Վիլյամ Օսլեր
Վիլյամ Օսլեր անգլ.՝ Sir William Osler | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Bond Head, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1919[1][2][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | McGill University Faculty of Medicine and Health Sciences? և Թրինիտի քոլեջ |
Մասնագիտություն | բժիշկ, պրոֆեսոր և գրող |
Աշխատավայր | Ջոնս Հոփքինսի համալսարան, ՄաքԳիլի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Ամուսին | Grace Linzee Revere?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ, ընկերության նախագահ և ամբիոնի վարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժիշկների թագավորական քոլեջ, Roxburghe Club?[10] և Մատենագիտական ընկերություն |
Երեխաներ | [Edward] Revere Osler?[6] |
Ստորագրություն | |
William Osler Վիքիպահեստում |
Սըր Վիլյամ Օսլեր (հուլիսի 12, 1849[1][2][3][…], Bond Head, Օնտարիո, Կանադա - դեկտեմբերի 29, 1919[1][2][4][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), կանադացի բժիշկ։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է (1898)[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին ավարտել է Տորոնտոյի բժշկական դպրոցը, որից հետո ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, որտեղ էլ 1872 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ Վերապատրաստում է անցել Լոնդոնի, Բեռլինի, Լայպցիգի, Վիեննայի լաբարատորիաներում և կլինիկաներում (բուժահետազոտական հիմնարկ՝ ուսանելով Ջոն Բարդոն-Սանդերսոնի, Ռուդոլֆ Վիրխովի, Լյուդվիգ Տրաուբեի, Ֆրեդրիխ Ֆրերիկսի, Բերնգրադ ֆոն Լանգենբեկի, Ֆ. Գեբրիի, Կարլ ֆոն Ռոկիտանսկի և այլոց մոտ։ Վերադառնալով Կանադա՝ 1875 թվականին Օսլերը դառնում է ՄաքԳիլի համալսարանի՝ ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ Ջորջ Հոպկինս հիվանդանոցի հիմնադիրներից մեկն է(1889 թվական)։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսլերին է պատկանում բազմաթիվ հայտնի և կարևոր ուսումնասիրություններ։ 1873 թվականին նա մանրամասն նկարագրել է թրոմբոցիտները, 1876 թվականին ներկայացրել է ֆիլյատրոզի հարուցիչ հանդիսացող նոր տեսակի տրեմատոդները, որի արդյունքում էլ այն կոչվեց «Օսլերի ֆիլյարա»։ 1885 թվականին տվեց սրտի սրտի փականներ բորբոքմամբ ուղեկցվող էնդոկարդիտի նկարագիրը և նշել, որ մատներին կարմիր ցանի առաջացումը, այսուհետ «Օսլերի ախտանիշ», հանդիսանում է միկրոէմբոլայի նշան, 1892 թվականին նկարագրել է բրոնխիալ ասթմայի նոպաները՝ շնչառական ուղիներում ստամոքսահյութի թթվայնության արտածծման առաջացումով։ Նույն թվականին ուսումնասիրել է բորբոքված աղիների ախտանիշը և նկարագրել այն, որպես «լորձոտ կոլիտ՝ հաստ աղիքի բորբոքում»։
1911 թվականին գիտության մեջ ունեցած վաստակի համար Վիլյամ Օսլերին շնորհվեց բարոնետի կոչում։ 1913 թվականին կարդացել է Սելիմանյան դասախոսություն։
Օսլերի մեծ ճանաչում ունեցած աֆորիզմները՝
Սկսնակ բժիշկը նշանակում է քսան դեղորայք յուրաքանչյուր հիվանդության համար, փորձառու բժիշկը՝ մեկ դեղորայք քսան հիվանդության համար։ |
Բժշկի գլխավոր պարտականությունն է, սովորեցնել մարդկանց դեղորայք չխմել դեղեր։ |
Մեր հիմնական գործը չպետք է լինի նայել նրան, ինչը ընկած է «մշուշոտ» տարածությունում, այլ անել այն, ինչը կա անմիջապես ձեռքի տակ։ |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի նյարդավիրաբույժ Հարվի Կուշինգի «Սեր Վիլյամ Օսլերի կյանքը» գիրքը (The Life of Sir William Osler[12]) 1926 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի և հանդիսանում է 20-րդ դարի լավագույն բժշկական կենսագրություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pickering G. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.med.upenn.edu/neurology/sir-william-osler.html#:~:text=Sir%20William%20Osler%20died%20at,been%20called%20upon%20to%20do.%E2%80%9D
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ Laureates of The Canadian Medical Hall of Fame — Canadian Medical Hall of Fame.
- ↑ https://journals.openedition.org/framespa/515
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k32169328/f71
- ↑ https://www.roxburgheclub.org.uk/membership/
- ↑ Osler; Sir; William (1849 - 1919) Արխիվացված 2020-06-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ Harvey Cushing The Life of Sir William Osler. 2 volumes. — Oxford: Clarendon Press, 1925.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուշինգ Հ. The Life of Sir William Osler. — 3rd Impression. — Oxford, UK: Clarendon Press, 1925. — Vol. I.
- Հարվի Ուիլյամ Կուշինգ The Life of Sir William Osler. — Vol. II. — ISBN 978-3-942382-4
- Bliss, M. =William Osler: A Life in Medicine, ISBN 0-19-512326-8։
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1919 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կանադացի բժիշկներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