Jump to content

Տետրարխիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Չորս տետրախները»։

Տետրարխիա (հուն․՝ τετραρχία, չորս հոգու կառավարում, քառիշխանություն), կառավարման ձև, որտեղ իշխանությունը բաժանված է չորս հոգու (տետրարխների) միջև։ Առաջին անգամ կառավարման այս ձևն օգտագործել է Դիոկղետիանոս կայսրը Հռոմեական կայսրությունում 293 թ-ին։ Տետրարխիա պահպանվեց կայսրությունում մինչև 313 թվականը։ Տետրարխիա մտցմամբ վերջ դրվեց Հռոմեական կայսրությունում սկիզբ առած ճգնաժամին։