Jump to content

Վալերի Տոդորովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Տոդորովսկի
Ծնվել էմայիսի 8, 1962(1962-05-08) (62 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1984)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
ԱմուսինԵվգենիա Բրիկ
Պարգևներ
IMDbID ID 0865422

Վալերի Պետրովիչ Տոդորովսկի (ռուս.՝ Вале́рий Петро́вич Тодоро́вский, մայիսի 8, 1962(1962-05-08), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ռուս կինոռեժիսոր Պյոտր Տոդորովսկու որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Տոդորովսկին ծնվել է 1962 թվականի մայիսի 8-ին Օդեսայում, կինոռեժիսոր Պյոտր Եֆիմովիչ և Միրա Գրիգորևնա Տոդորովսկիների ընտանիքում։ 1978 թվականին նկարահանվել է Յուլի Ռայզմանի «Տարօրինակ կինը» (ռուս.՝ «Странная женщина») ֆիլմում՝ կատարելով գլխավոր հերոսի որդու դերը։

1984 թվականին Վալերի Տոդորովսկին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի բեմական ֆակուլտետը (Կիրա Պարամոնովի և Իսայ Կուզնեցովի արվեստանոց)։

2005 թվականին Վալերի Տոդորովսկին Լեոնիդ Լեբեդևի ու Վադիմ Գորյանինովի հետ հիմնադրել է «Красная стрела» կինոընկերությունը[2]։

2012 թվականի փետրվարի 3-ին պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին կինը՝ Նատալյա Տոկարևա (ծնվել է 1965 թվականին), գրող և սցենարիստ Վիկտորյա Տոկարևայի դուստրը,
    • Որդին՝ Պյոտր Տոդորովսկի (ծնվել է 1986 թվականին), լրագրող, սովորել է ռեժիսորական դասընթացներում[4],
      • Թոռ՝ Սերգեյ (ծնվել է 2007 թվականին),
      • Թոռ՝ Աննա (ծնվել է 2008 թվականին),
    • Դուստր՝ Եկատերինա Տոդորովսկայա (ծնվել է 1995 թվականին), սովորել է Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետոմ[4],
  • Երկրորդ կինը՝ Եվգենյա Խիրիվսկայա (Բրիկ, ծնվել է 1981 թվականին), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի,

