Գրեգ Բեռլանտի
Գրեգ Բեռլանտի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 24, 1972[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, գործադիր պրոդյուսեր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb։ | ID 0075528 |
Գրեգ Բեռլանտի (անգլ.՝ Greg Berlanti, մայիսի 24, 1972[1][2], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր: «Այրի տղամարդու սերը» հեռուստասերիալի հեղինակ, «Ջեք և Բոբբի», «Անսովոր ընտանիք», «Նետ» հեռուստասերիալների ստեղծող: «Կանաչ լապտեր» ֆիլմի սցենարիստ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռլանտին ծնվել է Նյու Յորքի Ռայ քաղաքում: Նրա ծնողները՝ Բարբարա Մոլլեր Բեռլանտին և Յուջին Բեռլանտին են: Գրեգը ունի քույր՝ Դինա, նա երկու քեռադուստրերի մորեղբայր[4]: 2004 թվականին «Entertainment Weekly»-ի համար հարցազրույցում նա պատմել է իր երիտասարդության մասին.
![]() |
Մենք իտալացիներ էինք այն քաղաքում, որտեղ ապրում էր ամերիկական արիստոկրատիան», որտեղ «մենք չէինք մտնում մյուս հաջողակ ընկերությունների 90 %-ի մեջ: | ![]() |
«Berlanti Television» ընկերության շոուի մեջ ամեն անգամ սկզբում երևում էին հետևյալ խոսքերը «Գրե՛գ, հեռու տար գլուխտ» «Berlanti Television», հենց այդպես էր ասում Բեռլանտիի հայրը, երբ տղան փակում էր հեռուստացույցի էկրանը:
Բեռլանտին բացահայտ միասեռական է[5]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռլանտին սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում, եղել է «Delta Tau Delta» եղբայրության անդամ: Եղել է «Դոուսոնի ծովախորշը» սերիալի պրոդյուսերը և սցենարիստը, ինչպես նաև այդ սերիալի սպին օֆի՝ «Երիտասարդ ամերիկացիները» պրոդյուսերը և սցենարիստը: Ավելի մեծ ճանաչում է գտել որպես «Այրի տղամարդու սերը» ֆիլիմի հեղինակ։ Բեռլանտին նաև գրել և և հրապարակել է «Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգություն» ֆիլմը, որը պատմում է նույնասեռական ընկերների խմբի մասին, ովքեր ապրում են արևմտյան Հոլիվուդում, կերպարները վերցված են Բեռլանտիից և նրա ընկերներից:
2006 թվականի օգոստոսին Բեռլանդին պայմանագիր է կնքում «Touchstone Television»-ի և «ABC»-ի հետ, որպեսզի ստեղծի որոշ հեռուստասերիալների առաջին սերիաները՝ պիլոտները: Բացի դրանից Բեռլանտին խզել է իր գորընկերական կապը Միկի Լիդելլի հետ, ով նրա մշտական հաճախորդն էր[6]: Այդ նույն ժամանակ հայտնի է դառնում, որ Բեռլանտինը «ABC» ալիքի «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալի խորհրդատուն է, քանի որ նախկին աշխատողը՝ Մարտի Նիկսոնը հեռացել էր շոուից Ջո Ռոբին Բեյթսի հետ կոնֆլիկտի պատճառով[7]: Հիմա Գրեգը կատարում է կատարողական պրոդյուսերի պարտականությունները: Ինչպես նաև Բեռլանտին աշխատել է «Կեղտոտ թաց թղթադրամներ» շոուի կատարողական պրոդյուսեր, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 27-ին «ABC» ալիքի շրջանակենրում:
Մարկ Գուգգենհեյմի հետ միասին եղել է «ABC»-ի շրջանակներում ցույց տրվող շոուի՝ «Էլլայ Սթոուն»-ի համահեղիանկը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականին: Գրեգը նաև իրականացրել է կատարողական պրոդյուսերի պարտականությունները: Բեռլանտինը մասնակցել է այն թեորեմի ապացուցմանը, ըստ որի պատվաստանյութը սնդիկի հետ կարող է օգնել աուտիզմի դեմ պայքարում[8]: Գիտնականնների կազմակերպությունը չի ընդունել այդ վարկածը, սակայն նշել է, որ շոուի ցուցադրման շնորհիվ աճել է վակցինների գնումը երեխաների կողմից[9][10]: «Պիլոտի պաշտպանության համար Բեռլանտին ասել է. Ինձ թվում է, որ նրանք ցանկանում էին, որպեսզի մենք մանրամասնորեն ուսումնասիրենք խնդիրները, ինչը որ մենք արել ենք»[8]:
