Jump to content

Վերա-Էլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա-Էլեն
անգլ.՝ Vera-Ellen
Ծնվել էփետրվարի 16, 1921(1921-02-16)[1]
ԾննդավայրNorwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 30, 1981(1981-08-30)[2] (60 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանGlen Haven Memorial Park[3]
ԿրթությունNorwood High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպարուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և բալետի պարող
Պարգևներ և մրցանակներ

Վերա-Էլեն (անգլ.՝ Vera-Ellen, փետրվարի 16, 1921(1921-02-16)[1], Norwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 30, 1981(1981-08-30)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի, որը Ֆրեդ Ասթերի, Ջին Քելլիի և Դոնալդ Օ’Քոննորի հետ նկարահանվել է երաժշտական ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա-Էլեն՝ Վեսթմայեր Ռոե (անգլ.՝ Vera Ellen Vestmayer Rohe), ծնվել է 1921 թվականին Ցինցինատի արվաձանում՝ գերմանական արմատներ ունեցող Մարտինա Ռոե և Ալմի Քեթրին Վեստմայերի ընտանիքում[4]։ Ինը տարեկանից սկսել է զբաղվել պարով և կարճ ժամանակում հասել է մեծ հաջողությունների։ 1939 թվականին 18 տարեկան հասակում Վերա-Էլենը Ջերոմ Քերնի և Օսկար II Համերսթայնի հետ առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյի «Մայիսին շատ տաք է» մյուզիքլում։ Հետագայում հաջորդել են այնպիսի դերեր և հաջողակ բրոդվեյական երաժշտական ներկայացումներ, ինչպիսիք են «Պաթամա Հեթի», «Երդվում եմ Յուպիտերով» և «Յանկին Կոնեկտիկուտից», որտեղ նրան նկատել է նշանավոր պրոդյուսեր Սեմյուել Գոլդվինը և հրավիրել է իր «Հրաշք-մարդ» մյուզիքլ։

1945 թվականին Վերա-Էլենն առաջնաելույթ ունեցել կինոյում՝ նկարահանվելով 14 կինոպատկերներում։ Նա Ջին Քելլիի հետ պարել է «Երաժշտությունը սրտում» (1948), «Հեռացում քաղաքից » (1949) ֆիլմերում և հենց այդ տարի էլ հայտնվել է Մարքս եղբայրների վերջին՝ «Երաժշտությունը սրտում» (1948), ֆիլմում։ Նա հիացական արձագանքներ է ստացել հանրության կողմից «Երեք կարճ բառ» և «Նյու Յորքի գեղեցկուհին» ֆիլմերի համար, որոնցում նա հայտնվել է 1952 թվականին Ֆրեդ Ասթերի հետ։ Դրանից հետո նա նկարահանվել է այնպիսի հիթերում, ինչպիսիք են «Ինձ մադամ անվանեք»՝ (1953) Դոնալդ Օ’Քոննորի հետ և «Լուսավոր Սուրբ ծնունդ»՝ Բրինգ Քրոսբիի հետ։ 1950-ական թվականներին դերասանուհուն համարել են Հոլլիվուդում ամենաբարակ իրան ունեցողը[5], ինչը շատերի կարծիքով անորեքսիայի հետևանք է[4]։

1957 թվականին Վերա-Էլենը վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին, դրանից հետո նա մի քանի անգամ որպես հյուր հայտնվել է հեռուստատեսությունում, Դինա Շորի և Փերրի Կոմոյի շոուում։ Դերասանուհին երկու անգամ ամուսնացել է, երկրորդ ամուսնուց՝ միլիոնատեր Վիկտոր Ռոթշալդից ունենալով դուստր՝ Վիկտորիան, որը 1963 թվականին մանուկ հասակում մահացել է։ Երեխայի մահից հետո դերասանուհին փակվել է իր մեջ և դադարել հայտնվել հանրության առաջ։ Վերա-Էլենը մահացել է 1981 թվականի օգոստոսին 60 տարեկան հասակում քաղցկեղից։ Նրա ներդրումը կինոմատոգրաֆիայում Հոլիվուդյան փառքի ծառուղիում նշվել է աստղով։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1945 Հրաշք-մարդ Wonder Man Միջ Մելլոն
1946 Տղան Բրուքլինից The Kid from Brooklyn Սյուզի Սալլիվան
1947 Կարնավալ Կոստա Ռիկայում Carnival in Costa Rica Լուիզա Մոլինա
1949 Երջանիկ սեր Love Happy Մեգի Ֆիլիպս
1949 Հեռացում քաղաքից On the Town Այվի Սմիթ
1950 Երեք կարճ բառ Three Little Words Ջեսսի Բրաուն
1951 Ուրախ կյանք/ Երջանիկ սեր Happy Go Lovely Ջանեթ Ջոնս
1952 Նյու Յորքի գեղեցկուհին The Belle of New York Անժելինա Բոնֆիլս
1953 Անվանեք ինձ մադամ Call Me Madam արքայադուստր Մարիա
1953 Մեծ լիգայի խաղացողը Big Leaguer Քրիսթի
1954 Լուսավոր Սուրբ ծնունդ White Christmas Ջուդի Հեյնս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bindig S. F. Vera-Ellen (16 February 1926?–30 August 1981), dancer and actress // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803281
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 David Soren Vera-Ellen - The Magic and the Mystery. — Luminary Press, 2003. — ISBN 978-1887664486
  5. Vera-Ellen (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա-Էլեն» հոդվածին։