Սևիլյայի պատեր
Նկարագրություն | |
Տեսակ | քաղաքի պատ |
Վարչական միավոր | Սևիլյա[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
City walls of Seville Վիքիպահեստում |
Սևիլյայի պատեր (իսպ.՝ Murallas de Sevilla), Սևիլյայի հին քաղաքը շրջապատող պաշտպանական պատեր, որոնք քաղաքը շրջապատել են դեռևս հռոմեական ժամանակներից և պահպանվել են իրար հաջորդած վեստգոթականյան, իսլամական և կաստիլյական ժամանակաշրջաններում։ Պատերն անփոփոխ են մնացել մինչև 19-րդ դար։ 1868 թվականի հեղափոխությունից հետո մասնակիորեն քանդվել են։ Պատերի որոշ հատվածներ դեռևս պահպանվում են, հատկապես Սևիլյայի Ալկասարի և Սևիլյայի Մակարենա վարչական շրջանի շուրջ։
Ի սկզբանե պատերն ունեցել են տասնութ դարպասներ կամ մուտքեր, որոնցից պահպանվել է չորսը՝ Պուերտա դե լա Մակարենա (Puerta de la Macarena), Պուերտա դե Կորդովա (Puerta de Córdoba), Պոստիխո դել Ասեիտե (Postigo del Aceite) և Պոստիխո դել Ալկասար (Postigo del Alcázar): Պատերի պահպանված հատվածներն ունեն ալ-մոհադյան ժամանակաշրջանին բնորոշ տեսք՝ միախառնված 18-րդ դարում իրականացված վերանորոգման դասական ոճին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարություն Հռոմեական կայսրության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պաշտպանական պատերը կառուցվել են Հուլիոս Կեսարի օրոք, մոտավորապես մ. թ.ա. 68-65 թվականներին, երբ նա քաղաքի քվեստորն էր։ Այս նոր կառույցը պետք է փոխարիներ կարթագենյան հին գերաններով և ցեխաշաղախով ցանկապատնեշին, որն ընդլայնվել է նրա որդու՝ Օկտավիանոս Օգոստոսի իշխանության օրոք քաղաքի ընդարձակման պատճառով. պատերը պաշտպանվում էին կիկլոպյան աշտարակներով։
Ընդլայնում իսլամական ժամանակաշրջանում. 9-12-րդ դդ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական տիրապետության ժամանակահատվածում, մասնավորապես 844 թվականին, վիկինգները կործանել են քաղաքը և այրել պատերը, որից հետո Կորդովայի Օմայյան խալիֆայության (822–852) 4-րդ էմիր Աբդերաման II-ը վերակառուցել է դրանք, սակայն նրա ծոռը՝ Կորդովայի ամիրայության ութերորդ անկախ էմիր և Կորդովայի խալիֆայության Օմայյան խալիֆ (929–961) Աբն ար-Ռահման III-ը կրկին ավերել է դրանք, այնուհետև վերադարձել է Ալ-Անդալուս։
1023 թվականին Սևիլյայի տայֆայի Աբու ալ-Կասիմ թագավորը (1023-1042) հրամայել է կրկին բարձրացնել պատերը՝ պաշտպանվելու քրիստոնեական զորքերից, և 11-12-րդ դարերում սուլթան Ալի իբն Յուսուֆի (1083-1143) օրոք խոշոր ընդլայնման արդյունքում պարսպապատ տարածքները կրկնապատկվել են։ Քաղաքի պաշտպանությունն ընդարձակվել, ընդլայնվել ու ամրապնդվել է, և պատերը զբաղեցրել են նախկին մակերեսից երկու անգամ մեծ տարածք։ Ալի իբն Յուսուֆի հաջորդները, տեղյակ նրա առաջընթացից, ամրապնդել են իրենց պաշտպանությունը։
Ալ-Անդալուսյան քաղաքների դարպասները չեն կառուցվել ճանապարհային առանցքի շուրջ, այլ նախագծվել են ուղղանկյուն՝ նպաստելու պաշտպանությանն ու հնարավոր պաշարումներին։ Ուստի հարձակվողները պետք է անցնեին մի քանի դարպասներ և բակեր քաղաք մտնելու համար։ Պաշտպանները բարձունքից ամբողջ ուժով աշխատում էին կանխել դա նետերի տեղատարափով[3]։
