Վիսոկե Միտո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիսոկե Միտո | |||||
ֆր.՝ Hohenmaut չեխ․՝ Vysoké Mýto[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Ուստի նադ Օրլիցիի շրջան և Q89751685?[2] | ||||
Ներքին բաժանում | Brteč?[3], Domoradice?[3], Choceňské Předměstí?[3], Knířov?[3], Lhůta?[3], Litomyšlské Předměstí?[3], Pražské Předměstí?[3], Svařeň?[3], Vanice?[3] և Vysoké Mýto-Město?[3] | ||||
Առաջին հիշատակում | 1264 | ||||
Մակերես | 42,026497 կմ² | ||||
ԲԾՄ | 284 մետր | ||||
Բնակչություն | ▲12 412 մարդ (հունվարի 1, 2024)[4] | ||||
Փոստային դասիչ | 566 01[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | UO | ||||
Պաշտոնական կայք | vysoke-myto.cz | ||||
| |||||
Վիսոկե Միտո (չեխ․՝ Vysoké Mýto), քաղաք Չեխիայի հյուսիսարևելյան մասում՝ Պարդուբիցե երկրամասի Ուստի նադ Օռլիցի շրջանում[5], Էլբայի վտակ Լուչնա գետի ափին, Լեհաստանի հետ Չեխիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում[6]։ Զբաղեցնում է 42,07 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 12 669: Քաղաքի պատմական կենտրոնում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, որոնք գտնվում են պետության պահպանության ներքո։ Կենտրոնական հրապարակը, որն ունի 150 մետր երկարություն և 130 մետր լայնություն, համարվում է ամենաընդարձակ հրապարակներից մեկը Չեխիայում[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են քարեդարյան բնակավայրերի հետքեր։ Մեր թվականությունից առաջ IV դարից այստեղ բնակություն են հաստատել կելտեր, այնուհետև գերմանացիներ։ ІХ դարում տարածքում հայտնվել են սլավոնները։ XI դարում չեխերի Վրատիսլավ II իշխանը կառուցել է Վրացլավ ամրոցը։
1262 թվականին Օտակար II թագավորը հիմնադրել է Վիսոկե Միտոն՝ որպես առևտրային կենտրոններից մեկը Բոհեմիայից Մորավիա տանող ճանապարհին։ 1265 թվականին քաղաքի շուրջը պարիսպ է կառուցվել։ XIV դարում Վիսոկե Միտոն տնտեսական բուռն ծաղկում է ապրել, սակայն հետագայում՝ Երեսնամյա պատերազմի ժամանակներում բազմիցս հարձակման է ենթարկվել, ավերվել։ Տնտեսական նոր վերելքն սկսվել է XVIII դարում։
XVI դարից մինչև 1918 թվականը քաղաքը կրել է Հոհենմաուտ (Hohenmauth) անունը[8], բնակչության գերակշիռ մասը կազմել են գերմանացիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերջիններիս արտաքսել են Գերմանիա։
1968—1991 թվականներին Վիսոկե Միտոյում է գտնվել խորհրդային զորքերի կենտրոնական խմբավորումը (Центральная группа войск):
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 1869-2024 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսոկե Միտոն բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[20].
- Բուլղարիա, Դոլնի Չիֆլիկ
- Գերմանիա, Քորբախ
- Բուլղարիա, Վառնա
- Լեհաստան, Օզորկով
- Լեհաստան, Պիժիցե
- Սլովակիա, Սպիշսկա Բելա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ 4,0 4,1 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ citar web|URL=http://www.czso.cz/csu/2011edicniplan.nsf/engt/6000389C43/$File/531011112513.xls%7Ctítulo=Dados(չաշխատող հղում) do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz
- ↑ Citypopulation.de Estadísticas del distrito de Ústí nad Orlicí. Consultado el 1 de agosto de 2018.
- ↑ DAVID, Petr; SOUKUP, Vladimír: 111 nej- České republiky. Praha : Kartografie, 2005, s. 127, 80-7011-868-7
- ↑ «Гогенмаут». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (չեխերեն) — ČSÚ, 2015.
- ↑ 10,0 10,1 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (չեխերեն) — Praha: 2014.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (չեխերեն) — Praha: 2016.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (չեխերեն) — Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2021.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2022.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ «Partnerská města» (չեխերեն). Město Vysoké Mýto. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսոկե Միտո» հոդվածին։ |
|