Jump to content

Վեբեր (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբեր (նշանակումը՝ Վբ, Wb), Միավորների միջազգային համակարգում մագնիսական հոսքի չափման միավոր։

Միավորը կոչվել է ի պատիվ գերմանացի գիտնական Վիլհելմ Վեբերի։

1 վեբերն այն մագնիսական հոսքն է, որի նվազման դեպքում (մինչե զրո), նրա հետ շաղկապված 1 օհմ դիմադրությամբ կոնտուրով անցնում է 1 Կլ էլեկտրականության քանակ։ Այլ կերպ վեբերը կարելի է սահմանել որպես այնպիսի մագնիսական հոսք, որի հավասարաչափ փոփոխությունը մինչե զրո՝ իրեն շրջափակող փակ կոնտուրում 1 վրկ-ում առաջ է բերում 1 վ-ի հավասար էլշու։ Հետևաբար,

1 Վբ = 1 օհմ ×1 Կլ կամ 1 Վբ = 1 Վ × 1վ։

ՄՀ-ում ընդունված է նաև հետևյալ սահմանումը․ վեբերն այն մագնիսական հոսքն է, որն ստեղծում է 1 Տլ ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտը՝ իր ուղղությանն ուղղահայաց 1 մ2 մակերեսով մակերևույթի միջով․

1 Վբ = 1 Տլ × 1 մ2։

Մաքսվել միավորի հետ վեբերը կապված է

1 մքս= 10-8 Վբ առնչությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։