Jump to content

Վասիլի Քաթանյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Քաթանյան (այլ կիրառումներ)
Վասիլի Քաթանյան
Ծնվել էփետրվարի 21, 1924(1924-02-21)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 30, 1999(1999-04-30) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումգրող, սցենարիստ, կինոռեժիսոր, հիշատակագիր և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)վավերագրական ֆիլմ
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Լենինյան մրցանակ
IMDbID ID 0434508

Վասիլի Վասիլիի Քաթանյան (փետրվարի 21, 1924(1924-02-21), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1999(1999-04-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վավերագրական կինոռեժիսոր[1][2][3], գրող-հիշատակագիր։ Խորհրդային առաջին շրջապատկերային ֆիլմի՝ «Գարնան ճանապարհը» ռեժիսոր (Լ․ Մախնաչի հետ համատեղ, 1959)[4]։ 1957 թվականից ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ ԽՍՀՄ Լենինի մրցանակի դափնեկիր (1980), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Քաթանյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Հայրը գրականագետ Վասիլի Քաթանյանն է (1902—1980), մայրը՝ երգչուհի և լրագրող Գալինա Քաթանյանը (1904—1991), օրիորդական ազգանունը՝ Կլեպացկայա։ 1928 թվականին ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 1938 թվականին հայրը ընտանիքից հեռանում է Լիլիա Բրիկի մոտ։

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Քաթանյանը ընդունվում է աշխատանքի Տուշինոյի ավիացիոն գործարան, սկզբում որպես աշակերտ, այնուհետև՝ խառատ, հետո էլ՝ ֆրեզորդ։ 1943 թվականին տարհանումից վերադառնալով Մոսկվա՝ շարունակեց աշխատանքը Տուշինոյի գործարանում, ինչպես նաև սովորում էր աշխատավոր երիտասարդների դպրոցում, որտեղ էլ ավարտեց 10-րդ դասարանը։

1944 թվականի օգոստոսին ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց, որտեղ ծանոթացավ Էլդար Ռյազանովի հետ, ով դարձավ նրա մտերիմ ընկերը։ Քաթանյանի համակուրսեցիներն էին Ստանիսլավ Ռոստոցկին, Լիա Դերբիշևան, Զոյա Ֆոմինան, Վիլեն Ազարովը։ 1947 թվականին պրակտիկան անցավ Լենֆիլմում։ 1950 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ը և ստացավ խաղարկային կինոյի ռեժիսորի դիպլոմ։ Իր ուսուցչի՝ Կոզինցևի խորհրդով, որոշեց զբաղվել կինոժամանակագրությամբ և հետագա 40 տարիները սկսեց աշխատել Ռուսաստանի ժամանակագրա-փաստագրական և ուսումնական ֆիլմերի կենտրոնական կինովիդեոստուդիայում։ 1957 թվականից դարձավ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի բաժնի անդամ[5]։

1960-ական թվականներին ծանոթացավ տալինցի հայտնի արվեստագետ, կոլեկցիոներ և մատենասեր Յուլիուս Գենսի աղջկա հետ։ 1963 թվականի ապրիլի 7-ին կինոգետ, ճապոնական ֆիլմերի մասնագետ Իննա Գենսը (1928—2014) դարձավ Քաթանյանի կինը։

Ամբողջ կյանքի ընթացքում Քաթանյանը կնոջ հետ պահպանում և համակարգում էին 3 ընտանիքների արխիվները՝ Քաթանյան ավագի, Քաթանյան կրտսերի և Լիլյա Բրիկի։ Ընտանեկան արխիվի մի մասը, որը կազմված է ձեռագրերից, օրագրերից և նամակներից այժմ պահպանվում են պետական տարբեր արխիվներում։ Ընտանեկան ձայնագրությունների հիման վրա ստեղծվեց Վ․ Քաթանյանի անձնական ֆոնդը[6] Ռուսաստանի ձայնափաստաթղթերի պետական արխիվում։

Վասիլի Քաթանյանը մահացել է 1999 թվականի ապրիլի 30-ին ծանր հիվանդությունից։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։ Ամուսնու մահից հետո Վասիլիի օրագրերի հիման վրա Իննա Յուլիուսի Գենս-Քաթանյանը տպագրեց ամուսնու կիսատ թողած մի շարք հուշագրություններ։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սախալին կղզին» (1954) ֆիլմով մասնակցությունը Կանն կինոփառատոնի կարճամետրաժ և փաստագրական ֆիլմերի ծրագրին (1955)[7]
  • «Սախալին կղզին» ֆիլմի համար առաջին մրցանակ Բրյուսելի կինոփառատոնին (Բելգիա, 1954)[8]
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության Մոսկվայի բաժնի անդամ (1957)[5]
  • «Սերգեյ Էյզենշտեյն» (1958) ֆիլմի համար մրցանակ փաստագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Էդինբուրգում (Անգլիա, 1961)[8]
  • «Մայա Պլիսեցկայա» (1964) ֆիլմի համար գրան պրի արվեստի մասին ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Բերգամոյում (Իտալիա) (1964)[8]
  • «Պարտիզաններ․ Պատերազմ թշնամու թիկունքում» ֆիլմի համար Լենինի մրցանակ (1980)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
  • Մրցանակ «Փարաջանով․ Հավիտյան տոնի գինը» գրքի ձևավորման համար (1994)
  • «Մալի Բուկեր» մրցանակի նոմինացիա[9]՝ «Ռուսաստանի գրական կյանքին նվիրված հուշագրային և ինքնակենսագրական արձակում մեծ ավանդի համար» (1998)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ Համատեղ
1950 Ստալինի անվան գործարանում
1951 Երիտասարդ մարզիկները Լիա Դերբիշև
1954 Սախալին կղզին Էլդար Ռյազանով
1955 Խորհրդային արշավախումբն

