Վիլհելմ Վայթլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Վայթլինգ
գերմ.՝ Wilhelm Weitling
Ծնվել էհոկտեմբերի 5, 1808(1808-10-05)[1][2][3] Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4]
Մահացել էհունվարի 25, 1871(1871-01-25)[5][6][7][…] (62 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունհրապարակախոս և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8]
 Wilhelm Weitling Վիքիպահեստում

Վիլհելմ Քրիստիան Վայտլինգ (գերմ.՝ Wilhelm Christian Weitling, հոկտեմբերի 5, 1808(1808-10-05)[1][2][3], Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4] - հունվարի 25, 1871(1871-01-25)[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի դերձակ, գյուտարար, արմատական քաղաքական ակտիվիստ և կոմունիզմի («հավասարարական կոմունիզմ») առաջին տեսաբաններից մեկը։

1836 թվականին Փարիզում հարել է «Արդարների միությանը», գրել դրա ծրագրային փաստաթուղթը՝ «Մարդկությունը, ինչպիսին որ կա և ինչպիսին պետք է լինի» (18381841-1843 թթ. Շվեյցարիայում պրոպագանդել է «հավասարարական կոմունիզմի» գաղափարներ։ Նրա «Ներդաշնակության և ազատության երաշխիքները» (1842) գիրքը համարվում է գերմանական սոցիալիստական գրականության առաջին խոշոր ստեղծագործությունը։ 1843 թ. բանտարկվել է, 1844 թ. ազատվել և վտարվել երկրից։ 1846 թ. մտել է Բրյուսելի կոմունիստական թղթակցական կոմիտեի կազմի մեջ, որտեղ բացահայտվել են Մարքսի և էնգելսի հետ նրա խորը տարաձայնությունները։ 1846 թ. վերջին տարագրվել է ԱՄՆ, պրոպագանդիստական գործունեություն ծավալել Նյու Յորքի գերմանացի վտարանդիների շրջանում։ 1848-1849 թթ. հեղափոխության ժամանակ վերադարձել է Գերմանիա, 1849 թ. վերջին՝ նորից Նյու Յորք։

Վայտլինգը համարել է, որ անհրաժեշտ հեղափոխական ճանապարհով հաստատել կոմունիստական հասարակարգ, սակայն հեղափոխությունը դիտել է որպես մի տարերային պրոցես, որը գլխավորում են ապադասակարգայնացված տարրերը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Menschheit. Wie Sie ist und wie sie sein sollte (1838—1839)
  • Garantien der Harmonie und Freiheit (1842)
  • Das Evangelium eines armen Sünders auch Das Evangelium der armen Sünder (1845)
  • Ein Nothruf an die Männer der Arbeit und der Sorge, Brief an die Landsleute (1847)
  • Вильгельм Вейтлинг. Гарантии гармонии и свободы. Человечество, как оно есть и каким оно должно было бы быть / Перевод с нем. В. В. и М. М. Альтман, с комментариями В. В. Альтмана. Вступ. статья В. П. Волгина. — М.-Л.: Изд-во АН СССР, 1962.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վայթլինգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 260