Տրոշելի խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոշելի խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Կարգ Architaenioglossa
Ընտանիք Բիթինիդներ (Bithyniidae)
Ցեղ Bithynia
Տեսակ Տրոշելի խխունջ (B. troschelii)
Միջազգային անվանում
Bithynia troschelii

Տրոշելի խխունջ (լատին․՝ Bithynia troscheli), բիթիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8,5 մմ բարձրությամբ դեղնաեղջրագույն կրային կափարիչով խեցին բավականին լայն և բարձր կոնաձև է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կովկասում և Հայաստանում (Գեղարքունիքի մարզում, Մասրիկ գետ՝ Սևանա լիճ թափվելու հատվածում)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են գետերի արագահոս ափամերձ շրջաններում։ Նստում են բույսերի ստորջրյա մասերի վրա։ Կենսաբանական առանձնահատկություններ հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցային շրջանի ռելիկտ տեսակ է, որը բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Թվաքանակի փոփոխություններ հայտնի չեն։

Տեսակին սպառնացող վտանգներից է Մասրիկ գետի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը և ջրի աղտոտումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոշելի խխունջ» հոդվածին։