Այս ժամանակահատվածում պատերն ունեցել են 7 կմ տարածություն, 166 աշտարակ, 13 դարպաս և 6 դռնակ։
Պատերը Ռեկոնկիստայից հետո. 13-16-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերդինանդ III Կաստիլիացու կողմից 1248 թվականին քաղաքը վերանվաճելուց հետո Կաստիլիայի թագավորությունը պահպանել է կառուցման ընթացքում արաբների ստեղծած պատերի դիմագիծը, և ինչպես բնորոշ է Կաստիլիական թագավորությանը, իրար հաջորդող միապետերն իրենց պարտականություններն ստանձնել են երդվելով քաղաքի՝ հատկապես մեծ սոցիալական կամ ռազմավարական նշանակություն ունեցող դարպասների մոտ. Պուերտա դե լա Մակարենայի (Puerta de la Macarena) մոտ երդվել են Իզաբելլա I-ը (1477), Ֆերդինանդ II-ը (1508), Կառլոս V կայսրն ու նրա նշանած Իսաբելա Պորտուգալացին (1526), և վերջապես, Իսպանիայի IV թագավորը (1624), Պուերտա դե Գոլես-ի (Puerta de Goles) մոտ՝ Ֆիլիպ II Հաբսբուրգը (1570)[4][5]։
Կառլ V-ի օրոք Հռոմեական կայսրը էականորեն վերականգնել է պատերի հանրային կամ թագավորական դարպասները՝ դրանք ընդգրկելով ընդլայնվող քաղաքների կազմում և թեթևացնելով տարանցիկ առաքումը։ Վերանորոգվել են Պուերտա դե Կարմոնա (Puerta de Carmona), Պուերտա դե լա Կարնե (Puerta de la Carne), Պուերտա Ռեալ (Puerta de Goles), Պուերտա դել Արենալ (Puerta del Arenal), Պուերտա դե Ասեիտե (Postigo del Aceite) դարպասները, Պուերտա դե Տրիանան (Puerta de Triana), որը ի սկզբանե եղել է Սարագոսա փողոցում, 1585 թվականին տեղափոխվել է դեպի հյուսիս։
Վերջին ժամանակաշրջան, նախքան ապամոնտաժում, 17-19-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի վերջո, ամրոցը կորցնելով իր ռազմական ֆունկցիան՝ սկսեց պաշտպանվել Գվադալկիվիր գետի հեղեղումներից։ Այն նաև ուներ առևտրային գործառույթ, քանի որ անցնում էր մաքսատան միջով և կարգավորում քաղաքի մուտքը՝ ըստ նախատեսված վճարման սակագների։ Այս հսկողության միջոցով հեշտացել էր նաև մարդկանց և տարանցիկ ապրանքների հարկերի (պորտասգո, ալկաբալա) հավաքագրումը. ամրոցը նաև պաշտպան էր հիվանդությունների վերահսկման գործում։
18-րդ դարում մուտքի դարպասները վերափոխվեցին։ Վերակառուցվեց Պուերտա դել Արենալը, Ասեիտե դռնակի աջ կողմում բացվեց բարոկկո ոճի խորանով փոքրիկ մատուռ։
1836 թվականին Անդալուզիա կառլիստական ուժերի ներխուժմամբ Պուերտա դե լա Մակարենային կից կառուցվեց բարձրացող կամուրջով խրամ։ Պատերը գործնականում անձեռնմխելի էին, սակայն դրանց մեծ մասը քանդվեց 1868 թվականի հեղափոխության և քաղաքի ընդլայնման ժամանակ. կանգուն մնացին Մակարենայից դեպի Պուերտա դե Կորդովա ձգվող 7 քառակուսի և 1 ութանկյուն աշտարակները, ինչպես նաև Խարդինես դե Վալյեի և Ալկասարի որոշ հատվածներ։ Պահպանվել են նաև Տորե Աբդ էլ Ազիզ (Torre Abd el Aziz), Տորե դե լա Պլատա (Torre de la Plata), Տորե դել Օրո (Torre del Oro) և Տորե Բլանկա (Torre Blanca) աշտարակները։
