Jump to content

Վիոլետ Շաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլետ Շաբո
ֆր.՝ Violette Bushell
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1921(1921-06-26)[1]
ԾննդավայրԼևալլուա Պերե
Մահացել էփետրվարի 5, 1945(1945-02-05)[1] (23 տարեկան)
Մահվան վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՖրանսիա
Մասնագիտությունհետախույզ, Հատուկ գործողությունների գործակալ և Դիմադրության մարտիկ
ԱշխատավայրՀատուկ գործողությունների ղեկավար
Պարգևներ և
մրցանակներ
Գեորգիևյան խաչ[2] Բրիտանական կայսրության ուխտի անդամ Ռազմական խաչ 1939—1945 թթ. և Դիմադրության շքանշան
 Violette Szabo Վիքիպահեստում

Վիոլետ Շաբո (ֆր.՝ Violette Szabo, հունիսի 26, 1921(1921-06-26)[1], Լևալլուա Պերե - փետրվարի 5, 1945(1945-02-05)[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), բրիտանական գաղտնի կառավարական ծառայության ֆրանսիական հետախույզ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շրջափակման մեջ գտնվող Եվրոպայի երկրներում Դիմադրության շարժման աջակցող՝ Հատուկ գործողությունների կառավարում (SOE)[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում, եղել է անգլիացու և ֆրանսուհու դուստր։ Մեծացել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ բնակվել է Բրիքստոնում։ 1940 թվականին ամուսնացել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի սպա Էթիեն Շաբոյի հետ։ 1942 թվականի հունիսին ծնվել է նրանց դուստր Տանյան, իսկ հոկտեմբերին Էթիենն Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտի ժամանակ զոհվել է։

Դառնալով «SOE»-ի (Մեծ Բրիտանիայի Հատուկ գործողությունների վարչություն) գործակալ՝ 1944 թվականի ապրիլի 6-ին առաջին անգամ սուրհանդակ Ֆիլիպ Լևերի հետ ուղարկվել է շրջափակված Ֆրանսիայի տարածք, որպեսզի կապ հաստատի տեղի Դիմադրության շարժման հետ։

Ապրիլի 30-ին վերադարձել է Անգլիա և 1944 թվականի հունիսի 7-8-ը կրկին ուղարկվել է Ֆրանսիա՝ Լիմոժի շրջաններում Դիմադրության շարժման հետ կապ հաստատելու առաքելությամբ։

Հունիսի 10-ին Սալոն լա Տուրի պաշարման ժամանակ ձերբակալվել է «ՍՍ Ռայխ տանկային 2-րդ դիվիզիա» զինվորների կողմից (այդ նույն օրը տեղի է ունեցել նաև Օրադուր սյուր Գլանի մարտը)։ Դիմադրությունը պլանավորել էր ազատել Շաբոյին, բայց դա իրագերծելուն խանգարում է նրան Փարիզ ուղարկելը։ Ազատազրկումն անցկացրել է գերմանական մի քանի համակենտրոնացման ճամբարներում, այդ թվում՝ Ռավենսբրյուկում, որտեղ 1945 թվականի փետրվարի 5-ին SOE հետախույզ 2 այլ կանանց հետ միասին գնդակահարվել է։

  • Վիոլետ Շաբոն հետմահու պարգևատրվել է բրիտանական Գեորգիևյան Խաչով և ֆրանսիական Ապստամբության շքանշանով։
  • Հերեֆորդշիրի միավորումում գործում է Վիոլետ Շաբոյի թանգարան[4], իսկ Լոնդոնում կանգնեցված է հուշարձան[5]։
  • Բրիտանացի գրող Ար Ջեյ Միննին 1956 թվականին գրել է «Եվ հպարտությամբ գրեք նրա անունը» գիրքը (անգլ.՝ Carve Her Name with Pride), որի էկրանավորումը կատարվել է 1958 թվականին։ Գլխավոր դերակատարը Վիրջինիա Մակկեննան է։
  • 2009 թվականին գերմանական «Replay Studios» ստուդիայում թողարկվել է համակարգչային խաղ, որի սյուժեի հիմքում ընկած են Շաբոյի կյանքից իրական դեպքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 418. — ISBN 978-1-85743-228-2
  2. The London Gazette 37820 (բրիտ․ անգլ.) — Iss. 37820. — P. 6127.
  3. «Violette Szabo» (անգլերեն). nigelperrin.com. Արխիվացված է օրիգինալից 2022-04-16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Violette Szabo G.C Museum» (անգլերեն). visitherefordshire. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  5. «Bust: Violette Szabo & SOE» (անգլերեն). londonremembers.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետ Շաբո» հոդվածին։