Եղել է «Կանաչ լապտեր» ֆիլմի ռեժիսորական աթոռի թեկանծու, ինչի համար գերլկ էր սցենար[11]: Բեռլանտին նկարահանել է 2010 թվականի «Կյանքը ինչպես կա» վերնագրով ֆիլմը Քեթրին Հոյգլ և Ջեշեմ Դյուամելեմ դերասաններին գլխավոր դերերը տալով:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո և հեռուստատեսություն | ||||
---|---|---|---|---|
Թվական | Անվանում | Բնական անուն | Պարտավորություններ | |
1998 | Դոուսոնի ծովախորշը | Dawson's Creek | սցենարիստ | |
2000 | Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգություն | The Broken Hearts Club: A Romantic Comedy | ռեժիսոր, սցենարիստ | |
2002-2006 | Այրի տղայի սերը | Everwood | սերիալի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր | |
2004 | Ջեքը և Բոբբին | Jack & Bobby | սերիալի համահեղինակ սցենարիստ | |
2006-2007 | Եղբայրներ և քույրեր | Brothers & Sisters | սցենարիստ, պրոդյուսեր | |
2007 | Կեղտոտ թաց թղթադրամներ | Dirty Sexy Money | պրոդյուսեր | |
2008 | Էլայ Սթոուն | Eli Stone | սցենարիստ | |
2010 | Կյանքը ինչպես կա | Life As We Know It | ռեժիսոր, սցենարիստ | |
2010 | Անսովոր ընտանիք | No Ordinary Family | սցենարիստ | |
2011 | Կանաչ լապտեր | The Green Lantern | սցենարիստ, պրոդյուսեր | |
2012 | Տիտանների զայրույթը | Wrath Of The Titans | սցենարիստ | |
2012 | Նետ | Arrow | սերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր | |
2012 | Քաղաքական կենդանիներ | Political Animals | սերիալի հեղինակ, պրոդյուսեր | |
2013 | Ոսկե տղա | Golden Boy | պրոդյուսեր | |
2013 | Ապագայի մարդիկ | The Tomorrow People | պրոդյուսեր | |
2014 | Ֆլեշ | The Flash | սերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1011157861 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 The Man Behind the Masks // Entertainment Weekly — NYC: Time Inc., 2014. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ «Eugene Berlanti, 07760 (watchdog.net)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 2013-01-29
- ↑ OUT Magazine (2012-04-17)։ «The Power List: Greg Berlanti»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-30-ին։ Վերցված է 2013-05-30
- ↑ «Greg Berlanti splits with business partner»։ The Advocate։ օգոստոսի 5, 2006։ Վերցված է նոյեմբերի 18, 2007
- ↑ «Greg Berlanti lends a hand to Brothers & Sisters»։ The Advocate։ օգոստոսի 16, 2006։ Վերցված է նոյեմբերի 18, 2007
- ↑ 8,0 8,1 Wyatt E (հունվարի 23, 2008)։ «ABC drama takes on science and parents»։ New York Times։ Վերցված է հունվարի 29, 2008
- ↑ Offit PA (2007)։ «Thimerosal and vaccines—a cautionary tale»։ N Engl J Med 357 (13): 1278–9։ PMID 17898096։ doi:10.1056/NEJMp078187
- ↑ Doja A, Roberts W (2006)։ «Immunizations and autism: a review of the literature»։ Can J Neurol Sci 33 (4): 341–6։ PMID 17168158
- ↑ «EXCLUSIVE: Official Green Lantern Movie Synopsis Revealed»։ Comic Book Movie։ 10-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 10-06-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Грег Берланти Internet Movie Database կայքում
- Грег Берланти Archived 2006-05-22 at the Wayback Machine. на сайте DawsonsCreek.com site
- Интервью с Берланти Archived 2008-02-08 at the Wayback Machine. на сайте Television Without Pity
|