Վիոլետ Շաբո
Վիոլետ Շաբո ֆր.՝ Violette Szabo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1921[1] |
Ծննդավայր | Լևալլուա Պերե |
Մահացել է | փետրվարի 5, 1945[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հետախույզ, Հատուկ գործողությունների գործակալ և Դիմադրության մարտիկ |
Աշխատավայր | Special Operations Executive? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վիոլետ Շաբո (ֆր.՝ Violette Szabo, հունիսի 26, 1921[1], Լևալլուա Պերե - փետրվարի 5, 1945[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), բրիտանական գաղտնի կառավարական ծառայության ֆրանսիական հետախույզ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շրջափակման մեջ գտնվող Եվրոպայի երկրներում Դիմադրության շարժման աջակցող՝ Հատուկ գործողությունների կառավարում (SOE)[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարիզում, եղել է անգլիացու և ֆրանսուհու դուստր։ Մեծացել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ բնակվել է Բրիքստոնում։ 1940 թվականին ամուսնացել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի սպա Էթիեն Շաբոյի հետ։ 1942 թվականի հունիսին ծնվել է նրանց դուստր Տանյան, իսկ հոկտեմբերին Էթիենն Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտի ժամանակ զոհվել է։
Դառնալով «SOE»-ի (Մեծ Բրիտանիայի Հատուկ գործողությունների վարչություն) գործակալ՝ 1944 թվականի ապրիլի 6-ին առաջին անգամ սուրհանդակ Ֆիլիպ Լևերի հետ ուղարկվել է շրջափակված Ֆրանսիայի տարածք, որպեսզի կապ հաստատի տեղի Դիմադրության շարժման հետ։
Ապրիլի 30-ին վերադարձել է Անգլիա և 1944 թվականի հունիսի 7-8-ը կրկին ուղարկվել է Ֆրանսիա՝ Լիմոժի շրջաններում Դիմադրության շարժման հետ կապ հաստատելու առաքելությամբ։
Հունիսի 10-ին Սալոն լա Տուրի պաշարման ժամանակ ձերբակալվել է «ՍՍ Ռայխ տանկային 2-րդ դիվիզիա» զինվորների կողմից (այդ նույն օրը տեղի է ունեցել նաև Օրադուր սյուր Գլանի մարտը)։ Դիմադրությունը պլանավորել էր ազատել Շաբոյին, բայց դա իրագերծելուն խանգարում է նրան Փարիզ ուղարկելը։ Ազատազրկումն անցկացրել է գերմանական մի քանի համակենտրոնացման ճամբարներում, այդ թվում՝ Ռավենսբրյուկում, որտեղ 1945 թվականի փետրվարի 5-ին SOE հետախույզ 2 այլ կանանց հետ միասին գնդակահարվել է։
Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիոլետ Շաբոն հետմահու պարգևատրվել է բրիտանական Գեորգիևյան Խաչով և ֆրանսիական Ապստամբության շքանշանով։
- Հերեֆորդշիրի միավորումում գործում է Վիոլետ Շաբոյի թանգարան[4], իսկ Լոնդոնում կանգնեցված է հուշարձան[5]։
- Բրիտանացի գրող Ար Ջեյ Միննին 1956 թվականին գրել է «Եվ հպարտությամբ գրեք նրա անունը» գիրքը (անգլ.՝ Carve Her Name with Pride), որի էկրանավորումը կատարվել է 1958 թվականին։ Գլխավոր դերակատարը Վիրջինիա Մակկեննան է։
- 2009 թվականին գերմանական «Replay Studios» ստուդիայում թողարկվել է համակարգչային խաղ, որի սյուժեի հիմքում ընկած են Շաբոյի կյանքից իրական դեպքեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
- ↑ The London Gazette 37820 (բրիտ․ անգլ.) — Iss. 37820. — P. 6127.
- ↑ «Violette Szabo» (անգլերեն)։ nigelperrin.com։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Violette Szabo G.C Museum» (անգլերեն)։ visitherefordshire։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Bust: Violette Szabo & SOE» (անգլերեն)։ londonremembers.com։ Վերցված է 2016-03-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- série 1 et série 2.
- Violette Szabo Museum
- Violette Szabo GC
- À propos de
- George Cross database
- Fiche Violette Szabo sur le site de Nigel
- Buste de Violette Szabo, par Karen Newman Archived 2010-03-01 at the Wayback Machine.
- Inauguration de la peinture murale dédiée à Violette Szabo, à Stockwell.
- Site dédié à Violette Szabo.
|