Քորբախ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Քորբախ | |||
| |||
| 51°16′19″N 8°52′23″E / 51.27194°N 8.87306°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Վալդեկ Գրանկենբերգ | ||
| Մակերես | 124,11 կմ² | ||
| ԲԾՄ | 384±1 մետր | ||
| Բնակչություն | ▼22 901 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 05631 | ||
| Փոստային դասիչ | 34497 | ||
| Ավտոմոբիլային կոդ | KB | ||
| Պաշտոնական կայք | korbach.de(գերմ.) | ||
|
| |||
Քորբախ (գերմ.՝ Korbach, ստորին գերմաներեն՝ Körbach , 2013 թ. հունիսի 18-ից պաշտոնապես անվանվում է հանզայական քաղաք Քորբախ (Hansestadt Korbach)[2]), քաղաք Գերմանիայում՝ Հեսսեն երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վալդեկ-Ֆրանկենբերգ շրջանի վարչական կենտրոնն է։ Ենթարկվում է Քասել վարչական շրջանին։ 2013 թվականից անդամակցում է հանզայական նոր միությանը։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 23 581[3], 2016 թվականի վերջերին՝ 23.583[4]: Զբաղեցնում է 123,98 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 06 6 35 015:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում Քորբախն առաջին անգամ հիշատակվել է Սրբազան հռոմեական կայսրության միապետ Օտտոն Երկրորդ կայսեր ընծայագրում, որով Քորբախը երկու այլ բնակավայրի հետ նվիրվել է Կորվեյ աբբայությանը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քորբախը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].
Ֆրանսիա, Ավրանշ (1963)
Գերմանիա, Վալտերսհաուզեն (1990)
Լեհաստան, Պիժիցե (1998)
Չեխիա, Վիսոկե Միտո (2000)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2024 (գերմ.) — Destatis, 2025.
- ↑ «Hhansestadt Korbach». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010
- ↑ Citypopulation.de Estadísticas del municipio. Consultado el 18 de junio de 2018
- ↑ «Partnerstädte». korbach.de (գերմաներեն). Korbach. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորբախ» հոդվածին։ |
| ||||||
