Սաբրինայի սարսափազդու արկածները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբրինայի սարսափազդու արկածները
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, պարանորմալ հեռուստատեսային ծրագիր, սարսափ հեռուստասերիալ, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքChilling Adventures of Sabrina?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Քիրնան Շիպկա, Ջազ Սինքլեր, Միշել Գոմես, Լյուսի Դևիս, Միրանդա Օտտո, Ռիչարդ Քոյլ, Ռոսս Լինչ, Չանս Պերդոմո, Տատի Գաբրիելլա, Ադելին Ռուդոլֆ, Գևին Լիզերվուդ, Լաքլան Ուոթսոն, Ադրիան Հոուհ, Ty Wood?, Բրոնսոն Պինշո, Ալեսանդրո Ջուլիանի, Ջեդիդայա Գուդաքր, Ալեքսիս Դենիսոֆ, Emily Haine? և Darren Mann?
Գործադիր պրոդյուսերԳրեգ Բեռլանտի[2], Roberto Aguirre-Sacasa?[2] և Լի Թոլանդ Քրիգեր[2]
ԵրաժշտությունThe Newton Brothers?
Պատմվածքի վայրՎանկուվեր
Նկարահանման վայրՎանկուվեր[3] և Բրիտանական Կոլումբիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ36
Էկրաններին էհոկտեմբերի 26, 2018-ից դեկտեմբերի 31, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունBerlanti Productions, Archie Comics և Warner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Նեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Սաբրինայի սարսափազդու արկածները» (անգլ.՝ The Chilling Adventures of Sabrina), սարսափ ժանրի ամերիկյան հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ռոբերտ Ագուիրե-Սակասայի կողմից։ Հիմնված է նույնանուն Archie Comics-ի վրա և արտադրված է Warner Bros. Television-ի և «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի արտադրողների կողմից։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Նեթֆլիքս հարթակում։

Առաջին եթերաշրջանը բաժանված է 2 մասի, յուրաքանչյուրը բաղկացած 10 սերիաներից։

2018 թվականի դեկտեմբերի 14-ին թողարկվել է հատուկ սերիա Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Առաջին եթերաշրջանի երկրորդ մասի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 5-ին։

