Վարպետը և Մարգարիտան (հեռուստասերիալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարպետը և Մարգարիտան (այլ կիրառումներ)
Վարպետը և Մարգարիտան | |
---|---|
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, երգիծական ֆիլմ, ֆանտաստիկա, հեռուստադրամա, արտասովոր դրամա և առեղծվածների մասին հեռուստասերիալներ |
Ստեղծող | Վլադիմիր Բորտկո |
Երկիր | Ռուսաստան |
Հիմք | Վարպետը և Մարգարիտան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բորտկո |
Գլխավոր դերերում | Աննա Կովալչուկ, Ալեքսանդր Գալիբին, Օլեգ Բասիլաշվիլի, Վլադիսլավ Գալկին, Ալեքսանդր Ադաբաշյան, Կիրիլ Լավրով, Սեմյոն Ստրուգաչյով և Սերգեյ Բեզռուկով |
Պրոդյուսեր | Վալերի Տոդորովսկի և Անտոն Զլատոպոլսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Բորտկո |
Օպերատոր | Վալերի Մյուլգաուտ |
Երաժշտություն | Իգոր Կորնելյուկ |
Մոնտաժ | Leda Semyonova? |
Պատմվածքի վայր | Մոսկվա և Երուսաղեմ |
Նկարահանման վայր | Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | դեկտեմբերի 19, 2005-ից դեկտեմբերի 28, 2005-ը |
Հեռուստաալիք | Ռոսիա 1 |
Ընկերություն | «Студия 2-Б-2 интертэйнмент», «Россия-1» հեռուստաընկերության և «Централ Партнершип» կինոընկերության պատվերով |
Պաշտոնական կայքէջ |
«Վարպետը և Մարգարիտան», Վլադիմիր Բորտկոյի կողմից նկարահանված բազմասերիանոց ֆիլմ Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի հիման վրա։ Առաջին անգամ ցուցադրվեց 2005 թվականի դեկտեմբերի 19-ին «Россия» հեռուստաընկերությամբ։ Ըստ ռեժիսորի խոսքերի, նա նպատակ էր դրել առավելագույնս լիարժեք և համապատասխան ներկայացնել Բուլգակովի հանճարեղ գլուխգործոցը։
Ֆիլմը առանձնահատկություններից է այն, որ 1930-ականների Մոսկվան ներկայացվում է շագանակագույն սեպիայի գույներով, Երուսաղեմը՝ դեղնավուն՝ կարմիր երանգներով, իսկ Վոլանդի հրաշագործությունները՝ գունավոր երանգներով։ Ֆիլմի նշանաբառն է՝ «Ձեռագրերը չեն այրվում»։ Վլադիմիր Բորտկոյի էրկարանորումնը համարվում է այս վեպի էկրանավորումներից լավագույնը։ Այն առավելագույնս մոտեցված է վեպին։
Ռուսաստանի Դաշնությունում ֆիլմը դիտել է ավելի քան 40 միլիոն հեռուստադիտող[1]։
...յուրաքանչյուրին պիտի տրվի ըստ իր հավատի... - (Վոլանդ)
|
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր պրոդյուսերներ՝ Անտոն Զլատոպոլսկի, Վալերի Տոդորովսկի
- Պրոդյուսեր՝ Վլադիմիր Բորտկո
- Համապրոդյուսեր՝ Ռուբեն Դիշդիշյան
- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Բորտկո
- Օպերատոր՝ Վալերի Մյուլգաուտ
- Բեմադրող-նկարիչներ՝ Վլադիմիր Սվետոզորով, Մարինա Նիկոլայեվա
- Կոմպոզիտոր՝ Իգոր Կորնելյուկ
- Տնօրեն՝ Վալենտինա Բրատցեվա, Մարինա Սավչուկ
- Հատուկ էֆեկտներ՝ «Бегемот» ստուդիա, «Lesta Studio» ստուդիա
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Մոսկվայում հայտնվում է Վոլանդը, նույն ինքը՝ Սատանան, իր շքախմբով։ Նա հետաքրքրվում է նոր մարդկանցով, նոր ծանոթություններով, անկախ կրոնական հայացքներից։ Պատրիարքական լճի մոտ նա հանդիպում է խմբագիր Բեռլիոզին և պոետ Իվան Անապաստանը։ Նրանք զրուցում էին պոետի կողմից նկարագրված Հիսուսի կերպարի մասին։
