Գրանյանո
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Գրանյանո | ||
| իտալ.՝ Gragnano | ||
| 40°41′44.59″N 14°30′55.62″E / 40.6957194°N 14.5154500°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Նեապոլ (գավառ) | |
| Մակերես | 14,64 կմ² | |
| ԲԾՄ | 141±1 մետր | |
| Բնակչություն | ▼27 960 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
| Հեռախոսային կոդ | 081 | |
| Փոստային դասիչ | 80054 | |
| Ավտոմոբիլային կոդ | NA | |
| Պաշտոնական կայք | web.rcm.napoli.it/gragnano | |
|
| ||
Գրանյանո (իտալ.՝ Gragnano), կոմունա Նեապոլ գավառում, Կամպանիա մարզ, Իտալիա։ Տեղակայված է Նեապոլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա։
Գրանյանոյին սահմանակից են հետևյալ մունիցիպալիտետները` Աջերոլա, Կազոլա դի Նապոլի, Կաստելամարե դի Ստաբիա, Լետերե, Պիմոնտե, Ռավելլո, Սանտ Անտոնիո Աբատե, Սանտա Մարիա լա Կարիտա, Սկալա։
1169 թվականին քաղաքին տրվել է Լետերեի եպիսկոպոսական աստիճանի կոչում, որն ըստ այդմ վերանվանվեց Հռոմի կաթոլիկ Լետերե-Գրանյանոյի թեմ։ Կոմունայի բնակչությունը կազմում է 29461 մարդ (ըստ 2012 թ.), բնակչության խտությունը՝ 2023,42 մարդ/կմ քառ․։ Գրանյանոն զբաղեցնում 14,56 կմ քառ․ տարածք։
Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Սեբաստիանը։ Ամեն տարի հունվարի 20-ին կոմունայում անցկացվում են տոնակատարություններ նրա պատվին։
Մակարոնեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանյանոն Իտալիայի լավագույն չորացրած մակարոնեղենների հայրենիքն է[2]։
«Գրանյանոյի գլխավոր փողոցում, ուր ներթափանցում էր լեռնային զեփյուռը՝ ծովի օդի հետ խառնված, մակարոն պատրաստողները կախում էին սպագետտին պարաններից չորացնող լվացքի պես». ահա այսպես է գրված Ֆորբս ամսագրում[2]։ Վերջերս մակարոններ պատրաստելու համար օգտագործվում են վառարաններ, որոնք երկու օր շարունակ չորացնում են դրանք ցածր ջերմաստիճանով։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանյանոյում է ծնվել նշանավոր դերասան Տիտո Վուոլոն[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրանյանոյի ամրոցը
- Սպագետտի դի Գրանյանո
- Սպագետտի արտադրություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- 1 2 Mimi Murphy Gragnano Pasta page 36 Forbes Life
- ↑ «Tito Vuolo». IMdB. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանյանո» հոդվածին։ |
| ||||||||||
