Վիջայա Լաքշմի Պանդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիջայա Լաքշմի Պանդիտ
Վիջայա Լակշմի Պանդիտը Նիդերլանդներում 1965 թվականին
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ազատության մարտիկ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1900(1900-08-18)[1][2][3][…]
Ծննդավայր Իլահաբադ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1][2][4] (90 տարեկան)
Վախճանի վայր Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Հայր Մոտիլալ Ներու
Զավակներ Նայանտարա Սահգալ
 
Պարգևներ
Պադմա Վիբխուշան

Վիջայա Լակշմի Պանդիտ (անգլ.՝ Vijaya Lakshmi Nehru Pandit, քամ. विजयलक्ष्मी नेहरू पंडित), օգոստոսի 18, 1900(1900-08-18)[1][2][3][…], Իլահաբադ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1][2][4], Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ և քաղաքական գործիչ։

Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի քույրը[5]։

Պանդիտը Լոնդոն է ուղարկվել որպես Հնդկաստանի առավել կարևոր դեսպան, քանի որ նա Ներուի համար որպես դեսպան աշխատել է Խորհրդային միությունում, ԱՄՆ-ում և ՄԱԿ-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիջայա Լակշմիի հայրը՝ Մոտիլալ Ներուն (1861–1931 թթ.), Հնդկաստանի անկախության պատերազմի ժամանակ որպես նախագահ երկու անգամ ծառայել է Հնդկաստանի ազգային կոնգրեսում[6]։ Նրա մայրը՝ Սվարուփրանի Թուսսուն (1868-1938 թթ.), բնակություն էր հաստատել Լահորեում[7], եղել է Մոտիլալի երկրորդ կինը։

1921 թվականին նա ամուսնացել է Ռանջիտ Սիթարամ Պանդիտի հետ (1893-1944 թթ.), ով հաջողակ մահարաշտրինցի փաստաբան էր, անգլերենից սանսկրիտ է թարգմանել Կալհանայի էպիկական պատմությունները։ Նա Հնդկաստանի անկախացմանը աջակցելու պատճառով ձերբակալվել է և մահացել Լաքնոու բանտում 1944 թվականին՝ միայնակ թողնելով իր կնոջը և երեք երեխաներին։ Վիջայան մահացել է 1990 թվականին։ Նրա դուստրը՝ Նայանտարա Սահգալը, ով հետագայում բնակություն է հաստատում մոր տանը՝ Դեհրադունում, հայտնի վիպագիր է։

Բրիտանիայից Հնդկաստանի անկախությունը հռչակվելուց հետո 1947 թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության, ապա Խորհրդային Միությունում (1947—1949 թթ.), ԱՄՆ-ում և Մեքսիկայում (1949—1951 թթ.), Իռլանդիայում (1955—1961 թթ.) (և, միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարն է Միացյալ Թագավորությունում) և Իսպանիայում դարձել է Հնդկաստանի դեսպան։ 1946 թվականից 1968 թվականը նա գլխավորել է Հնդկաստանի պատվիրակության այցը Միացյալ Ազգերի Կազմակերպություն։ 1953 թվականին նա դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին կին-ներկայացուցիչը։

1962 թվականից 1964 թվականը Վիջայա Պանդիտը Հնդկաստանում զբաղեցրել է Մահարաշտրայի կառավարչի պաշտոնը (կարճ ընդմիջումով), որից հետո ընտրվել է Հնդկաստանի ներքին պառլամենտի Լոկ սաբհայի անդամ։ 1964 թվականից 1968 թվականը եղել է պառլամենտի պատգամավոր։ Պանդիտը քննադատել է Ինդիրա Գանդիին (եղբոր/քրոջ աղջկան) այն բանից հետո, երբ վերջինս 1966 թվականին դարձել էր վարչապետ։ Նա դուրս է եկել իր ակտիվ քաղաքական կյանքից, երբ նրանց միջև հարաբերությունները սրվեցին։ Թոշակի անցնելուց հետո նա վերադարձել է Դեհրադուն։

1979 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի Հնդկաստանի ներկայացուցիչ։

Նրա դուստրը՝ Նայանտարա Սահգալը, հայտնի հնդիկ գրող է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. President of 62nd session, General Assembly of United Nations. «Vijay Lakshmi Pandit (India)». Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Moraes, 2008
  7. Zakaria, Rafiq A Сто; dy of Nehru, Times of India Press, 1960, p. 22

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ankit, Rakesh. "Between Vanity and Sensitiveness: Indo–British Relations During Vijayalakshmi Pandit’s High-Commissionership (1954–61)." Contemporary British History 30.1 (2016): 20-39, major scholarly stify
  • Gupta, Indra. India’s 50 Most Illustrious Women. ISBN 81-88086-19-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջայա Լաքշմի Պանդիտ» հոդվածին։