Վարդակակաչ
Վարդակակաչ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Վարդակակաչ (Tulipa) L., 1753 |
Վարդակակաչ (լատին․՝ Tulipa) ,Հաւկուր ծաղիկ, վարդակակաչ, շուշանազգիների (Liliaceae) ընտանիքի սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Հայտնի է, որպես դեկորատիվ բույս, գույություն ունեն վարդակակաչի շատ սորտեր և ձևեր։ 17-րդ դարում Հոլանդիայում տեղի ունեցավ պահանջարկի բում այս բույսի նկատմամբ, հայտնի՝ վարդակակաչամանիա, որն ավարտվեց Հոլանդիայի ֆոնդային բորսայի կործանումից հետո 1637 թվականին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիներեն անվանումն առաջացել է պարս.՝ toliban («տուրբան») բառից (այդպես են նրանք անվանում տղամարդու գլխի ծածկը՝ չալման)[1]։.
Բուսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևաբանական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկծաղիկավոր վարդակակաչի թերթիկները հասնում են մինչև 3 սմ երկարության, ապիտակ են, հիմքում՝ դեղին։ Բարձրությունը կախված է տեսակներից և սորտերից, հասնում է 10-20 մինչև 65-100 սմ։
- Ցողուն
Ցողունը կանգուն է, գլանաձև, բարձրությունը՝ 6-50 սմ։ Տերևները 2-3(5) են, գծանշտարաձև կամ ձվաձև։
- Ծաղիկ
Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3), վառ գունավորված։ Պտուղը եռակող, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ տափակ, դեղնադարչնագույն։ Ծաղիկները խոշոր են, մուգ կարմիր։ Ծաղիկները խոշոր են, կարմիր, վարդագույն, հազվադեպ՝ դեղին։ Ծաղիկը մուգ կարմիր է, ծաղկաթերթիկների հիմքում կան սև, հազվադեպ՝ դեղին բծեր։ Ծաղկի բանաձևը՝
- Պտուղ
Տուփիկը եռանկյունաձև է, հարուստ է սերմերով։ Սերմերը հարթ են, եռանկյունաձև դեղնաշականագույն։
Կենսաբանական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Խճճված վարդակակաչ Փոքր Կովկասի բնաշխարհիկ է։ Հազվադեպ հանդիպող, գեղագարդիչ տեսակ է։ Հայտնաբերվել է միայն Սյունիքի մարզում՝ 1700-1800 (2000) մ բարձրություններում։ Աճում է անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Միակ վարդակակաչ է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ։ Սոսնովսկու վարդակակաչ Հայաստանի բնաշխարհիկ է։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (1500-2500 մ բարձրություններում)։ Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջ-մայիսի սկգբներին։ Ֆլորենսկու վարդակակաչ ևս հանդիպում է նույն մարզում (400- 1200 մ բարձրություններում)։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջին։ Չորադիմացկուն է։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տարածված են։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 140)[2], Հայաստանում՝ 7 տեսակ՝ վարդակակաչ խճճված կամ խառը (T. confusa), վարդակակաչ Սոսնովսկու (T. sosnowskyi), վարդակակաչ երկծաղկավոր (T. biflora), վարդակակաչ Յուլիայի (T. julia), վարդակակաչ վայրի կամ անտառային (T. sylvestris), վարդակակաչ Ֆլորենսկու (T. florenskyi) և վարդակակաչ կաղզվանյան (T. kaghyzmanica), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Վարդակակաչի մշակովի սորտերը ավելի քան 4000՝ միավորված են վարդակակաչ Գեսների (T. gesneriana) հավաքական տեսակում ծագում են վայրի վարդակակաչից և տարբերվում ծաղիկների ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևողությամբ և այլն։
Ծագում և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիայի վարդակակաչ աճում է (ստորինից մինչև վերին լեռն, գոտի, 1000-2400 մ բարձրություններում)՝ չոր, քարքարոտ, կրաքարոտ լանջերին, թփուտներում, լեռնատափաստանային բուսականության մեջ, ծաղկում է մայիսին, սոխուկներն օգտագործում են սննդի մեջ և վարդակակաչ երկծաղկավոր [աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում (800-1600 մ բարձրություններում), չոր քարքարոտ կամ կավային լանջերին, արևոտ վայրերում, մարգագետիններում, կիսաանապատներում և այլն, ծաղկում է փետրվար-մարտին տեսակները։ Շատ հազվադեպ հանդիպող անտառային կամ վայրի վարդակակաչ (հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, աճում է անտառեզրերին, մարգագետիններում, լուսավոր անտառների ավազոտ կամ քարքարոտ տեղերում, երբեմն՝ որպես մոլախոտ՝ ցանքերում) և կաղզվանյան վարդակակաչ հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանի միջին լեոնային գոտում (1500- 1600 մ բարձրություններում), աճում է խոտածածկ լանջերին տեսակները անհետացման վտանգի տակ են։
