Jump to content

Վեներա, Վուլկան և Մարս (նկար, Տինտորետտո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա, Վուլկան և Մարս
տեսակգեղանկար
նկարիչՏինտորետտո[1]
տարիմոտ 1555[1]
բարձրություն135 սանտիմետր[2]
լայնություն198 սանտիմետր[2]
ուղղությունմաներիզմ և Վենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՀին պինակոտեկ[1]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1]
կայք
Ծանոթագրություններ
 Venus and Mars Surprised by Vulcan (Tintoretto) Վիքիպահեստում

«Վեներա, Վուլկան և Մարս», Տինտորետտոյի նկարը։

Հոմերոսի «Ոդիսականի» ութերորդ երգում պատմվում է այն դեպքի մասին, թե ինչպես է Վեներան դավաճանում իր ամուսնուն՝ Վուլկանին, պատերազմի երիտասարդ աստված Մարսի հետ։ Բայց սիրահարներին բռնում է խանդոտ ամուսինը, և հավաքված աստվածների մոտ նրանք դառնում են ծիծաղի առարկա։

Տինտորետտոն խստորեն չի հետևել ֆաբուլային և կատարվածը պատկերել է յուրովի. Վուլկանը անսպասելի հայտնվում է այն հանգստարանում, որտեղ գտնվում էին ոչինչ չկասկածող սիրահարները։ Մարսը վերջին վայրկյանին թաքնվում է սեղանի տակ, որի ծածկոցը հազիվ էր թաքցնում նրան, մինչդեռ Վեներան զայրացած ամուսնու կողմից ենթարկվում է ստորացուցիչ խուզարկության։ Այնպես, ինչպես Հոմերոսի «Ոդիսականում» են նրանք ծաղրանքի ենթարկվում, փոքրիկ շան ուշադրություն է գրավում իր տիրոջ՝ Մարսի վրա, որը սեղանի տակ թաքնված էր։ Ամուրը (Էրոսը), որը պետք է պաշտպաներ սիրահարներին անսպասելի դեպքերից, պատկերված է հետին պլանում հանգիստ քնած։

Կտավին դրամատիկ ներկայացված անպարկեշտ թեման զգացմունքային ընկալման հակում ունի, որը բնորոշ է վենետիկյան բոլոր նկարիչներին։ Տինտորենտտոն ընդգծում է գլխավոր հերոսների հակապատկերները «անհավասար ամուսնության» մեջ։ Այստեղ ձգված լարի նման երիտասարդ կնոջ մարմինն է, որի անթերիությունն ընդգծվում է սպիտակ սավանի և մուգ մուարե ծածկոցի միջոցով։ Այնտեղ կորացած ծերուկ է՝ մկանուտ և կոպիտ, շագանակագույն մաշկով և մոխրագույն մորուքով։ Երկու մարմինների անկյունագծերը ներկայացված է շարժվող գծերի խիտ համակարգով, որն օգնում է զգալ նկարի խորությունը։ Կոմպոզիցիայի ռիթմավորումը, որը հատուկ է Տինտորետտոյի ստեղծագործություններին, լավ ցուցադրված է այս կտավում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боргези С. Старая пинакотека: Мюнхен: Альбом. 2003.
  • Т. А. Седова. Старая пинакотека в Мюнхене. М.: Искусство, 1990