Պոետը եռանդուն, անհավասարակշիռ, չհամոզվող բնավորության տեր մարդ էր, իսկ Բեռլիոզը՝ ինտելեկտուալ, քննադատական մտքի տեր անձնավորություն։ Նրանց հանկարծակի և առանց հրավերի միանում է Վոլանդը, որին սկզբում շփոթում են օտարերկրացու հետ, վերջում՝ լրտեսի։ Նրանց համար առավել ևս անակնկալ էր Վոլանդի այն ցանկությունը, որ պատրաստվում է ապրել Բեռլիոզի բնակարանում։ Վոլանդն իզուր էր հայտնում, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել, և որպես փաստ ներկայացնում էր Հրեաստանի հիգերորդ կուսակալ Պոնտացի Պիղատոսի ու թափառական փիլիսոփա Յեշուա Հա-Նոցրիի հանդիպումը։ Հանդիպումից հետո Բեռլիոզն ընկնում է տրամվայի տակ ու կորցնում գլուխը, պոետը հայտնվում է հոգեբուժարանում, իսկ Վոլանդը տեղավորվում է Բեռլիոզի տանը, ինչպես և ասել էր։
Վոլանդը պատրաստվում է հերթական տարեկան պարահանդեսին, որին հրավիրվում են մահացած, տարբեր մեղքեր գործած աշխարհակալներ, սովորական վաճառականներ, մարդասպաներ, արքայական ընտանիքի անդամներ, մարմնավաճառներ և ուղղակի մեղսավոր մարդիկ։
Մոսկվայում է ապրում նաև Վարպետը, 40-ամյա գրող, որը գրիք է գրել Հիսուսի մասին, իսկ հիմա գտնվում է հոգեբուժարանում։ Վարպետին անհունորեն սիրահարված է ամուսնացած Մարգարիտան, որին էլ հենց Վոլանդն ընտրում է որպես պարահանդեսի թագուհի։
Ֆիլմում զուգահեռ ներկայացվում են նաև Երշալաիմում (Երուսաղեմ) ընթացող դեպքերը, որոնք կատարվում են ժամանակագրական առումով մոտ 2000 տարի առաջ։ Այստեղ թափառական փիլիսոփա Յեշուային դատապարտում են մահվան՝ խաչելու միջոցով, ինչքան էլ դրան փորձում է ընդդիմանալ և խանգարել Պոնտացի Պիղատոսի ներքին ցանկությունը։ Սակայն որպես կուսակալ, նա անկարող է ընդդիմանալ ամբոխի ցանկությանն ու հրեական բարձրաստիճան հոգևորականների ճնշմանը։ Սակայն արյունարբու Պիղատոսը իր հանգստությունն է գտնում համբարձված Յեշուայի հետ լուսնի արահետով զբոսնելու ժամանակ կյանքի մասին զրույցներում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Բասիլաշվիլի՝ Վոլանդ
- Ալեքսանդր Գալիբին՝ Վարպետ
- Աննա Կովալչուկ՝ Մարգարիտա
- Ալեքսանդր Ադաբաշյան՝ Միխայել Բեռլիոզ
- Կիրիլլ Լովրով՝ Պոնտացի Պիղատոս
- Սերգեյ Բեզռուկով՝ Յեշուա
- Սեմյոն Ստրուգաչով՝ Ղևի Մատթեոս
- Վալենտին Գաֆտ՝ հրեական հոգևորական
- Ալեքսանդր Աբդուլով՝ Ֆագոտ
- Ալեքսանդր Բաշիրով, Վանո Միրանյան՝ Բեգեմոտ կատու
- Ալեքսանդր Ֆիլիպպենկո՝ Ազազելլո
- Տատյան Շկոլնիկ՝ Գելլա
- Իլյա Օլեյնիկով՝ Վարյետերի ֆինանսական տնօրեն
- Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի՝ Վարյետեի տնօրեն
- Վլադիսլավ Գալկին՝ Իվան Անտունի
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միարժեք կարծիքներ չեղան[2]։ Քննադատների մի մասը խիստ բացասաբար է վերաբերվում թե ֆիլմի գեղարվեստական արժանիքներին, թե դերասանների խաղին։ Դրան հակառակ, կան նաև դրական արտահայտվողներ, որոնք նշում են նաև այն, թե ինչքան դժվար է բուլգակովյան գլուխգործոցը էկրանավորել։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենտին Գաֆտը, որը ֆիլմում խաղում է հրեական հոգևորականի դերն ու ֆրակով մարդու դերը, ֆիլմի մեկ այլ տարբերակում, նկարահանված Յուրի Կարայի կողմից, խաղում է Վոլանդին։ Իր հերթին, Ազազելոյի դերակատար Ալեքսանդր Ֆիլիպպենկոն նույն ֆիլմում խաղացել է Ֆագոտի դերը։
- Սկզբնապես, Վոլանդին պետք է մարմնավորեր Օլեգ Յանկովսկին, Վարպետին՝ Օլեգ Մենշիկովը, երաժշտությունը պետք է գրեր Անդրեյ Պետրովը[3].
