Րաֆֆի Խարաջանյան
Րաֆֆի Խարաջանյան | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Rafi Haradžanjans |
Ծնվել է | փետրվարի 27, 1944 (80 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Լատվիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Rafi Haradžanjans Վիքիպահեստում |
Րաֆֆի Իսպիրի Խարաջանյան (փետրվարի 27, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի հայ դաշնակահար։ Լատվիայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982), արվեստագիտության դոկտոր (1994), պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականին Երևանում։ Հայտնի դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Իսպիր Խարաջանյանի որդին (1908-1997)։ 1951-1962 թվականներին սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի դաշնամուրային բաժնում։
Գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի Ն․ Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան (1968, Պավել Սերեբրյակովի դասարանում), նրա մոտ էլ անցել է պրակտիկան (1971)։ Ավարտել է նաև կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան (1973, ստեղծագործական ղեկավար՝ պրոֆեսոր Լև Բարենբոյմ)։ 1974 թվականին պաշտպանել է ատենախոսություն արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու, իսկ 1994 թվականին՝ արվեստագիտության դոկտորի։
1970 թվականից ապրում և աշխատում է Ռիգայում։ 1970 թվականից դասավանդում է Լատվիայի Յ. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայում, 2002 թվականից՝ հատուկ դաշնամուրի ամբիոնի պրոֆեսոր։ Դաշնակահարների միջազգային մրցույթների (Տոկիո, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Նովգորոդ, Կոստոմուկշա, Երևան, Գյումրի, Կաունաս, Կլայպեդա, Վիսագինաս, Ռիգա, Դաուգավպիլս, Մարուպե) մասնակից և ժյուրիի նախագահ։ Աշակերտների թվում են դաշնակահարների միջազգային մրցույթների հաղթողները։ Այդ թվում՝ Ռեյնիս Զարինշ, Գլեբ Բելյաև։ Վարպետության դասեր է անցկացնում տարբեր երկրներում։ Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ է (1975 թվականից)։
Հայտնի է Riga piano դաշնամուրային դուետի կազմում ելույթներով՝ լատիշցի դաշնակահարուհի Նորա Նովիկի հետ (1968 թվականից մինչև 2009 թվականը)։ Շարունակում է իր համերգային գործունեությունը սեփական շրջանավարտների, մասնավորապես Ռեյնիս Զարինշի, Ռուսլան Պերեժիլոի, Ելենա Լիխվարի, ինչպես նաև պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ։ Բազմաթիվ միջազգային փառատոների (հատկապես դաշնամուրային դուետների) և կոմպոզիտորների հեղինակային համերգների (է. Դենիսով, Ա. Հարությունյան, Ս. Բալասանյան, Մ. Զարին, Վ. Գավրիլին, Օ. Բալակաուսկաս, Վ. Բարկաուսկաս, Օ. Տակտակիշվիլի, Յ. Իվանով, Ռ. Կանգրո, Յ. Ռյաեթս և այլն), շրջագայել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում (2007, 2008, 2010, 2012, 2014)։ Հանդես է եկել դիրիժորներ Կ.Կոնդրաշինի, Ա. Յանսոնսի, Ս. Սոնդեցկիսի, Վ. Սինայսկու, Վ. Զիվայի, Լ. Ճգնավորյանի և այլոց հետ։ Տարբեր երկրներում Նորա Նովիկի հետ ձայնագրել է մի շարք ալբոմներ, որոնցում գերակշռում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մասնավորապես Վալերի Գավրիլինը, Պետերիս Վասկսը, Յան Ռայեթսը, Ռայմո Կանգրոն, Էգիլ Ստրաումը։ 2012 թվականի հուլիսին պարգևատրվել է Սան Ֆրանցիսկոյի միջազգային փառատոնի դաշնամուրային դուետի ժանրում «Riga Piano Duo-ի բացառիկ գեղարվեստական ավանդի համար հատուկ» մրցանակով[1]։
«Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունը» (Երևան, 1973) գրքի, կատարողականության և ժամանակակից կոմպոզիտորական արվեստի, էթնոմշակության, ինչպես նաև երկու դաշնամուրի համար կոմպոզիցիաների և գործիքավորումների վերաբերյալ ժողովածուների բազմաթիվ հոդվածների հեղինակ է (ոմանք հրատարակվել են, ձայնագրվել են CD տարբերակով)։ Հասարակական գործիչ (1990 թվականից ղեկավարում է Ի. Կոզակևիչի անվան Լատվիայի ազգային մշակութային հասարակությունների ասոցիացիան)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ (1989 թվականից)։ Լատվիայի Հանրապետության նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամ (2011 թվականին նշանակվել է կրկին)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգևի՝ Երեք աստղերի շքանշանի ասպետ է (2002)։ Ստացել է Լատվիայի քաղաքացիություն «հատուկ ծառայությունների համար» (1995)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Revered UNESCO Artist Maestro Raffi Kharajanyan Honored at San Francisco Conservatory of Music». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում նույն ընկերոջ հետ․ «15 րոպեն քիչ է», 2022
- Департамент культуры Вологодской области. «Официальный сайт Правительства Вологодской области». Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - [1]
- Latvijas enciklopēdija. 2 sējums (том 2; на лат. яз.). Рига, 2003, с. 715
- Лукьянова Н. В. Фортепианный дуэт Нора Новик и Раффи Хараджанян — Взгляд из Петербурга. Сб. Материалы международной научно-практической конференции. Книга 1, Волгоград, 2008, с. 312—320
- Екимовский В. Записываем ансамбль пианистов (о Н. Новик и Р. Хараджаняне), журнал «Мелодия», 1987, № 3, с. 24—25
- Седьмой Международный конкурс молодых пианистов им. П. А. Серебрякова (буклет). Волгоград, 2010, с. 14—15
- Кисис Н. Мы не были, мы есть! Արխիվացված 2019-12-16 Wayback Machine Интервью с Р. Хараджаняном. Газета «Неделя Юрмалы», 08.12.2008
- Лебедева Н. Музыкальный привет Волге Արխիվացված 2013-09-27 Wayback Machine. Газета «Вести сегодня», Рига, 25.04.2010
- «Молодой латвийский пианист-победитель престижного британского конкурса»(չաշխատող հղում), 12.11.2009
- Горбунова М. Бить по клавишам запрещено, интервью с Р. Хараджаняном. Газета «Городские вести», Волгоград, 30.03.2010
- Международный гаврилинский музыкальный фестиваль Արխիվացված 2011-02-04 Wayback Machine
- «Вечер с армянским акцентом», (Р. Хараджаняну — 65). Газета «Голос Армении», 14.03.2009
- Шаген Е. Армянская музыка на фестивале в Сан-Франциско (интервью с Р. Хараджаняном). Газета «Голос Армении», 13.09.2007
- «Заключительные аккорды — армянские» (о Втором фестивале фортепианных дуэтов в Сан-Франциско). Газета «Голос Армении», 13.07.2008
- О Третьем фестивале в Сан-Франциско
- О выступлениях в США-2014 Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րաֆֆի Խարաջանյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Լատվիահայ դաշնակահարներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