Հատուկ սերիայի թողարկումից անմիջապես հետո Նեթֆլիքսը հայտարարել է, որ սերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով։ Այն բաղկացած է 16 սերիաներից և նույնպես բաժանված է 2 մասի։ Երկրորդ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 24-ին։ 2020 թվականի հուլիսին Նեթֆլիքսը հայտարարել է սերիալի փակման մասին, իսկ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2020 թվականի վերջին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրինա Սփելմանը կիսամարդ և կիսակախարդուհի է, որն ապրում է փոքր քաղաք Գրինդեյլում։ Հելոուինի օրը լրանում է նրա 16 ամյակը, և նա ստիպված է մկրտվել, որպեսզի խոստանա, որ կծառայի Խավարի Տիրակալին։ Դա անելու համար, Սաբրինան պետք է հրաժեշտ տա իր երկրային կյանքին և գնա անտեսանելի արվեստի ակադեմիա, որպեսզսի դառնա իսկական կախարդուհի։ Սակայն նա հրաժարվում է դա անել, քանի որ չի ցանկանում հրաժեշտ տալ իր ընկերներին և ընկերոջը։ Դրա պատճառով Սաբրինան մղում է Խավարի Տիրակալի և Մթին եկեղեցու կախարդների կլանի զայրույթը։ Այժմ նա ստիպված է պայքարել իր և իր մտերիմների ազատության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաբրինա Սփելման (Քիրնան Շիպկա)՝ 16-ամյա կիսամարդ-կիսակախարդ։ Սովորում է Բագստեր ավագ դպրոցում, և զուգահեռ անտեսանելի արվեստի ակադեմիայում՝ դատարանի որոշմամբ։ Հրաժարվում է իր անունը գրել «գազանի գրքում», որպեսզի պաշտպանի իր ազատությունը։ Հանդիպում է Հարվի Քինքլոնի հետ։
  • Հարվի Քինքլի (Ռոսս Լինչ)՝ Գրինդեյլի բնակիչ և Բագստեր ավագ դպրոցի աշակերտ։ Հանդիպում է Սաբրինայի հետ և անտեղյակ է նրա էությունից։ Ապրում է դաժան հոր և հասկացող ավագ եղբոր հետ։ Կախարդներ որսողների հետնորդ է։
  • Ռոզալինդ «Ռոուզ» Ուոքեր (Ջազ Սինքլեր)՝ Սաբրինայի ընկերուհին և Բագստեր ավագ դպրոցի աշակերտուհի։ Գրինդեյլի նախարարի աղջիկը։ Տառապում է աչքերի հիվանդությամբ՝ կախարդված կախարդների հին անեծքով։ Կարող է տեսնել այն, ինչը չեն տեսնում այլ մարդիկ։ Նման տեսիլքի միջողով կռահում է, որ Սաբրինան կախարդուհի է։
  • Հիլդա Սփելման (Լյուսի Դևիս)՝ Սաբրինայի հորաքույրներից մեկը և նրա հոր փոքր քույրը։ Բարի և իմաստուն կին, որը ունի լավ հումորի զգացում։ Կարողանում է բույսեր եփել և դրանում հաճախ օգնում է Սաբրինային և նրա ընկերներին։ Անդամակցում է Մթին եկեղեցուն, սակայն արտաքսվում է Սաբրինայի կաթոլիկ մկրտությանն մասնակից լինելու համար։
  • Զելդա Սփելման (Միրանդա Օտտո)՝ Սաբրինայի հորաքույրներից մեկը և նրա հոր ավագ քույրը։ Գերիշխան և ուժեղ կին, միառժամանակ նվաստացնում և սիրում է քրոջը՝ Հիլդային։ Պաշտպանում է Սաբրինային և նրա նկատմամբ մայրական զգացումներ ունի։ Նա նույնպես անդամակցում է Մթին եկեղեցուն և հավատարիմ է Խավարի Տիրակալին։
  • Էմռոուզ Սփելման (Չանս Պերդոմո)՝ սևամորթ, Սաբրինայի զարմիկը Անգլիայից։ Փորձել է ոչնչացնել Վատիկանը, սակայն նրան բռնել են։ Նրան առաջարկել են ասել իր դաշնակիցների անունները՝ իր ազատության դիմաց, սակայն նա հրաժարվել է, որի արդյունքում տնային կալանքի տակ է հայտնվել Սփելմանների տանը։
  • Մերի Ուորդուել/Տիկին Սատանա (Միշել Գոմես]])՝ Սաբրինայի սիրելի ուսուցչուհին Բագստեր ավագ դպրոցից։ Նրան բռնել է Լիլիթը՝ դևերի մայրը և Սատանայի ծառան։ Փորձում է ստիպել Սաբրինային հնազանդվել Խավարի Տիրակալին։
  • Հայր Ֆաուստուս Բլեքվուդ (Ռիչարդ Կոյլի)՝ Մթին եկեղեցու քահանայապետ և անտեսանելի արվեստի ակադեմիայի տնօրեն։ Ցանկանում է ստիպել Սաբրինային կտրել բոլոր կապերը մահկանացուների հետ, և փորձում է այնպես անել, որ Սաբրինան իր անունը գրի «գազանի գրքում»։
  • Փրուդենտ Նայթ (Տատի Գաբրիել)՝ անտեսանելի արվեստի ակադեմիայի աշակերտուհի և «Տարօրինակ քույրեր» տրիոյի առաջնորդ։ Հայր Բլեքվուդի անօրինական դուստրը։ Ատում է Սաբրինային՝ նրա կիսարյուն լինելու պատճառով, սակայն երբեմն համագործակցում է նրա հետ։
  • Սալեմ Կատո՝ Սաբրինայի ֆամիլյարը և հավատարիմ ընկերը, որը օգնում է նրան ամեն ինչում և անկեղծորեն կատարում նրա հրամանները։ Կոմիքսում նա սևամորթ է, որը դատապարտված է ապրել կատվի կյանքով։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ սերիալը, հիմնված «Archie Comics»-ի՝ «Սաբրինան` փոքրիկ կախարդուհին» կոմիքսի հիման վրա, նկարահանվում է Warner Bros. Television-ի կողմից` The CW հեռուստաալիքի համար։ Փորձնական սերիայի ռեժիսոր նշանակվեց Լի Թոլանդ Քրիգերը, իսկ սցենարիստ՝ Ռոբերտո Ագիրրե-Սակասան։ Նրանք նաև դարձան գործադիր պրոդյուսերներ` Գրեգ Բեռլանտինի, Սարա Շեխտերի և Շոն Գոլդուոթերի հետ համատեղ[5]։ 2017 թվականի դեկտեմբերին ծրագիրը տեղափոխվեց Նեթֆլիքս, որը միանգամից 2 եթերաշրջան պատվիրեց՝ յուրաքանչյուրում 10 սերիա[6]։ Հետագայում պարզ դարձավ, որ երկու եթերաշրջանները միացվել են և դարձել են մեկ ընդհանուր եթերաշրջան` բաժանաված երկու մասի։ Առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 26-ին։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Քիրնան Շիպկան կկատարի Սաբրինա Սփելմանի դերը[7]։ 2018 թվականի փետրվարին Ջազ Սինքլերը ստացավ Ռոզալինդ Ուոքերի դերը[8], Միշել Գոմեսը ստացավ Մերի Ուորդուել / Տիկին Սատանայի դերը, Չանս Պերդոմոն՝ Էմռոուզ Սփելմանի դերը[9], Միրանդա Օտտոն և Լյուսի Դևիսը` Զելդա և Հիլդա Սփելմանների դերերը[10][11], իսկ Ռիչարդ Կոյլը` Հայր Ֆաուստուս Բլեքվուդի դերը[12]։ Նույն ամսում հայտնի դարձավ, որ Սալեմ կատուն ներկա կլինի սերիալում[13]։ 2018 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռոսս Լինչը ստացել է Հարվի Քինքլիի դերը[14], իսկ Տատի Գաբրիելը` Փրուդենտ Նայթի դերը[15]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում սերիալի վարկանիշը կազմում է 90 %, ինչպես նաև միջին վարկանշը 7,7/10-ից, հիմնված 78 կարծիքների վրա։ Metacritic-ում սերիալի միավրները կազմում է 74 100-ից, հիմնված 28 կարծիքների վրա, որը համապատասխանում է` «ընդհանուր առմամբ դրական կարծիքներ»-ի կարգավիճակին։

