1836 թվականին Փարիզում հարել է «Արդարների միությանը», գրել դրա ծրագրային փաստաթուղթը՝ «Մարդկությունը, ինչպիսին որ կա և ինչպիսին պետք է լինի» (1838)։ 1841-1843 թթ. Շվեյցարիայում պրոպագանդել է «հավասարարական կոմունիզմի» գաղափարներ։ Նրա «Ներդաշնակության և ազատության երաշխիքները» (1842) գիրքը համարվում է գերմանական սոցիալիստական գրականության առաջին խոշոր ստեղծագործությունը։ 1843 թ. բանտարկվել է, 1844 թ. ազատվել և վտարվել երկրից։ 1846 թ. մտել է Բրյուսելի կոմունիստական թղթակցական կոմիտեի կազմի մեջ, որտեղ բացահայտվել են Մարքսի և էնգելսի հետ նրա խորը տարաձայնությունները։ 1846 թ. վերջին տարագրվել է ԱՄՆ, պրոպագանդիստական գործունեություն ծավալել Նյու Յորքի գերմանացի վտարանդիների շրջանում։ 1848-1849 թթ. հեղափոխության ժամանակ վերադարձել է Գերմանիա, 1849 թ. վերջին՝ նորից Նյու Յորք։
Վայտլինգը համարել է, որ անհրաժեշտ հեղափոխական ճանապարհով հաստատել կոմունիստական հասարակարգ, սակայն հեղափոխությունը դիտել է որպես մի տարերային պրոցես, որը գլխավորում են ապադասակարգայնացված տարրերը։
Die Menschheit. Wie Sie ist und wie sie sein sollte (1838—1839)
Garantien der Harmonie und Freiheit (1842)
Das Evangelium eines armen Sünders auch Das Evangelium der armen Sünder (1845)
Ein Nothruf an die Männer der Arbeit und der Sorge, Brief an die Landsleute (1847)
Вильгельм Вейтлинг. Гарантии гармонии и свободы. Человечество, как оно есть и каким оно должно было бы быть / Перевод с нем. В. В. и М. М. Альтман, с комментариями В. В. Альтмана. Вступ. статья В. П. Волгина. — М.-Л.: Изд-во АН СССР, 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 260)։