- Վարդակակաչ անտառային
- Tulipa sylvestris L. — Վարդակակաչ անտառային, անտառային վարդակակաչը ծագում է Միջին Ասիայից ու Հայաստանից։
Տերևները լայն են, ալիքաձև եզրերով։ Ծաղկակիր ցողունը տարբեր սորտերի մոտ տարբեր երկարություն ունի (10-80 սմ)։ Ծաղիկը խոշոր է, ամենաբազմազն գունավորմամբ (սպիտակից մինչև գրեթե սև)։ Վեգետացիոն շրջանը շատ կարճ է։ Արարատյան դաշտում սկսվում է վաղ գարնանը՝ մարտ-ապրիլին և ավարտվում մայիսին։ Ներկայումս հայտնի են շուրջ 4000 մշակաբուսային տեսակներ, ստացված անտառային վարդակակաչից։
- Tulipa biebersteiniana Schult.f., ծաղիկը բավականին մեծ է, դեղնավուն,
- Tulipa biflora L. — Վարդակակաչ երկծաղկավոր, 2-5 փոքր կանաչավուն ծաղիկներով,
- Tulipa gesneriana L. — Վարդակակաչ Գենսերի, աճում է Ռուսաստանի հարավային մասում, ծաղիկները դեղին են կամ վառ կարմիր։
Օգտագործում դեկորատիվ այգեգործությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճող բոլոր վարդակակաչները գեղազարդիչ են։ Վարդակակաչները կարելի է օգտագործել նաև վաղ գարնանային ծաղկային ձևավորումներում և կտրելու ծաղիկ ստանալու համար։ Շնորհիվ ծաղիկների բազմազան ու հարուստ գունավորման, միայն վարդակակաչներով կարելի է ստանալ շատ հետաքրքիր ու բարձր դեկորատիվ ծաղկային ձևավորումներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Н. Ф. Золотницкий. Цветы в легендах и преданиях. Москва, 1913.
- ↑ Govaerts, R., Dransfield, J., Zona, S.F, Hodel, D.R. & Henderson, A. (2006). World Checklist of Liliaceae. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew. Published on the Internet; http://apps.kew.org/wcsp/qsearch.do;jsessionid=BA241719F3093133553E7B838A5A77AD accessed 30 March 2009 Список родов семейства Лилейные (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зайцева Е.Н. Тюльпаны. — М.: Государственное издательство сельской литературы, 1958. — 88 с.
- Клабуков А.Г. Итоги интродукции и особенности биологии и агротехники тюльпанов на Урале // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- Лисянский Б. Г., Ладыгина Г. Б. Тюльпаны. — М.։ Астрель; АСТ, 2002. — 152 с ISBN 5-17-014176-9 (АСТ) ISBN 5-271-04222-7 (Астрель)
- Смирнова З.И. Применение регуляторов роста для ранней выгонки тюльпанов // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- Лях. В. Почвы и удобрения для тюльпанов. // Цветоводство. — сентябрь/октябрь 2007, № 5, — с. 22-23.
- Бочанцева З.П. Тюльпаны. Морфология, цитология и биология. — Ташкент: Издательство Академии наук Узбекской ССР, 1962. — 408 с.
- Иващенко А.А. Тюльпаны и другие луковичные растения Казахстана. — Алматы: ИД «Две Столицы», 2005. — 192 с.
- Силина З.М. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 2. — С. 221-317.
- Шарипов А., Пратов У. Тюльпаны Средней Азии (на узбекском и русском языках). — Ташкент: Ӱзбекистон миллий энциклопедияси, 1997. — 145 с.
- Dash, Mike (1999). Tulipomania: The Story of the World's Most Coveted Flower and the Extraordinary Passions It Aroused. Londres։ Weidenfeld & Nicolson. ISBN 0-575-06723-3.
- Hessayon, D. G. (1999). The bulb expert. Londres։ Transworld Publishers Ltd. ISBN 0-903505-42-8.
- Rossi, Rossella (1989). Guía de Bulbos. Barcelona։ Ed. Grijalbo. ISBN 84-253-2165-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Canadian National Capital Commission: The Gift of Tulips Արխիվացված 2012-05-14 Wayback Machine
- Bulb flower production » Tulip, International Flower Bulb Centre Արխիվացված 2012-11-20 Wayback Machine
- Tulip Picture Book, International Flower Bulb Centre Արխիվացված 2014-02-03 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ» հոդվածին։ |
|
|
Ընթերցե՛ք «վարդակակաչ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |