Տատի Գաբրիելլա
Տատի Գաբրիելլա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 25, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 6616259 |
Տատիանա Գաբրիելլա Հոբսոն (անգլ.՝ Tatiana Gabrielle Hobson, հունվարի 25, 1996[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ, առավել հայտնի է որպես Տատի Գաբրիելլա), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել The CW հեռուստաալիքի հեռարձակած 100 հեռուստասերիալում կատարած Գայայի և Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում կատարած Պրուդենս Բլեքվուդի դերերով։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին Սան Ֆրանցիսկոյում և նրան մեծացրել է կորեա-ամերիկացի մայրը։
Երեք տարեկան հասակում զբաղվել է մոդելությամբ և հինգ տարեկան հասակում դարձել է Macy's և Nordstrom նորաձևության խանութները ներկայացնող մոդելներից։
Միջին դպրոցում ընդունվել է Օքլենդի արվեստի դպրոցի թատերական բաժինը։ Այնտեղ սովորելու ընթացքում ելույթ է ունեցել և ղեկավարել է մի շարք ներկայացումներ, իսկ հետո ստացել է մի շարք մրցանակներ տարբեր թատերական ներկայացումների համար, ներառյալ Էդինբուրգի եզրային փառատոնի մրցանակը։ Ավագ դպրոցից հետո տեղափոխվել է Ատլանտա և սովորել Սփելման Քոլեջում, որտեղ հիմնականում ուսումնասիրել է դրամա և ֆրանսերեն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Տատիանա Հոբսոն, առաջին անգամ՝ 2014 թվականին «Թրի մոտ կանգնած» ֆիլմում կատարել է Քիթնիգի դերը։ 2015 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես[2]։ 2015 թվականին նկարահանվել է կարճամետրաժ «Ցնցոտիավորը» ֆիլմում, իսկ 2016 թվականին «Պարզապես Ջեննա» ֆիլմում կատարել է Մոնիկայի դերը։
Որպես Տատի Գաբրիելլա նա հանդես է եկել 2016 թվականին Disney Channel-ի «Քեյ. Սի. Հետախույզ» հեռուստասերիալում կատարած Ուեքի Ջեքիի դերով[3]։ Հետո նույն տարում, Գաբրիելլան նկարահանվել է Nickelodeon-ի Որոտի մարդիկ հեռուստասերիալում՝ կատարելով Հաքսոուի դերը։
2017 թվականին Գաբրիելլան կատարել է իր առաջին պարբերական դերը՝ Գայա The CW հեռուստաալիքի 100 հեռուստասերիալում[3]։ Նույն տարում նկարահանվել է Hulu հեռուստաալիքի «Տարածություն 404» հեռուստասերիալում՝ կատարելով Ամանդայի քրոջ դերը։ 2017 թվականին հնչյունավորել է Էդդիին Էմոջի ֆիլմում, հետո կատարել է Բիրդիի դերը Hulu-ի «Տարօրինակ» հեռուստասերիալում, իսկ ավելի ուշ հնչյունավորում է կատարել TBS հեռուստաալիքի «Տարանտուլա» սերիալում[3][4]։
2018 թվականի մարտին կատարել է Պրուդենս Բլեքվուդի պարբերական դերը Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2014 | Կանգնած թուրը | Քիթինգ | Կարճամետրաժ, Տատիանա Հոբսոն անվանմբ |
2015 | Ցնցոտիավորը | Կարճամետրաժ, Տատիանա Հոբսոն անվանմբ | |
2016 | Պարզապես Ջեննա | Մոնիկա | Հեռուստասֆիլմ Տատիանա Հոբսոն անվանմբ |
2016 | Քեյ. Սի. Հետախույզ | Ուեքի Ջեքի | 1 էպիզոդ |
2016 | Որոտային ընտանիք | Հաքսոու | 1 էպիզոդ |
2017–ներկա | 100 | Գայա | 23 էպիզոդ, պարբերական դեր |
2017 | Տարածություն 404 | Ամանդայի քույրը | "Բոբ" էպիզոդ |
2017 | Էմոջի ֆիլմ | Էդդի (ձայն) | Ֆիլմ |
2017 | Տարօրինակ | Բիրդի | 4 էպիզոդ |
2017 | Տարանտուլա | (ձայն) | 4 էպիզոդ |
2018–ներկա | Սաբրինայի սարսափազդու արկածները | Պրուդենս Նայթ | Հիմնական դեր |
2020 | Բուի տունը | Ուիլլոու (ձայն) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Montell, Amanda (2018 թ․ դեկտեմբերի 13). «Tati Gabrielle on Wellness, Bold Makeup, and What It Takes to Play a TV Villain». Byrdie. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Tati Gabrielle: 13 facts about the 'Chilling Adventures Of Sabrina' star you probably never knew». PopBuzz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Petski, Denise (2018 թ․ մարտի 15). «Tati Gabrielle To Play Prudence in Netflix's Sabrina Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատի Գաբրիելլա» հոդվածին։ |
|