Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 48 720, 2014 թվականի տվյալներով՝ 42.868[2]: Բնակչության խտությունը կազմում է 6960 մարդ/կմ²։ Քաղաքն զբաղեցնում է 7 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 80058, հեռախոսային կոդ՝ 081:
Քաղաքի ներկայիս տարածքում հին ժամանակներում գոյություն է ունեցել մի բնակավայր (հավանաբար Օպլոնտիս անվանումով), որը մեր թվականությունից առաջ 79 թվականին Վեզուվի ժայթքումից ավերվել է՝ մերձակայքում գտնվող Պոմպեյի ու Հերկուլանումի հետ մեկտեղ[3]։ 1970-ական թվականներին հնագետները այստեղ իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են կայսրուհի Պոմպեա Սաբինայի լավ պահպանված կեցավայրը՝ Պոմպեի վիլլան, ինչպես նաև Լուցիուս Կրասոս Տերցիուսի վիլլան։ Պատմա-ճարտարապետական այդ հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
1631 թվականին Տոռե Անունցիատան մեկ անգամ ևս ոչնչացվել է Վեզուվի ժայթքումից։
↑citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it