Վարդակակաչ Սոսնովսկու
Վարդկակաչ Սոսնովսկու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Վարդակակաչ (Tulipa) |
Տեսակ | Վարդկակաչ Սոսնովսկու (T. sosnowskyi) |
Միջազգային անվանում | |
Tulipa sosnowskyi |
Վարդակակաչ Սոսնովսկու (լատին․՝ Tulipa sosnovskyi), շուշանազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա, սոխուկավոր բույս է, որն ունի 25-50 սմ բարձրություն։ Սոխուկը ձվաձև է, դարչնագույն, ներսից ոսկեգույն, մազոտ թեփուկներով։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, վերևում և ներքևում նեղացող, միշտ կորացած։ Ծաղիկը մեծ է, միայնակ, 8-10 սմ տրամագծով, գավաթանման, մուգ կարմիր։ Ծաղկապատի մասերը ձգված-սրացած են։ Առէջաթելերը մերկ են, սև, լայնացած, մինչև 2 մմ երկարությամբ։ Տուփիկի երկարությունը 3-7 սմ է, իսկ լայնությունը՝ 2-3 սմ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, Լեռնաձոր, Փխրուտ, Տաթև, Շիկահող, Կապան) և Մեղրու (լեռնագագաթ՝ Բերդաքար, Արծվաբերդ, Գյումարանց, Վարդանիձոր, Լիճք, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում (Օրդուբադ, լեռնագագաթ՝ Սոյուխ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 700-2300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խոշորաքարոտ թափվածքներում և փլուզուտներում, խճաքարոտ տեղերում, կաղնու և գիհու նոսրանտառում, անտառի եզրերին և բացատներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ Սոսնովսկու» հոդվածին։ |
|
|