Վռամշապուհ Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վռամշապուհ Շաքարյան
Ծնվել էհոկտեմբերի 25 (նոյեմբերի 7), 1906[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1982(1982-12-01) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեին (1934)[1]
Մասնագիտություննկարիչ և դասախոս
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վռամշապուհ Ավետիսի Շաքարյան (հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7), 1906[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1982(1982-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամշապուհ Շաքարյանը ծնվել է 1906 թվականին Բաքվում[3]։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պյատիգորսկ, որտեղ հաճախակի է այցելել Սերգեյ Ռուբելի մասնավոր արվեստանոց, օգնել նրան ներկերը խառնել, կտավը ձգել։ Այդ տարիներին ձևավորվել է Շաքարյանի սերը դասական արվեստի, վերածննդի ձևերի նկատմամբ։ Ռուբելի ղեկավարությամբ Շաքարյանը սկսում է մեծ վարպետների աշխատանքները պատճենել։ 1926 թվականին ընդունվել է Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ (Մոսկվա), որն ավարտելուց հետո ընդունվել է կերպարվեստի մոսկովյան ինստիտուտ (Վ. Ֆավորսկու և Ն. Կուպրյանովի արվեստանոց)։ Երրորդ կուրսում Ֆավորսկին առաջադրել է Շաքարյանի թեկնածությունն ասպիրանտուրայի համար։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Վխուտեինը, որպես մանկավարժ աշխատել Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնևի գեղարվեստական ուսանողական հաստատություններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շաքարյանի ռազմի ճանապարհն անցել է Կուբան, Կերչ, Դնեպր, Դնեպրոպետրովսկ, Դնեպրոձերժինսկ, Չերկաս և այլ քաղաքներով ու գյուղերով, որոնց ազատագրման համար 1943-1944 թվականներին Խորհրդային Միության հերոս Իվան Օսիպովիչ Ցյուրուպի ղեկավարությամբ մարտական փառավոր ուղի է անցել արվեստագետ մանկավարժը։ 1946 թվականից դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1963 թվականից՝ պրոֆեսոր, 1946-1976 թվականներին՝ գծանկարի ամբիոնի վարիչ)[4]։ Աշխատել է Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի, Արա Սարգսյանի հետ[5]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է գրաֆիկայի և գեղանկարչության մարզերում։ Վաղ շրջանի աշխատանքների մնծ մասը այրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին (պահպանվածներից են՝ «Կերչի նեղուցը», 1944, «Շատ կռվեցին», 1944)։ Շաքարյանի ստեղծագործությանը բնորոշ է գծի պլաստիկական արտահայտչականությունը, հորինվածքի կառուցիկությունն ու դասական պարզությունը։ 1946-1980-ական թվականներին գործերում («Զանգվի ափին», 1946, «Մարսիասը և Վեներան», 1950, «Ինքնանկար», 1960, «Դանթե», 1965, «Ներկարար Հակոբը», 1967 են) հանդես է գալիս որպես գծանկարի վարպետ, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի նշանավոր ներկայացուցիչներից մեկը սովետահայ կերպարվեստում։ Տեսական աշխատություններ է գրել կոմպոզիցիայի, հեռանկարչության, գծանկարի և գույնի մասին։

1934 թվականից մասնակցել է միութենական, հանրապետական ցուցահանդեսների։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[6], Հայաստանի ազգային պատկերասրահում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 473.
  2. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 258։
  4. «AV Production - Վռամշապուհ Շաքարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  5. LLC, Helix Consulting. «Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչ… Վռամշապուհ Շաքարյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Վռամշապուհ Շաքարյան - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 473