Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Վիկտորտը սովորեց մանկա-երիտասարդական սպորտային դպրոցում որտեղ սովորեց 3 տարի, և այդ տարիների ընթացքում հանդես եկավ Քենիայի Պրեմիեր-Լիգայում ԱՖԱ Լեոպարդսի կազմում։
2007 թվականին նա տեղափոխվեց շվեդական Հելսինբորգ, սակայն նրա եղբայր՝ Մակդոնալդ Մարիգան տեղափոխվեց Պարմա և այդ պատճառով 2008 թվականին նա նույնպես լքում է ակումբը։
2008 թվականի ամռանը Վանյաման կնքում է 4 տարվա պայմանագիր բելգիական «Ժերմինալ Բերսհոթ» ակումբի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստի իր նորամուտը նշեց Լիգայի 2008/2009 մրցաշրջանի ավարտին։ 2009 թվականի սեպտեմբերին Վանյաման տուգանվեց 100 եվրո Մատիասե Սուարեսի հետ պայքարում խաղի կանոները խախտելու համար[3] և որակազրկվեց 3 խաղ։
2010 թվականի ամռանը Շոտլադական «Սելթիկը» փորձում է պայմանագիր կնքել Վիկտորի հետ բայց «Ժերմինալ Բերեսհոթի» ղեկավարությունը չի համաձայնվում։ Նույնպես Վանյամայով հետաքրքրվում էր նաև ռուսական «ԲԿՄԱ»-ն[4]։ 2010 թվականի դեկտեմբերի 11-ին Վեստերլոյի դեմ խաղում Վանյաման խփեց իր առաջին գոլը «Բերսհոթի» կազմում։ 2011 թվականին նա նորից որակազրկվում է 3 խաղով արմունկով խաղի համար։
2011 թվականի հուլիսի 9-ին ստորագրեց 4 տարվա պայմանագիր շոտլանդական «Սելթիկի» հետ։ Գործարքը կազմեց 90000 եվրո։ «Սելթիկում» Վանյաման հանդես էր գալիս «69» համարի մարզաշապիկով։ Նա դարձավ առաջին քենիացին թիմում[5][6][7]։
Վանյաման իր նորամուտը նշեց Սելթիկում 2011 թվականի օգոստոսի 21-ին «Սենտ-Ջոնստոնի» դեմ խաղում։ Նա այդ խաղում խաղաց կենտրոնական պաշտպան, ոչ թե հավբեք[8]
«Մոտերուելլա»-ի դեմ խաղում նա փոխարինամ դուրս եկավ խաղավարտին երբ հաշվում հաղթում էր Սելթիկը 4-0 հաշվով[9] :
Իսկ շոտլանդական լիգայի գավաթում «Ռոսս Կաունտի» դեմ խաղում և խաղաց ամբողջ երկրորդ խաղակեսը։ Այդ խաղում Սելթիկը հաղթեց 2-0 հաշվով[10]։
Եվրոպայի Լիգայում Վանյաման նորմուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 29-ին Ուդինեզեի դեմ խաղում (1:1)[11]։
Վանյաման իր առաջին գոլը Սելթիկի կազմում խփեց 2011 թվականի դեկտեմբերի 10-ին, հեռահար հարվածով գրավեց Հարթ օֆ Միդլոտիան թիմի դարպասը[12]։