IGN-ից Ալիսիյա Լյուտեսը սերիալը գնահատել է 9,2/10: Նա ասել է, որ սերիալը «փայլում է իր զարմանալի մթին սյուժետային զարգացմամբ, անտարբեր, և ժամանակ առ ժամանակ անտագոնիստական հումորներով»։ TVLine-ից Դևիս Նեմետցը սերիալը գնահատել է ՝ «B+»: Bloody Disgusting-ից Միգան Նովարոն նշել է, որ սերիալը «զվարճալի և սահուն տեմպերով առաջ է շարժվում»։

The Hollywood Reporter-ից Դենիել Ֆիենբերգը բարձր գնահատեց դերասանուհի Քիրնան Շիպկային, գրելով, որ նա «կատարյալ լրացնում է շոուի առավել գրավիչ տարրերից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ իր ժամանակակից մոտեցումով»։ Gamespot-ից Քրիս Հեյները գովեց սերիալը՝ ընդգծելով դերասանների խաղը։ Vox-ից Կոնստանցիյա Գրեյդին նույնպես գովեց սերիալը, հատկապես կինոմատոգրաֆիյան, նշելով, որ «արդյունքը հիասքաչ է»։

«Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալը ընդգրկված է 2018 թվականի լավագույն սերիալների ցանկում, որը հրապարակվել է ԿինոՊոիսկ կայքի խմբագիրների կողմից[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt7569592/
  2. 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/title/tt7569592/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  3. https://www.imdb.com/title/tt7569592/locations?ref_=ttco_ql_5
  4. Michael Ausiello (2020 թ․ հուլիսի 9). «Chilling Adventures of Sabrina Cancelled at Netflix; Final 8 Episodes to Premiere in Late 2020 — First Photos». TVLine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  5. «'Riverdale' Companion Series 'The Chilling Adventures of Sabrina' In the Works at The CW». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2017 թ․ դեկտեմբերի 1). «Sabrina The Teenage Witch Series Picked Up By Netflix With 2-Season Order». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ հունվարի 5). «Kiernan Shipka To Star In Netflix's Sabrina The Teenage Witch Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «'Riverdale' Spinoff Casts Sabrina's Best Friend (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ փետրվարի 15). «Michelle Gomez & Chance Perdomo Join Netflix's Sabrina The Teenage Witch Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2018 թ․ փետրվարի 16). «Netflix's Sabrina The Teenage Witch Series Casts Lucy Davis As Aunt Hilda». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Otterson, Joe; Otterson, Joe (2018 թ․ փետրվարի 20). «Netflix's 'Sabrina' Series Casts 'Lord of the Rings' Alum Miranda Otto». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ փետրվարի 22). «Netflix's Sabrina Series Casts Richard Coyle As Father Blackwood». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ փետրվարի 9). «Sabrina The Teenage Witch Series: Meet Netflix's New Salem». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ մարտի 14). «Ross Lynch To Star As Harvey Kinkle In Netflix's Sabrina Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ մարտի 15). «Tati Gabrielle To Play Prudence In Netflix's Sabrina Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. «Лучшие сериалы 2018 года: Выбор редакции КиноПоиска — Статьи на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինայի սարսափազդու արկածները (հեռուստասերիալ)» հոդվածին։