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ստիլյագաներ» ֆիլմի նկարահանման հրապարակում, 2007 թվականի հունիս
  • 1991 – Կիքս (ռուս.՝ Кикс)
  • 1997 – Օձի աղբյուր (ռուս.՝ Змеиный источник)
  • 1999-2000 – Կամենսկայա (ռուս.՝ Каменская)
  • 1999 – Երկրպագուն (ռուս.՝ Поклонник)
  • 2001 – Ընտանեկան գաղտնիքներ (ռուս.՝ Семейные тайны)
  • 2001 – Մոսկովյան պատուհաններ (ռուս.՝ Московские окна)
  • 2002 – Օրենք (ռուս.՝ Закон)
  • 2002 – Կամենսկայա-2 (ռուս.՝ Каменская 2)
  • 2002 – Տարտարենը Տարասկոնից (ռուս.՝ Тартарен из Тараскона)
  • 2002Բրիգադա (ռուս.՝ Бригада)
  • 2002 – Տայգա։ Կենդանի մնալու դասընթաց (ռուս.՝ Тайга. Курс выживания)
  • 2003 – Կամենսկայա-3 (ռուս.՝ Каменская 3)
  • 2003 – Կայարան (ռուս.՝ Вокзал)
  • 2003 – Ապուշը (ռուս.՝ Идиот)
  • 2003 – Երկրի լավագույն քաղաքը (ռուս.՝ Лучший город Земли)
  • 2003 – Բախտի գծեր (ռուս.՝ Линии судьбы)
  • 2003 – Տղամարդիկ չեն լացում (ռուս.՝ Мужчины не плачут)
  • 2004 – Կուրսանտներ (ռուս.՝ Курсанты)
  • 2004 – Երկկենցաղ մարդ (ռուս.՝ Человек-амфибия)
  • 2004 – Կանայք առանց կանոնների խաղում (ռուս.՝ Женщины в игре без правил)
  • 2004 – Երկինք և հող (ռուս.՝ Небо и земля)
  • 2004 – Կարմիր կապելլա (ռուս.՝ Красная капелла)
  • 2005Վարպետը և Մարգարիտան (ռուս.՝ Мастер и Маргарита)
  • 2006 – Պիրանիայի որս (ռուս.՝ Охота на пиранью)
  • 2006 – Վերջին զարկը (ռուս.՝ Последний забой)
  • 2006 – Թիթեռի համբույր (ռուս.՝ Поцелуй бабочки)
  • 2006 – Հետհաշվարկ (ռուս.՝ Обратный отсчёт)
  • 2006 – Կոմս Մոնտենեգրո (ռուս.՝ Граф Монтенегро)
  • 2007 – 7 խցիկներ (ռուս.՝ 7 кабинок)
  • 2007 – Մամլակ (ռուս.՝ Тиски)
  • 2008 – Ճոճանակ (ռուս.՝ Качели)
  • 2008 – Ս. Ս. Դ. (ռուս.՝ С. С. Д.)
  • 2008 – Ստիլյագաներ (ռուս.՝ Стиляги)
  • 2009 – Դետեկտիվ գործակալություն «Իվան և Մարիա» (ռուս.՝ Детективное агентство «Иван да Марья»)
  • 2010 – Կանդագար (ռուս.՝ Кандагар)
  • 2010 – Մինչև 16 տարեկան երեխաներին... (ռուս.՝ Детям до 16…)
  • 2013 – Շագալ-Մալևիչ(ռուս.՝ Шагал — Малевич)
  • 2013 – Աշխարհագրագետը խմել է գլոբուսը (ռուս.՝ Географ глобус пропил)
  • 2013 – Ձնհալ (ռուս.՝ Оттепель)
  • 2014 – Поддубный
  • 2014 – Լադոգա (ռուս.՝ Ладога)
  • 2014 – Ուրախ երեխաներ;) (ռուս.՝ Весёлые ребята;))
  • 2017 – Լավատեսը (ռուս.՝ Оптимисты)
  • 2017 – Մեծ (ռուս.՝ Большой)
  • 2018 – Տիեզերքի մասնիկը (ռուս.՝ Частица вселенной)
  • 2018 – Садовое кольцо
  • 2018 – Ագռավ (ռուս.՝ «Ворона»)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1990 – Մամուլի հատուկ մրցանակ և Մոսկվայի «Дебют-90» կինոփառատոնի մրցանակ – «Դիակառք» ֆիլմի համար
  • 1991 – Մանհեյմի միջազգային կինոփառատոնի գրան պրի – «Դիակառք» ֆիլմի համար
  • 1992 – Սմոլենսկի «Созвездие» կինոփառատոնի մրցանակ դերասանների հետ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – «Սեր» ֆիլմի համար
  • 1994 – «Ոսկե խնձոր» մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար (Մոսկվա) – «Մերձմոսկովյան երեկոներ» ֆիլմի համար[2]
  • 1994 – Կինոմամուլի մրցանակ «Ֆիլմ, որը որոշում է տարվա կինոոճը» (Մոսկվա) – «Մերձմոսկովյան երեկոներ» ֆիլմի համար[2]
  • 1998 – Սանկտ Պետերբուրգի «Виват, кино России!» VI կինոփառատոնի գրան պրի – «Խուլերի երկիրը» ֆիլմի համար[2]
  • 1998 – «Արծաթե մեխ» IV կինոֆորումի գլխավոր մրցանակ (Սոչի) – «Խուլերի երկիրը» ֆիլմի համար[2]
  • 1998 – Կինոքննադատների ու կինոմամուլի ազգային «Ոսկե խոյ» մրցանակ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում – «Խուլերի երկիրը» ֆիլմի համար
  • 2002 – «Կինոտավր» ХIII ռուսական բաց կինոփառատոնի գրան պրի – «Սիրեկանը» ֆիլմի համար
  • 2004 – «Կինոտավր» XV ռուսական բաց կինոփառատոնի գրան պրի – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
  • 2004 – «Կինոտավր» փառատոնի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի մրցանակ – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
  • 2004 – Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոնի մրցանակ ռուսական ծրագրի լավագույն ֆիլմի համար – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
  • 2004 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար[2]
  • 2004 – «Ոսկե արծիվ» մրցանակ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիայում, ինչպես նաև ներկայացվել է «Լավագույն խաարկային ֆիլմ» անվանակարգում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմի համար
  • 2009 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – «Ստիլյագաներ» ֆիլմի համար
  • 2009 – «Նիկա» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար – «Ստիլյագաներ» ֆիլմի համար
  • Ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Ռեժիսորական լավագույն աշխատանք» և «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգերում
    • 1995 – «Մերձմոսկովյան երեկոներ» ֆիլմի համար
    • 1999 – «Խուլերի երկիրը» ֆիլմի համար
    • 2003 – «Սիրեկանը» ֆիլմի համար
    • 2009 – «Ստիլյագաներ» ֆիլմի համար
  • 2013 – Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի խորհրդի 2013 թվականի «Նիկա» հատուկ մրցանակ «Հեռուստատեսային կինեմատոգրաֆիական արվեստում ոունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար» – «Ձնհալ» սերիալի համար[5][6].
  • 2015 – «Ոսկե արծիվ» մրցանակ հեռուստատեսային լավագույն ֆիլմի համար – «Ձնհալ» սերիալի համար
  • 2015 – Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի մրցանակ մշակույթի բնագավառում – «Ձնհալ» հեռուստատեսային սերիալի ստեղծման համար[7]
  • 2018 – Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի մեդալ – հայրենական մշակույթի, արվեստի, զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[8]
  • 2018 – Մոսկվայի քաղաքապետի մրցանակ «Կինոարվեստում Մոսկվայի կերպարի ստեղծման համար» (առաջին տեղ) – «Մեծ» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://lenta.ru/news/2003/09/25/tefi/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Валерий Тодоровский. Закон» (ռուսերեն). russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Постановление ЦИК РФ № 95/761-6, 3 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 Первый канал. Программа «На ночь глядя». В гостях у Бориса Бермана и Ильдара Жандарёва продюсер, сценарист и режиссёр Валерий Тодоровский (Видео — эфир 28 ноября 2013 года) // 1tv.ru
  5. Первый канал. Новости. 1 апреля 2014 года в московском Театре оперетты в 27-й раз вручили национальную кино-премию «Ника» (ВИДЕО) // 1tv.ru (2 апреля 2014)
  6. «Лауреаты кинематографической премии «Ника» за 2013 год». kino-nika.com. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  7. «О присуждении премий Правительства Российской Федерации» (PDF). 17 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. Указ Президента Российской Федерации от 21 августа 2018 года № 488 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Տոդորովսկի» հոդվածին։