Սևիլյայի տայֆա (Արաբերեն. طائفة إشبيليّة, տաիֆաթ-ու Իշբիլիա) կարճատև կյանք ունեցող միջնադարյան թագավորություն ներկայիս Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում 1023-1091 թվականներին (տայֆայի առաջին փուլում)։ Թագավորությունը ղեկավարել է արաբ Աբբադիների ընտանիքը։
Տայֆայի առաջին թագավորն է եղել Աբու ալ-Կասիմը (1023-1042)։ Նա Սևիլյայի կադին էր և 1031 թվականին Սևիլյայի պրովինցիան հռչակեց անկախ Կորդովայի խալիֆայությունից և իրեն հռչակեց թագավոր, որբես Աբբադ I: Երկրորդ թագավորը դարձավ նրա որդին՝ Աբբադ II ալ-Մութադիդը (1042-1069), վերջին թագավորը եղավ Մուհամմադ ալ-Մութադիդը (1069-1091)։