ուղևորվում է Անտարկտիկա

1955 Հեռավոր արևելյան ծովերում Էլդար Ռյազանով
1955 Մոսկվայի համալսարանը 200 տարեկան է
1956 Մեզ մոտ՝ Կաբարդում
1957 Փառատոնային Մոսկվայում
1957 Ն․ Բուլգանինը և Ն․ Խրուշչյովը

բարեկամական Ֆինլանդիայում

1957 Աստղերը հանդիպում են Մոսկվայում
1958 Սերգեյ Էյզենշտեյն
1959 Պոլ Ռոբսոն
1959 Գարնան ճանապարհը
1960 Վսևոլոդ Վիշնևսկի
1960 Երգ Մոսկվայի վրա
1960 Նավատորմի օրը
1961 Մեծ պայքարի էջերը
1961 բաց սրտով ԽՍՀՄ-ը
1961 Ողջո՜ւյն, փառատոն
1961 Փառատոնի օրերին
1961 Հյուրեր Վենեսուելայից
1962 Երիտասարդ լենինցիները Իրինա Ժուկովսկայա
1962 Աշխարհի ուռուցքաբանները

աջակցում են խորհրդին

1962 Ջերմ հանդիպումներ հյուսիսում
1962 Ամերիկյան բալետը Մոսկվայում
1962 Կախարդական ճառագայթը Ռոման Կարմեն

Իոսիֆ Պոսելսկի

Լեոնիդ Մախնաչ

1963 Մեր Յարոսլավնան
1963 Կինոփառատոնի դրոշակը բարձրացված է
1963 Կինոփառատոնի կրակները
1963 Մենք քեզ հետ ենք, Կուբա
1964 Մոսկվա, պոեզիայի օրը
1964 Մայա Պլիսեցկայա
1965 Երիտասարդների առաջնելույթը
1965 Ռեպորտաժ փառատոնից
1965 Ցտեսություն, փառատոն
1965 Երբ երգում են զինվորները
1965 Ընկերության այցը Լեոնիդ Մախնաչ
1965 Գերմանա-ֆաշիստական զորքերի

ջախջախումը Մոսկվայի մոտ

Լեոնիդ Վարլամով
1966 Հարավսլավացիների պատվիրակները ԽՍՀՄ-ում
1967 Մոսկվայի միջազգային կինոփառատոն
1967 Արկադի Ռայկին
1968 100000 համարից կազմված համերգը
1969 Կինոռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն
1969 Կինոռեժիսոր Վսևոլոդ Պուդովկինը
1969 Կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը
1969 Կինոռեժիսորներ Գեորգի և Սերգեյ Վասիլևները
1970 Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը
1970 Նվիրվում է Լենինին
1970 Մեծ այց Բորիս Նեբիլիցկի
1971 Մոսկվայի մի դպրոցում
1971 Ժողովրդական Մոնղոլիայի տոնին
1971 Ասուան՝ ընկերության խորհրդանիշը
1972 Ալիմ Խոջաև
1972 Հանդիպում Վոլգայի վրա
1972 Նիկոլայ Պոդգորնու այցը Թուրքիա
1973 Զինվորների ստեղծագործական կյանքը
1974 Վ․ Ստասովին վերընթերցելիս
1974 Մեր Պուշկինը
1975 Հիշելով զինվորական երգը
1976 Մեծ թատրոնը երեկ և այսօր
1976 Ալեքսեյ Կոսիգինի այցը Սիրիա
1977 Ժողովրդական տաղանդների համերգը
1977 Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան
1977 Մոսկվացիներն աջակցում և հաստատում են

ԽՄԿԿ ծրագրերը

1978 Լյուդմիլա Զիկինայի համերգին
1978 Պարտիզաններ․ Պատերազմ թշնամու թիկունքում
1979 Մոլորակի ապագան Տ․ Լավրովա
1979 Ինդոնեզական պառլամենտականները ԽՍՀՄ-ում
1979 Կենդանի Լենինը
1980 «Խորհրդային կինոն 60 տարեկան է»

ցուցահանդեսին

1981 Մարդասիրության ճանապարհով

դեպի խաղաղություն

1981 ԽՍՀՄ-Ավստրիա՝ համագործակցության

շահերից ելնելով

1981 Մայա Պլիսեցկայա (վերաթողարկում)
1982 Առանց միջուկային զենք Հյուսիս
1982 Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության

կուսակցական պետական պատվիրակության այցը Մոսկվա

1982 Պաստառ՝ ժամանակի հայելի
1983 Խորհրդային մշակույթի ակունքներում
1983 Ավստրիայի պառլամենտականները ԽՍՀՄ-ում
1984 Եթովպիայի կարմիր խաչը
1984 Մենգիստու Հայլե Մարիամի այցը ԽՍՀՄ
1985 Փառատոնին ընդառաջ
1986 Բուդապեշտյան հանդիպում
1987 «Բուրդա Մոդենը» Մոսկվայում
1987 Կյանքի շղթան
1988 Որքան շատ կիթառով մարդ․․․
1988 Աննա Ախմատովա․ թերթեր օրագրից
Տարեթիվ Ֆիլմ Համատեղ
1961 Մեծ պայքարի էջերը Իոսիֆ Լավրեցկի
1967 Արկադի Ռայկին Ռուֆ Իոֆե
1971 Մոսկվայի մի դպրոցում
1974 Ստասովին վերընթերցելիս Լեոնիդ Բելոկուրով
1974 Մեր Պուշկինը
1975 Հիշելով զինվորական երգը
1977 Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան Տիխոն Նեպոմնյաշչի
1979 Մոլորակի ապագան Ա․ Երմիլով

Տ․ Լավրովա

1971 Մարդասիրության ճանապարհով

դեպի խաղաղություն

1983 Խորհրդային մշակույթի ակունքներում Շանդոր Կյո
1983 Տարվածության, դպրոցի, պոետի մասին
1986 Բուդապեշտյան հանդիպում
1987 Բուրդա Մոդենը Մոսկվայում
  1. Катанян В. Волшебные касанья: (Коллажи С. Параджанова) // Огонёк : журнал. —М., 1987. — № 51.
  2. С. Шамардина, М. Бурлюк, Э. Триоле, Л. Брик, Н. Брюханенко, Н. Рябова, Г. Катанян, В. Полонская / сост., вступ. ст., коммент. Катанян В.В. Имя этой теме: любовь! : современницы о Маяковском. — М.: «Дружба народов», 1993. — 333 с. — (Литературные мемуары. Век ХХ). — ISBN 5-285-00054-8
  3. Катанян В.В. Прикосновение к идолам. — М.: «Вагриус», 1997. — 446 с. — (Мой 20 век). — ISBN 5-7027-0419-3
  4. Авторский сборник / сост. Исканцева Т. Г. Необъятный Рязанов (Глава: Как денди лондонский одет, автор В. В. Катанян). — М.: «Вагриус», 1997. — С. 91—96. — ISBN 5-7027-0511-4
  5. Катанян В. В. Параджанов. Цена вечного праздника. — М.: «Четыре искусства», 1994. — 205 с цв. ил. с. — (ИМЕНА). — ISBN 5-7235-1218-8
  6. Катанян В. В. Лоскутное одеяло. — М.: «Вагриус», 2001. — 527 с. — (Про всё). — ISBN 5-264-00637-7
  7. Катанян В. В. Лиля Брик. Жизнь. — М.: «Захаров», 2002. — 288 с. — ISBN 5-8159-0227-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кинолетопись. Катанян В. В.
  2. Цифровой архив документальных фильмов(չաշխատող հղում)
  3. «Русский фильм. Документальный киноархив». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. Николай Майоров Первые в кино.
  5. 5,0 5,1 Мирнова, Г.; Каневская, Е. Справочник Союза кинематографистов СССР. — М: «Бюро пропаганды сов. киноискусства», 1981. — С. 489.
  6. Обзор фондов Российского государственного архива фонодокументов. Часть III—IV. Выпуск II. Звуковой архив Արխիվացված 2014-11-27 Wayback Machine. / Сост. А. Г. Евдокимова, Т. В. Иванова, А. В. Кожевникова, И. В. Наволокина, Е. В. Плешаков, С. А. Романов, А. Н. Филиппов. Гл. ред. В. А. Коляда. — М: Федеральная архивная служба России, 2002. — С. 42.
  7. Festival de Cannes. Official Selection 1955
  8. 8,0 8,1 8,2 Катанян В. В. Лоскутное одеяло. — М: «Вагриус», 2001. — С. 140, 170, 192.
  9. Журнальный зал в РЖ, «Русский журнал». Премия Букера

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шкловский Е. Василий Катанян. Прикосновение к идолам // Знамя : журнал. — М.: Знамя, 1998. — № 4.
  2. Рязанов Э.А. Эльдар-TV, или Моя портретная галерея. — М.: «Вагриус», 2002. — С. 288—312. — ISBN 5-264-00852-3
  3. Вульф В. Я. Серебряный шар: Преодоление себя. Драмы за сценой. — М.: «ОЛМА-ПРЕСС: Авантитул», 2003. — С. 120—123. — ISBN 5-224-04062-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]