Քաղաքի մուտքի դարպասներ ու դռնակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մուտքն ապահովել են դարպասներն ու դռնակները, որոնք եղել են երկու տիպի՝ թագավորական և հասարակական, չեն ունեցել դեկորացիաներ։
- Մուտքի դարպասներ
- «Puerta de la Almenilla»
- «Puerta del Arenal»
- «Puerta de Carmona»[6]
- «Puerta de la Carne»
- «Puerta de Córdoba»
- «Puerta de Jerez»[7]
- «Puerta de la Macarena»
- «Puerta Osario»
- «Puerta Real»
- «Puerta de San Fernando»
- «Puerta de San Juan»
- «Puerta del Sol»
- «Puerta de Triana»
- Մուտքի դռնակներ
- Ասեիտե դռնակ (Postigo del Aceite]), ունի ալ-մորավիական ծագում, բարեփոխվել է, մոտ է Կոռեոս կառույցին
- Ալկասար դռնակ (Postigo del Alcázar), ունի ալ-մոհադական ծագում, փոխարինել է խալիֆաթի աշտարակին։ Հայտնի է եղել նաև որպես «postigo de la Torre del Agua», «del callejón de la Judería» կամ «de la huerta del Retiro»: Գտնվել է Խուդերիա փողոցում
- Կարբոն դռնակ (Postigo del Carbón), ունի ալ-մորավիական ծագում, 16-րդ դարում Սանտանդեր փողոցի սկզբից տեղափոխվել է փողոցի վերջ, փողոցը նախկինում կոչվել է Կարբոն, կրում է փողոցի նախկին անունը
- Ֆերիա դռնակ (Postigo de la Feria), նաև կոչվել է Բասուրա դռնակ (postigo de la Basura), գտնվել է Ֆերիա փողոցի վերջում, Բեկքեր փողոցի անկյունում
- Խաբոն դռնակ (Postigo del Jabón), գտնվել է Տինտես փողոցի մոտակայքում
Պատերի պահպանված հատվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուերտա դե լա Մակարենայից (Puerta de la Macarena) Պուերտա դե Կորդովա հատված (Puerta de Córdoba
Սա առավել ծավալուն և լավ պահպանված հատված է (բացառությամբ երկու դռնակների)։ Այս հատվածն ընդգրկում է Պուերտա դե լա Մակարենա և Պուերտա դե Կորդովա դարպասները, վերջինս կցված է Սան Էրմենեխիլդո եկեղեցուն, խալիֆայական ժամանակաշրջանի ամենալավ պահպանված դարպասն է։ Այստեղ եղել են մի քանի աշտարակներ, այդ թվում Տորե Բլանկա աշտարակը (Torre Blanca):
- Խարդինես դե Վայե (Jardines del Valle) հատված
Երկրորդ ամենաերկար հատվածն է, գտնվում է Կոնվենտո դե Վայեի ներսում։
- Ալկասարի պատեր
Սևիլյայի Ալկասարում տարբերակում են երեք տիպի պատեր՝
- • Վաղ հռոմեական պատերից վերականգնված սպիտակաքար, որը տեսանելի է Պուերտա դել Լեոն հատվածից
- •Ալ-Մոհադների կողմից ստեղծված ցեղապատ հատվածներ, որոնք տեսանելի են Խուդերիա, Ագուա փողոցներից, իսկ մյուսները չեն երևում Սան Ֆերնանդո փողոցի կառույցների պատճառով։ Ալկասարի պատերին զուգահեռ եղել են քաղաքի պատերը, որոնց մնացորդները հայտնաբերվել են Սևիլյայի մետրոպոլիտենի շինարարության ժամանակ և կրկին մնացել թաղված[8]
- • Թիկունքային այլ պատեր, որոնք եզրագծում են միջնաբերդի շուրջ գտնվող այգիները՝ Մուրիլյո այգիներ (garcens of Murillo)
- Տորե Աբդ էլ Ազիզին (Torre Abd el Aziz) կից կուրտինա
Փոքրիկ կուրտինա, որը տեսանելի է աշտարակի կողքի կառուցի ներսի խանութից
- Ասեիտե դռնակ (Postigo del Aceite)
