Սևաստոպոլի կենդանաբանական այգի
Տեսակ | կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Հիմնվել է | 2012 |
Բացվել է | հուլիսի 1, 2012 |
Սևաստոպոլի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Севастопольський Зоопарк), կենդանաբանական այգի Ղրիմ թերակղզում։ Համարվում է Ուկրաինայի ամենաերիտասարդ կենդանաբանական այգիներից մեկը, որը բացվել է 2012 թվականի հուլիսի 1-ին։
Համարվում է պաշտոնապես բացված առաջին կենդանաբանական այգին Ղրիմի մայրաքաղաք Սևաստոպոլում, որն օգտագործվում է գիտահետազոտական և բնապահպանական նկատառումներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևաստոպոլի կենդանաբանական այգին համարվում է կենդանիներին նվիրված գիտահետազոտական և բնապահպանական կենտրոնը Ղրիմում։
Այն նաև Ուկրաինայի ամենաերիտասարդ կենդանաբանական այգիներից է։ Հիմնադրվել է 2012 թվականի հուլիսի 1-ին՝ գործող տնօրեն Ռեմիգիուս Վրադիայի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ[1][2]։
Տարեց տարի աճում է այգում ներկայացվող կենդանիների թիվը։ Այս թիվն ավելանում է այլ կենդանաբանական այգիների հետ փոխանակումների շնորհիվ[3][4]։
Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի տվյալներով կենդանաբանական այգում ցուցադրված են հետևյալ կենդանատեսակները՝
- Գիշատիչներ՝ առյուծ, սովորական լուսան, երկարառունգ, բծավոր սկունս, ջրարջ, քարակզաքիս։
- Կճղակավորներ՝ խորհրդային ծանրաքարշ ձի, նիլգաու, ուղտայծ, պոնի, այծ, ոչխար։
- Կրծողներ՝ հնդկական մացառախոզ, բայբակ, սկյուռ, ճագար։
- Պրիմատներ՝ ճապոնական մակակ, կապիկ-հուսար, գաճաճ կանաչ կապիկ։
- Պարկավորներ՝ Բենետտի ագեվազ։
- Թռչուններ՝ աֆրիկյան ջայլամ, արծիվ, արագիլ, կռունկ, սիրամարգ, կարապ, ժակո թութակ, սագ, թութակներ։
- Սողուններ՝ կանաչ իգուանա, կարմրականջ կրիա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В Севастополе открылся частный зоопарк // остям Севастополя : информационный портал. — 30.07.2012.
- ↑ Олень Лёлик и гамадрил Яша: в Севастополе открылся зоопарк : информационный портал. — 26.07.2012. Архивировано из первоисточника 23 Հոկտեմբերի 2013.
- ↑ В севастопольский зоопарк привезли кенгуру // СИТ : информационный портал. — 24.07.2013. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2013.
- ↑ Снежная обезьяна к первому дню зимы // На Потоке : информационный портал. — 26.11.2013.(չաշխատող հղում)