Վիկտոր Գրոմով
Վիկտոր Գրոմով | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1899 կամ 1899[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 14, 1975[2][3][4] կամ 1975[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Վիկտոր Գրոմով (ռուս.՝ Громов, Виктор Алексеевич, մարտի 20, 1899 կամ 1899[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1975[2][3][4] կամ 1975[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ Մասնակցել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1958 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1899 թվականի մարտի 20-ին, Մոսկվայում (այլ տեղեկություններով մարտի 7-ին կամ 19-ին)։
1918 թվականին ընդունվել է Մ. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստուդիա, 1922 թվականից եղել է ակադեմիական թատրոնի առաջին ստուդիայի, 1924-1928 թվականներից` երկրորդ ստուդիայի դերասան։ Եղել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսոր և մանկավարժ (1919-1927 թվականներ)։
Եղել է Մ. Չեխովի աշակերտն ու մտերիմ ընկերը։ 1928 թվականին նրա հետ մեկնել է Բեռլին։ Աշխատել է Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Լատվիայում (1929-1933 թվականներ)։
1934 թվականին, հայրենք վերադառնալուց հետո Մ. Չեխովի հանձնարարական նամակով ընդունվել է Վ. Մեյերխոլդի անվան թատրոն, որտեղ աշխատել է մինչև թատրոնի փակումը 1938 թվականին։ Մեյերխոլդ թատրոնի լիկվիդացումից հետո աշխատել է Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում, որպես ռեժիսոր (1940 թվականից), 1952 թվականից եղել է Նիկոլայսկի (այժմ` Մոսկվայի տիկնիկային թատրոն) թատրոնի գեղարվեստական ղեկավարը, կյանքի վերջին 10 տարիներին եղել է ռեժիսոր և դերակատար երկու դերասանի թատրոնում (Ա. Գրոմովա-Դավիդովայի հետ)։
1943 թվականից համագործակցել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի հետ (ռեժիսոր-խորհրդատու, գեղարվեստական խորհրդի անդամ)։ Ինքնուրույն ստեղծել է մի քանի գրաֆիկական մուլտֆիլմեր։ Մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ծավալային մուլտիպլիկացիայի վերականգնմանը։
Գրել է «Միխայիլ Չեխով» գիրքը, որը լույս է տեսել «Արվեստ» հրատարակչությունում, 1970 թվականին («Կյանքն արվեստում» շարք)։
Մահացել է 1975 թվականին[5]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947` թվական` «Սապատավոր ձիուկը»` Մարիանսկե Լազնեի III միջազգային կինոփառատոնի Պատվավոր դիպլոմ, 1948 թվական
- 1947` թվական` «Սապատավոր ձիուկը»` Կաննի չորրորդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, 1950 թվական
- 1948` թվական «Յոթներանգ ծաղիկը»` Մարիանսկե Լազնեի չորրորդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն մանկական ֆիլմ» մրցանակ, 1949 թվական
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
- 1927 թվական` Մարդը ռեստորանից` մատուցող
- 1938 թվական` Չոթերորդ դասարանցիները` Իվան Կուզմա
- 1939 թվական` Էսկադրիլ համար 5` գեներալ Գոֆեր
- 1939 թվական` Ընկեցիկը` Նինայի հայրը
- 1940 թվական` «Արծվի» մահը` Միխայիլ Գրուզդյով («Արծվի» բոցման և «Կամբալայի» նավապետ)
- 1940 թվական` Լուսավոր ճանապարհ` Ֆաբրիկայի փոխտնօրեն (լուսագրերում նշված չէ)
- 1962 թվական` Գործարար մարդիկ` պարոն Ուիլյամս
- 1975 թվական` Սիբիր` պրոֆեսոր
Ռեժիսոր-խորհրդատու
- 1945 թվական` Խրճիթը
- 1947 թվական` Սապատավոր ձիուկը
- 1948 թվական` Յոթներանգ ծաղիկը
- 1948 թվական` Գորշ վզիկ
Ռեժիսոր
- 1949 թվական` Գարնանային հեքիաթ
- 1949 թվական` Միստր Ուոլք
- 1950 թվական` Կուժ ու շվի
- 1951 թվական` Մտերիմ ընկերներ
- 1953 թվական` Կախարդական թռչուն
- 1954 թվական` Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան
Սցենարիստ
- 1928 թվական` Առանց բանալիի
- 1954 թվական` Տանյուշան, Տյավկան, Տոպը և Նյուշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 210. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Գրամովը Animator.ru կայքում
- Viktor Gromov (1899–1975) (անգլ.) Internet Movie Database կայքում
- Վիկտոր Գրոմով — Rudata.ru(չաշխատող հղում)
|
- Մարտի 20 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