Պատերի երրորդ արտաքին դարպասը, որը պահպանվվել է մինչև այսօր
- Կաբիլդո հրապարակի (Plaza del Cabildo) հատված
50 մետր երկարությամբ փոքր հատված, որը տեսանելի է Կաբիլդո հրապարակից, ինչպես նաև հատևի կողմի փողոցից, ներառում է աշտարակ
- Տորե դե լա Պլատային (Torre de la Plata) կից հատված
Այս հատվածը սկսվում է Կարբոն դռնակով և Տորե դե լա Պլատա և Տորե դե Օրո դարպասները միացնող պատերով։ Այս հատվածում 2012 թվականին հայտնաբերվել են նոր աշտարակի մնացորդներ, որոնք թվագրվում են 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին[9]
- Պուերտա Ռեալ (Puerta Real) դարպասի սկզբնամաս
Ալֆոնսո XIII և Գոլես փողոցների խաչմերուկի կուրտինաներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Albardonedo Freire, Antonio (2002). El urbanismo de Sevilla durante el reinado de Felipe II. Sevilla: Guadalquivir Ediciones. pp. 255–311. ISBN 84-8093-115-9.
- Jiménez Maqueda, Daniel (1999). Las puertas de Sevilla: una aproximación arqueológica. Estudio histórico-arqueológico de las puertas medievales y postmedievales de las murallas de la ciudad de Sevilla. Sevilla: Fundación Ararejadores. ISBN 84-8093-075-6.
- Maier, Jorge; Salas, Jesús; Berlanga, María José (2000). Comisión de Antigüedades de la Real Academia de la Historia: catálogo e índices. Madrid: Real Academia de la Historia España. ISBN 978-8489-512719. Consultado el 11 de marzo de 2013.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ The inscription of the azulejo maintains: City Walls of Islamic period (9th-12th c.), which contains the conductions that in the Christian period supplied water to the Royal Alcázar and to the city. Restored by the Planning Department of the City of Seville thanks to the collaboration of Texsa in 1993 .
- ↑ "Sevilla oculta: Puerta de Córdoba" Culture of Seville
- ↑ «El arco de La Macarena». Sol.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Romualdo de Gelo Fraile. «Antiguas murallas y puertas de Sevilla». Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Attached to this gate was the aqueduct known as Caños de Carmona.
- ↑ On the entrance arch and in Latin prayed: Hercule] built me, Julius Caesar besieged me of walls and high towers, and the Saint King won me with Garci Pérez de Vargas.
- ↑ «A walls under rails». cronicasdelpatrimonio.
- ↑ «Found a new Almohad tower in the "Casa de la Moneda"». ABC (newspaper). 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Historia de las murallas de Sevilla Արխիվացված 2020-05-29 Wayback Machine
- Expediente de derrumbe de las murallas
- Antiguas puertas y murallas de Sevilla
- Reportaje Histórico Artístico sobre las Murallas de la Ciudad. Carlos Cabrera OndaluzTV
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սևիլյայի պատեր կատեգորիայում։ |