Տատյանա Կուխարժովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Կուխարժովա
Taťána Kuchařová
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1987(1987-12-23)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՏրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և պարուհի
ԱմուսինOndřej Brzobohatý?[2][3]
Կայքtatianagb.com
 Tatiana Kucharova Վիքիպահեստում

Տատյանա Կուխարժովա (չեխ․՝ Taťána Kuchařová, դեկտեմբերի 23, 1987(1987-12-23)[1], Տրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1]), չեխական գեղեցկության մրցույթում «Միսս Չեխիա» տիտղոսի նվաճող[4] և «Միսս աշխարհ-2016»[5]։ Նա դարձել է առաջին չեխը, ով հաղթել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի եզրափակչում, որը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նա նաև Միսս աշխարհ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողն է․ տիտղոսը նվաճելիս եղել է ընդամենը 18 տարեկան և սովորում էր միջնակարգ դպրոցում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Կուխարժովան ծնվել է Տրնավայում (այժմ՝ Սլովակիայում) և մեծացել Չեխիայի Օպոչնո քաղաքում[6]։

Սովորել է միջնակարգ դպրոցում և բակալավրիատի քննությունները հանձնելուց հետո՝ 2008 թվականի նոյեմբերին ընտրվել «Միսս Չեխիա»՝ այդ տիտղոսին տիրելով մինչև 2010 թվականը։ Իսկ հաջորդ տարվա սեպտեմբերին դարձել «Միսս աշխարհ»։

Նրա հասակը 177 սմ է, շիկահեր է, ունի կապույտ աչքեր, իսկ մարմնի չափսերն են 88-63-90։ Տատյանան սիրում է թենիս, ձիասպորտ, ունի տնային բազմաթիվ կենդանիներ՝ կրիաներ, թռչուններ, բազմաթիվ կատուներ, ճագարներ և ծովախոզուկներ։ Նրա կարգախոսն է․ «Միշտ լինել լավատես»։

Տատյանա Կուխարժովայի ընկերը եղել է քաղաքական գործիչ, Պրահայի քաղաքական խորհրդի անդամ Միլան Ռիխտերը[7], որից, սակայն, բաժանվել է 2009 թվականի աշնանը[8][9]։ 2010 թվականի դրությամբ նա ապրում էր ամերիկացի մոդել Լեն Կարլսոնի հետ[10]։

2008 թվականի հունիսի 25-ին նա ստեղծել է «Օգնություն գեղեցկությանը» հիմնադրամը[11], որի նպատակն էր ֆինանսական, նյութական, հումանիտար, իրավական, փորձագիտական, ինչպես նաև անհատական և կրթական օգնություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական, սոցիալական կամ տնտեսական աջակցության կարիք ինչպես Չեխիայի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[12]։

Միսս աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի մայրաքաղաքում 2 ժամ տևած եզրափակիչ արարողության ժամանակ ժյուրիի անդամների և ամբողջ աշխարհի հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով Կուխարժովան առաջ անցավ մյուս 103 թեկնածուներից։ Եզրափակչին ներկա էր նաև Վարշավայի քաղաքապետը, որը ներկայացրեց նոր «Միսս աշխարհին»՝ թղթագլանով հաստատելով նրա տիտղոսը՝ որպես Վարշավայի դեսպան և հաղթողին խնդրեց ներկայացնել խաղաղության ուղերձն ամբողջ աշխարհում։ Երկրորդ տեղը գրավեց ավստրալիացի Սաբրինա Հուսսամին, երրորդ տեղը՝ ռումինուհի Յոհանա Վալենտինա Բոիտուրը։

Ժյուրիին Տատյանան ասաց, որ ուզում է ընդունվել համալսարան և ապա դառնալ մոդել, ինչը, իր կարծիքով, իրեն ճանապարհորդելու հնարավորություն կտա։

2006 թվականի դեկտեմբերին նա Վիեննայում նկարահանվեց Fashion TV ալիքի նորաձևության մասին ֆիլմում, որի ռեժիսորը և պրոդյուսերը Ալեքսանդր Շուկովն էր։

2007 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Միսս աշխարհ-2007» մրցույթի եզրափակիչ փուլի գալա-ցուցադրության ժամանակ, Տատյանան իր թագը հանձնեց հաջորդ «Միսս աշխարհին»՝ Չժան Ցզիլինին, որը Չինաստանի Սանյա քաղաքից էր (այնտեղ էլ տեղի էր ունենում այդ մրցույթի եզրափակիչ փուլը)[13]։ Տիտղոսի հանձնման ժամանակ նա, բացի հայրենի Չեխիայից, եղավ Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Ռուսաստանում, Շրի-Լանկայում և Լատվիայում։

Տիտղոսն ստանալուց 9 ամիս անց Տատյանան ավարտեց միջնակարգ դպրոցը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Brzobohatý a Kuchařová si řekli své ano. Na svatbu pozvali Dyka i plastického chirurga (չեխերեն) — 2005.
  3. Jsme rozvedeni. Do poslední chvíle to byly patologické lži, říká Kuchařová (չեխերեն) — 2022.
  4. «Miss ČR je osmnáctiletá Taťána Kuchařová» (Czech). novinky.cz. 2006 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «New Miss World crowned». Sydney Morning Herald. 2006 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  6. 6,0 6,1 «It's not easy being Miss World». The Prague Post. 2007 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  7. Miss Kuchařová odtajnila svého přítele, na letišti ji ale nevítal.
  8. «Miss World Kuchařová oznámila rozchod s radním Richterem». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  9. Kuchařová a radní Richter se rozešli. Po dvou letech
  10. Valentýn Kuchařové: s novým přítelem u Eiffelovky
  11. «Krása pomoci: Historie». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  12. Krasapomoci.cz. «Tatana Kucharova Foundation, Beauty of Help. Mission and objectives». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 14 июля 2011-ին. (չեխ.)
  13. «China wins Miss World». Malaysia Star. 2007 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Կուխարժովա» հոդվածին։