Տրոշելի խխունջ
Տրոշելի խխունջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Ենթատիպ | Conchifera |
Դաս | Փորոտանիներ (Gastropoda) |
Կարգ | Architaenioglossa |
Ընտանիք | Բիթինիդներ (Bithyniidae) |
Ցեղ | Bithynia |
Տեսակ | Տրոշելի խխունջ (B. troschelii) |
Միջազգային անվանում | |
Bithynia troschelii |
Տրոշելի խխունջ (լատին․՝ Bithynia troscheli), բիթիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8,5 մմ բարձրությամբ դեղնաեղջրագույն կրային կափարիչով խեցին բավականին լայն և բարձր կոնաձև է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կովկասում և Հայաստանում (Գեղարքունիքի մարզում, Մասրիկ գետ՝ Սևանա լիճ թափվելու հատվածում)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են գետերի արագահոս ափամերձ շրջաններում։ Նստում են բույսերի ստորջրյա մասերի վրա։ Կենսաբանական առանձնահատկություններ հայտնի չեն[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառցային շրջանի ռելիկտ տեսակ է, որը բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Թվաքանակի փոփոխություններ հայտնի չեն։
Տեսակին սպառնացող վտանգներից է Մասրիկ գետի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը և ջրի աղտոտումը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոշելի խխունջ» հոդվածին։ |
|