Վանաձորի նկարչական դպրոց
Վանաձորի նկարչական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1957 |
Անվանված է | Ստեփան Աղաջանյան |
Աշակերտներ | 210 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վանաձոր |
Վանաձորի նկարչական դպրոց, Վանաձորի Մ. Աղաջանյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց։ Հիմնադրվել է 1957 թվականին ՝ Մարտիրոս Սարյանի և Արա Սարգսյանի նախաձեռնությամբ։ Սկզբում սովորել են 25 աշակերտ, 1978 թվականին ՝ 210։ 1963 թվականին դպրոցը կոչվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանի անունով։
Հանրապետությունում դպրոցը առաջինն է սկսել դեկորատիվ կիրառական արվեստի դասավանդումը, ցուցահանդեսներ է ունեցել նաև արտասահմանյան երկրներում (Չեխոսլովակիայում (ԽՍՀՄ-ի ժամանակ) և Ճապոնիայում ցուցադրվել են դպրոցի սաների գոբելեն աշխատանքները)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին հայ կերպարվեստի նահապետ Մարտիրոս սարյանի և մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի նախաձեռնությամբ Կիրովականում բացվեց Գեսղարվեստի մանկական դպրոց։ Առանց սխալվելու երկյուղի կարել է ասել, որ Վանաձորը չէր ունենա նկարիչների և քանդակագործներևի ներկայիս փաղանգը, եթե չլիներ այս նկարչական դպրոցը։ Գեղարվեստի դպրոցի բացումով փաստորեն լուծվեց քաղաքի արվեստասեր ու օժտված երեխաների ուսման խնդիրը։
Դպչոցի կայացման գործում մեծ դեր են ունեցել տնօրեններ Ռաֆիկ Բաբայանը (1957-1960), Ժիրայր Կետիկյանը (1960-1967), Սերգեյ Իշխանյանը (1967-1976), Բորիս Դիլոյանը (1976 -1997) և Ֆիրդուս Սահակյանը (1997-2004)։ 2004 թվականից ի վեր նրանց գործը շարունակում է Արսեն Ռաֆայելյանը։
Ստեղծման օրից դպրոցի անձնակազմը գտնվել է իր բարձունքին։ Դրա վառ ապացույցն է այն, որ սպրոցի սաների աշխատանքները բազմիցս ցուցադրվել են ԽՍՀՄ և միջազգային տարբեր ցուցահանդեսներում (Ֆրանսիա, Ճապոնիա, Կուբա, Հնդկաստան, ԳԴՀ, Բրազիլիա, Բուլղարիա, Ռումինիա և այլուր)։ Ավելին, այդ մրցույթ-ցուցահանդեսներում դպրոցի սաները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ, առաջին կարգի դիպլոմներ, պատվոգրեր։ Անցած տարիներին դպրոցը տվել է շուրջ 1500 շրջանավարտ։ Նրանցից շատերը ուսումը շարունակել են Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղարվեստի ակադեմիայում, բուհերի համապատասխան բաժիններում, դարձել են անվանի ու նշանավոր նկարիչներ, քանդակագործներ,, ճարտարապետներ, նկարիչ-դիզայներներ։ Դպրոցի նախկին սաներից են Անատոլի Ավետյանը, Փափագ Ալոյանը, Մարիամ ամիրխանյանը, Յուրա Աքուլյանը, Գրիշա զալինյանը, Կառլոս Աբովյանը և ուրիշներ։
Դպրոցն այսօր գեղարվեստի մանկական կրթօջախ լինելուց բացի, հանդիսանում է նաև հանրապետության հյուսիսային շրջանների գեղարվեստի դպրոցների մեթոդական կենտրոնը։ Կրթօջախում կազմակերպվում են ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են նաև այլ դպրոցների սաներ, որոնց ուսուցիչների համար նույնպես կազմակերվում են մեթոդական օգնության դասեր, էլ ավելի կատարելագործվելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 468)։ |