Չժան Ցզիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Չժան Ցզիլին
Miss World 07 ZiLin Zhang.jpg
Ծնվել էմարտի 22, 1984(1984-03-22)[1] (39 տարեկան)
ԾննդավայրHuancui District, Yantai, Շանդուն, Չինաստան
ԿրթությունUniversity of Science and Technology Beijing?
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Մասնագիտությունմոդել, երգչուհի, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
Miss World 2007 - Zhang Zilin (3243539382).jpg

Չժան Ցզիլին (չինարեն՝ 张梓琳, մարտի 22, 1984(1984-03-22)[1], Huancui District, Yantai, Շանդուն, Չինաստան), 2007 թվականի Հայնան հարավչինական նահանգի Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս Աշխարհ» 57-րդ մրցույթի հաղթող։ Չժան Ցզիլինը դարձել է առաջին չինուհին, որն արժանացել է «Միսս Աշխարհ» տիտղոսին[2][3]։ «Միսս Աշխարհ» մրցույթի շրջանակներում Չժան Ցզիլինը նվաճել է նաև «Թոփ մոդել» տիտղոսը։ Հաղթանակի պահին նա եղել է 23 տարեկան[4]։ Մինչ այդ՝ 2007 թվականին, Ցզիլինը արժանացել է «Miss China World» տիտղոսին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժան Ցզիլինը ծնվել է Շանդուն նահանգում, սակայն մեծացել է Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքում։ Սերում է մտավորականների ընտանիքից․ նրա մայրը Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր է[2][6]։ Հայրենի քաղաքում տարրական դպրոցն ավարտելուց հետո Չժան Ցզիլինի ընտանիքը տեղափոխվել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որտեղ 1996-2002 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում[7]։ Ցզիլինն իր կարիերան մոդելային բիզնեսում սկսել է 2003 թվականին, երբ նա մասնակցել է գեղեցկության մրցույթին, որը կազմակերպել է Մետաքսե ճանապարհի ամենահեղինակավոր մոդելային գործակալություններից մեկը։ Մրցույթում Չժանը հայտնվել է առաջին տասնյակի մեջ։ Մասնակցել է նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի մոդելային մրցույթներին[7]։ 2008 թվականին Չժան Ցզիլինը և ուրիշ չորս հայտնի մոդելներ՝ Սյա Մինցզեն, Սուն Յանը, Յան Ֆանը և Վան Իլին միասին Օլիմպիադայի ջահը փոխանցման արարողության համար ձայնագրել են «Բորբոքել կրքերը, փոխանցել երազանքը» անվամբ անգլերեն տոնական երգը[8][9]։ 2006 թվականին[10] ավարտել է Պեկինի գիտատեխնիկական համալսարանը և բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է աստիճան։ 2013 թվականի դրությամբ[11] Պեկինի տեղական ընկերություններից մեկում աշխատել է քարտուղարուհի[4][5]։ Ցզիլինի հարցաթերթիկի համաձայն՝ նա հետաքրքրվում է ընթերցանությամբ, ճանապարհորդությամբ, թեթև ատլետիկայով, ինչպես նաև դասական և ժողովրդական պարերով։ «Միսս Աշխարհ 2007» մրցույթի ժամանակ Ցզիլինը եղել է ամենաբարձրահասակ մասնակիցը․ նրա հասակը 182 սմ է, քաշը՝ 57 կգ, պարամետրը՝ 87-62-89 սմ։

Չժան Ցզիլինի կարգախոսն է․ «Այնտեղ, որտեղ կա կամք, կգտնվի նաև միջոց»[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 12-ին Չժանը գաղտնի ամուսնացել է ներդրումային բանկիրի և գործարարի Նե Լեյայի հետ։ Հարսանիքը կայացել է Պհուկեթ նահանգի Թաիլանդ քաղաքում[12][13][14]։ Զույգն ունի աղջիկ[15][16]՝ Էվելինը[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարտված ասպետ 2 / Ying Han 2 (2011)
  • Կապիկների թագավոր (2014)
  • Բզեզներ 3D (2014)
  • Ծանոթացեք միսս Անհանգստության հետ (2014)
  • Կապիկների թագավոր։ Սկիզբ (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Мисс мира 2007 - Чжан Цзылинь»։ modnaya.org։ Վերցված է 2016-06-04 
  3. «Представительница Китая стала новой «Мисс Мира»»։ Etoday։ Վերցված է 2016-06-04 
  4. 4,0 4,1 «Мисс мира Чжан Цзылинь: полная фотогалерея | БЕЛОРУССКИЕ НОВОСТИ»։ naviny.by։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2016-06-03 
  5. 5,0 5,1 «Miss China wins Miss World 2007 - Neeshu.com»։ neeshu.com։ Վերցված է 2016-06-04 
  6. «Китайская королева красоты»։ Модный блог Милитта – модные тенденции сезона, парфюмерия и косметика։ Վերցված է 2016-06-04 
  7. 7,0 7,1 7,2 «Чжан Цзылинь - Цветок Китая: Чжан Цзылинь |»։ eclobber.ru։ Վերցված է 2016-06-04 
  8. «Пекин 2008_China.org.cn»։ russian.china.org.cn։ Վերցված է 2016-06-04 
  9. «Международное радио Китая»։ russian.cri.cn։ Վերցված է 2016-06-04 
  10. d438868348,立力富։ «身边名人-青年人-20071208W6-世界小姐:张梓琳 - 立力富的日志 - 网易博客»։ d438868348.blog.163.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-06-04 
  11. Илья ВЛАСОВ | Сайт «Комсомольской правды» (2013-09-28)։ «10 последних обладательниц короны «Мисс Мира»»։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2016-06-04 
  12. 顾馨։ «Celebs' wedding photos in 2013[6]- Chinadaily.com.cn»։ www.chinadaily.com.cn։ Վերցված է 2016-06-03 
  13. «Zhang Zilin | Wallpaper Zero»։ wallpaperzero.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2016-06-03 
  14. idarklight (2013-08-22)։ «Zhang Zilin marries, photoshoot by femina»։ Cfensi։ Վերցված է 2016-06-03 
  15. «Zhang Zilin welcomes first baby»։ sg.celebrity.yahoo.com։ Վերցված է 2016-06-03 
  16. «Zhang Zilin Miss World 2007 welcomes her first baby | Angelopedia»։ www.angelopedia.com։ Վերցված է 2016-06-04 
  17. «Фото Zhang Zilin 張梓琳 в Instagram • Апр 26 2016 в 6:11 UTC»։ Instagram։ Վերցված է 2016-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]