ձախ անկյունի առաջին պլանում[2]: Արևմտյան լճի շրջանում կառուցվել էին բազմաթիվ բուդդայական վանքեր և պաշտամունքի վայրեր (դրանց որոշ մասը կարելի է գտնել նկարում), այդ պատճառով էլ նա շատ ուխտավորների էր գրավում իր կողմը[3]: Այնտեղ բնակվում էին նաև շատ բանաստեղծներ, գիտնականներ և արվեստագետներ[3]: Արևմտյան լիճը հաճախ էր հայտնվում Հարավային Սունի նկարիչների ստեղծագործություններում[3]: Կանո Սանրակուն նկարի վրա ավելացրեց Արևմտյան լճի տասը պատկերագիտական տեսարաններ, որոնք էլ դարձան 12-13-րդ դարերի չինական պոեզիայի և գեղանկարչության մոտիվները[2]: Մինչև Կանո Սանրակուն ճապոնական արվեստի ստեղծագործություններում ավելի հայտնի էին ուղղահայաց թղթագլանները, որոնք վերագրվում էր Սեսսյուին, հետագայում պարզվեց որ դրա հեղինակը եղել է նրա աշակերտ Սյուգեցուն[3]: Հայտնի է, որ Սեսսյուն ճամփորդել է Արևմտյան լճի կողմերում, այն դեպքում, երբ Մուրոմատի և Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչները կարող էին ստեղծել իրենց աշխատանքները՝ հիմնվելով բացառապես իրենց նախորդների ստեղծագործությունների կամ էլ գրքերի նկարազարդումների վրա[3]: Ճապոնացի նկարիչների կողմից կատարված Արևմտյան լճի միայն մի քանի պատկերներում են պարունակվում տասը տեսակները[3]:

Նկարի երկու մասերում, աջից դեպի ձախ ցուցադրվում է տարվա եղանակների փոփոխությունները, գարնանից մինչև ձմեռ[3]: Շրջակալի երկու մասերը միավորվում են մառախուղի, ջրի և ֆոնային մասերի ստեղծման ժամանակ ոսկու օգտագործմամբ: Ոսկին հնարավորություն է տալիս մեղմել կոմպոզիցիոն անցումները մի տեսակից մյուսին[3]:

Դատելով շրջակալի վրա նկարչի կողմից դրված կնիքներից, այն ստեղծվել է շուրջ 1630 թվականին: Այդ ժամանակ Կանո Սանրակուն թղթագլանի վրա աշխատել է Կիոտոյում գտնվող Մյոսինձի վանքում, իր որդեգիր տղայի՝ Կանո Սանսեցուի հետ միասին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/671028
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «金山西湖図屏風 Jinshan Island and West Lake» 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Murase Miyeko, N.Y. Metropolitan Museum of Art (New York (1975-01-01)։ Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն)։ Metropolitan Museum of Art։ էջ 149—153։ ISBN 9780870991363