Jump to content

Կիևի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիևի կենդանաբանական այգի
Київський Зоопарк
Изображение логотипа
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքԿիև
Հիմնվել էմարտի 21, 1909
Մակերես40 հեկտար
Կիևի կենդանաբանական այգիը գտնվում է Ուկրաինաում
Կիևի կենդանաբանական այգի
Կիևի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Կիևի կենդանաբանական այգի

Կիևի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Київський Зоопарк), Ուկրաինայի ամենամեծ կենդանաբանական այգին։ Այն խոշորագույններից մեկն է Արևելյան Եվրոպաում և հետխորհրդային երկրներում։

Կենդանաբանական այգին ընդհանուր հաշվով զբաղեցնում է 40 հեկտար տարածք։ Զբոսայգին տարեկան ունենում է շուրջ 280,000 այցելուներ Ուկրաինայից և այլ պետություններից։

Կիևի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1909 թվականին՝ բնության սիրահարների հասարակության կողմից մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Գոյության առաջին տարիներին կենդանաբանական այգին ունեցել է որոշ ֆինանսական դժվարություններ և հետևաբար չի ունեցել կենդանիների ցուցադրության լայն տեսականի։

Առաջին տարիներին կենդանաբանական այգում ցուցադրվում էին ընդամենը 17 տեսակի կենդանիներ։ Առաջին իսկ ձմռանը կարծիք կար, որ կենդանիները պահելու են Կիևի երկաթուղային կայարանում, քանի որ անհնար էր պատկերացնել վերջիններիս գոյությունն ուկրաինական ձմռան պայմաններում։ Ի վերջո կենդանիներն ապաստանեցին Կիևի բուսաբանական այգում, ուր կային համապատասխան միջոցներ։ Այգու բարգավաճմանը զուգընթաց աճել է նաև կենդանիների թվաքանակը։

Հիմնադրումից 4 տարի անց՝ 1913 թվականին, կենդանաբանական այգին ստացավ մշտական տարածք Կիևի ծայրամասում, և նույն տարում այգու տարածքը սկսեց ջեռուցվել։

1914 թվականին Ռուսական կայսրություն սկսած քաղաքական անկայունությունը սկսեց խոչընդոտել այգու զարգացմանը։ Ռուսական հեղափոխությունից հետո այն վերաբացվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից 1940-1941 թվականներին Ուկրաինայի գրավումից հետո կենդանաբանական այգու տարածքը օգտագործվել է որպես գերմանական կայազորների պահոց։ Բարեբախտաբար, այդ տարիներին այգու կենդանիները տարհանվել են, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձվել Կիև։

1970 թվականին ավելացվել է թռչունների տաղավարը։ Այն մինչ օրս համարվում է ամենամեծ թռչուններին նվիրված տաղավարն Եվրոպայում։ 1982 թվականին ստեղծվել են կենդանիների արհեստական կղզիներ և փոքրիկ ջրանցքներ։ Ուկրաինայի անկախացումից մի քանի տարի հետո՝ 1996 թվականին, Կիևյան կենդանաբանական այգին դարձավ Եվրոպայի կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի լիիրավ անդամ, սակայն 2007 թվականին ԵԿԱԱ-ն հեռացրել է Ուկրաինայի ազգային գազանանոցը մյուս եվրոպական կենդանաբանական այգիների շարքից՝ աղքատ պայմանների և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով[1]։

2008 թվականին այգում սատկել են մոտ 51 կենդանիներ։ Մի շարք հակասական դեպքեր են գրանցվել նաև 2010 թվականին, երբ սատկեց 39-ամյա առողջ փիղը, ապա մայիսի 26-ին այգու ուղտը, իսկ մայիսի 31-ին՝ մեկ բիզոն։ Կիևի քաղաքապետարանը ու այգու իշխանությունները այս դեպքերը որակեցին, որպես թունավորման հետևանք։ Կենդանիների իրավունքների պաշտպանները և ակտիվիստները մեղադրում էին այգու իշխանություններին՝ վատ կենցաղային պայմանների և անզգույն վերաբերմունքի համար[2][3]։

2009 թվականին այգում 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկվել են փոստային նամականիշեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]