- Հեռուստասերիալում կան որոշ անհամապատասխանություններ դերասանների տարիքի և գրքում նշված մարդկանց միջև։ Օրինակ, վեպում Վոլանդը միջին տարիքի է, իսկ դերակատար Օլեգ Բասիլաշվիլին նկարահանումների ժամանակ բոլորել էր իր 71 տարին։ Պիղատոսը պետք է ավելի երիտասարդ լիներ, մինչ դեռ նրա դերակատար Կիլիլլ Լավրովն արդեն 80 տարեկան էր, երբ մարմնավորեց այն։ Ազազելլոյի մազերը պետք է շեկ լինեին, իսկ Ալեքսանդր Ֆիլիպպենկոի մազերը ֆիլմում մուգ են։ 60 տարեկան Ալեքսանդր Ադաբաշյանը խաղացել է 40 տարեկան Բեռլիոզին։
- Երբ Բեգեմոտ կատուն կրակի միջից հանում է ձեռագրերը, նրանց տիտղոսաթերթի վրա կարդացվում է՝ «Նիկոլայ Աֆանասևիչ Մակսուդով, «Պոնտացի Պիղատոս», 1934, սակայն վեպում այն չի նշված և ընդհանրապես, ամենամեծ հանելուկը Վարպետի անունն է, որ վեպում չի նշվում։
- Գելլային մարմնավորող Տանյա Յուն կասկադյոր է[4]։.
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությունը գրվել է կոմպոզիտոր Իգոր Կորնելյուկի կողմից։ 2010 թվականին վաճառքի հանվեց ֆիլմում հնչող մեղեդիների պաշտոնական ալբոմը։
- Титры (02։03.68)
- «Невидима и свободна» (полёт Маргариты) (04։57.82)
- Казнь (05։19.61)
- «Нравятся ли вам мои цветы?..» (Первая встреча) (02։40.21)
- Шабаш (06։54.86)
- Вальс (03։47.70)
- Гефсиманский сад (Гибель Иуды) (03։31.82)
- Воланд (03։39.57)
- «Любовь выскочила… как убийца в переулке» (04։47.38)
- Крем Азазелло (01։46.53)
- «И при луне ему нет покоя…» (04։00.78)
- Великий Бал у Сатаны (12։02.14)
- Ещё про любовь (06։57.48)
- «Маэстро, урежьте марш!» (01։47.22)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ТЭФИ-2006» լավագույն ռեժիսուրայի համար
- Ժյուրիի հատուկ մրցանակ ռուս.՝ МКФ Биарриц, Ֆրանսիա, 2007
- Մրցանակ «Լավագույն հեռուսատասերալ» ռուս.՝ «Виват кино России», Սանկտ-Պետերբուրգ, 2006
- Մրցանակ «Կանացի լավագույն դերակակատարման համար»՝ Աննա Կովալչուկ, ռուս.՝ «Виват кино России», Սանկտ-Պետերբուրգ, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ База данных ФОМ, 19 января 2006
- ↑ Елена ЛИВСИ (29 Декабря 2005, 01:00). «Гелла (Татьяна Ю): Я знала, что снимаюсь не в порнографии!». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2013 թ. դեկտեմբերի 18–ին-ին.
- ↑ «Владимир Бортко: «Я единственный, кто может снять „Мастера"»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Гелла (Татьяна Ю): «Я знала, что снимаюсь не в порнографии!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-02-08 Wayback Machine
- Վարպետը և Մարգարիտան Արխիվացված 2007-08-29 Wayback Machine
- Վարպետը և Մարգարիտան հոռուսատասերիալ Lenta.Ru-ում
- Վարպետը և Մարգարիտան Արխիվացված 2011-05-03 Wayback Machine
|