Եվգենիա Բրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենիա Բրիկ
ռուս.՝ Евгения Владимировна Хиривская
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1981(1981-09-03)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 2022(2022-02-10) (40 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2004)
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինՎալերի Տոդորովսկի
 Evgeniya Brik Վիքիպահեստում

,

Եվգենիա Վլադիմիրովնա Բրիկ (ռուս.՝ Евге́ния Влади́мировна Брик, ծննդյամբ՝ Խրիվսկայա, սեպտեմբերի 3, 1981(1981-09-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2022(2022-02-10), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենիա Բրիկը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում։ Դերասանուհու իրական ազգանունը Խիրիվսկայա է։ Եվգենիա անունը նա ստացել է ի պատիվ իր պապի՝ լրագրող Եվգենի Կրեյնի, որը եղել է լրագրող։ Բրիկ բեմական ազգանունը վերցրել է ի պատիվ հորական մեծ մոր՝ Սոֆյա Բրիկի[2][3]։ Աղջկա հայրը եղել է համալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

Եվգենիան հինգ տարեկանում ընտրվել է որպես մոդել Կուզնեցկի Մոստ փողոցում գտնվող հագուստի համամիութենական նորաձևության տանը։

Եվգենիան գիմնազիայում սովորել է խորացված անգլերեն, որից հետո ուսումը շարունակել է Շչեպկինի անվան թատերական դպրոցում։ Եղել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի շրջանավարտ։

2004 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիան (Ալեքսանդր Զբրուևի արհեստանոց)։ 2006 թվականի սկզբին և 2008 թվականի վերջին նա աշխատել է «Մայակ» ռադիոյում՝ որպես գիշերային հաղորդաշարի հաղորդավար։ Հղիության և դստեր ծննդյան պատճառով թողել է աշխատանքը։

2014 թվականի փետրվարին Եվգենիան լուսանկարվել է Maxim ամսագրի համար[4]։ 2015 թվականի հուլիսի կեսերին նա Դիմա Բիլանի «Մի լռիր» երգի տեսահոլովակում խաղացել է գլխավոր դերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վլադիմիր Եվգենիևիչ Կերին[5], եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Համամիութենական կինոյի և լուսանկարի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, կինոլուսանկարչության ոլորտում եղել է մի քանի արտոնագրերի համահեղինակ, դոցենտ, դասավանդել է ֆիզիկա և ինստիտուտում համակարգչային գիտություն, մահացել է 50 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո, երբ Եվգենիան եղել է 18 տարեկան[6][7]։ Մայրը՝ Գալինա Հիրիվսկայան։

Ամուսինը՝ Վալերի Տոդորովսկին (ծնված 1962), ծանոթացել են 2002 թվականին 2008 թվականից զույգը մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Ամուսինները աշխատելու նպատակով մեկնել են Ռուսաստան։ 2009 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը՝ Զոյան[2][8][9][10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենիա Բրիկը մահացել է 2022 թվականի փետրվարի 10-ին, 41 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո[11]։ Ըստ դերասանուհի Յուլիա Աուգի՝ Բրիկը մահացել է քաղցկեղից[12][13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.cosmo.ru/stars/krupnim-planom/zhizn-na-dve-strany-bolezn-i-smert-v-40-let-tragicheskaya-sudba-evgenii-brik/
  3. «Евгения Брик: «Адаптация» — это позитивное настроение и смех до морщин». kp.ru (ռուսերեն). Сайт «Комсомольской правды». 2017 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  5. Екатерина Филимонова. Интервью с Евгенией Брик в 7дней.ру
  6. Проекционная система (1987)
  7. «Евгения Брик» (ռուսերեն). tvkultura.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  8. «Личная жизнь звёзд сериала» (ռուսերեն). ftimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Евгения Брик об «Оттепели», дочери и жизни в Лос-Анджелесе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  10. Викторова, Ирина (2022 թ․ փետրվարի 13). «Просила у Санты здоровья». kp.ru. {{cite news}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  11. «Умерла актриса Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  12. «Стали известны подробности смерти актрисы Евгении Брик» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Умерла звезда фильма «Стиляги» Евгения Брик». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  14. Стало известно место прощания с Евгенией Брик
  15. Семья определилась с местом похорон Евгении Брик

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենիա Բրիկ» հոդվածին։