Jump to content

Ստանիսլավսկու համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ստանիսլավսկի, նկարիչ՝ Նիկոլայ Անդրեև

Ստանիսլավսկու համակարգ (ռուս.՝ Система Станиславского), արտիստական տեխնիկայի մեթոդ, բեմական արվեստի տեսություն։ Մշակվել է ռուս ռեժիսոր, դերասան, մանկավարժ և թատերական գործիչ Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու կողմից, 1900 թվականից մինչև 1910 թվականը ընկած ժամանակահատվածում։ Համակարգում առաջին անգամ լուծվում է դերի ստեղծման ստեղծագործական պրոցեսի գիտակցական ըմբռնման պրոբլեմը, որոշվում է դերասանի կերպարի վերամարմնավորման ուղին։ Դերասանական խաղի լիարժեք հոգեբանական արժանահավատության հասնելը համարվում էր հիմնական նպատակը։ Համակարգի հիմքում ընկած է դերասանական խաղի բաժանումը երեք տեխնոլոգիաների՝ արհեստ, ներկայացում և ապրումներ։

  1. Արհեստն ըստ Ստանիսլավսկու հիմնված է պատրաստի ձևաչափի օգտագործման վրա, որի միջոցով հանդիսատեսը կարող է միանշանակ հասկանալ, թե ինչպիսի ապրումներ նկատի ունի դերասանը։
  2. Ներկայացման արվեստը հիմնված է այն բանի վրա, որ երկարատև խաղափորձի ընթացքում դերասանը իրական ապրումներ է ունենում, որոնք ինքնաբերաբար ստեղծում են այդ ապրումների ձևերը, բայց ներկայացման ժամանակ դերասանն այդ ապրումները չի զգում, այլ վերարտադրում է դրանց ձևը պատրաստի դերի արտաքին նկարագրով։
  3. Ապրումների արվեստ՝ խաղի ընթացքում դերասանը զգում է իրական ապրումները, և դա բեմում պատկերում է կերպարի կյանքը։

Համակարգը ամբողջությամբ նկարագրված է Կոնստանտին Ստանիսլավսկու «Դերասանի աշխատանքը իր վրա» գրքում, որը լույս է տեսել 1938 թվականին։

Համակարգի հիմնական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրումների ճշմարտացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի խաղի հիմնական սկզբունքն է չցուցադրել մինչ այդ արմատավորված դերը հանպատրաստից ստեղծող կեղծարարին։ Դերասանը պետք է զգա այն, ինչ տեղի է ունենում գործող անձի հետ։ Դերասանի զգացմունքները պետք է լինեն անկեղծ։ Դերասանը պետք է հավատա «ճշմարտությանը» նրան, ինչ ինքն անում է, չպետք է նկարագրի որևէ բան, այլ որևէ բանով պետք է ապրի բեմում։ Եթե դերասանը կարողանում է որևէ բանով ապրել, առավելագույնս հավատալով դրան, նա կարող է առավելագույնս ճիշտ խաղալ դերը։ Նրա խաղը հնարավորինս մոտ կլինի իրականին և հանդիսատեսը կհավատա նրան։ Կոնստանտին Ստանիսլավսկին այդ առիթով գրել է «Բեմում ձեր մնալու յուրաքանչյուր պահը պետք է վավերացված լինի զգացմունքների ապրումների և կատարվող գործողությունների ճշմարտությանը հավատալով»։

Խորհրդածություններ առաջարկվող հանգամանքներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի զգացմունքները, դրանք նրա սեփական զգացմունքներն են, որոնց աղբյուրը համարվում է նրա ներաշխարհը։ Այն բազմակողմ է, այդ պատճառով էլ դերասանն առաջին հերթին ուսումնասիրում է իրեն և ջանում է գտնել իրեն անհրաժեշտ ապրումները, դիմելով սեփական փորձին կամ էլ փորձում է երևակայել, որպեսզի իր մեջ գտնի այն, ինչը երբեք չի զգացել իրական կյանքում։ Որպեսզի գործող անձը զգա և գործի առավել վստահորեն, անհրաժեշտ է հասկանալ և ստեղծել այնպիսի իրավիճակներ, ինչպիսի պայմաններում նա գոյատևում է։ Իրավիճակները որոշում են նրա մտքերը, զգացմունքները և վարքը։ Դերասանը պետք է հասկանա գործող անձի ներքին տրամաբանությունը, նրա արարքների պատճառները, պետք է իր համար «արդարացնի» գործող անձի յուրաքանչյուր բառն ու գործողությունը, այսինքն հասկանա պատճառներն ու նպատակները։ Ինչպես գրել է Կոնստանտին Ստանիսլավսկին, «բեմական գործողությունը պետք է ներքնապես հիմնավորված, տրամաբանված, հաջորդական լինի և իրականությանը մոտ»։ Դերասանը պետք է հասկանա (եթե դա չի նշված պիեսում, մտածելով գտնի) այն բոլոր իրավիճակները, որոնցում գտնվում է իր գործող անձը։ Սա պատճառների գիտակցումն է, ոչ թե զգացմունքայնության դրսևորումները, որը թույլ է տալիս դերասանին ամեն անգամ նորովի վերապրել գործող անձի զգացմունքները, բայց միևնույն ճշտությամբ և «ճշմարտացիությամբ»։

Ծննդյան վայրը և գործողությունը «այստեղ և հիմա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական խաղի կարևոր առանձնահատկություններից է ապրումներն «այստեղ և հիմա»։ Ցանկացած զգացմունք, ցանկացած գործողություն կարող է ստեղծվել բեմում։ Չնայած այն հանգամանքին, որ դերասանը գիտի թե ինչ պետք է անի այս կամ այն գործող անձը, իրեն պետք է հնարավորություն ընձեռի կատարելու այս կամ այն գործողությունը։ Այսպես իրականացված գործողությունը կլինի բնական և արդարացված։ Եթե միևնույն գործողությունը ներկայացումից ներկայացում ամեն անգամ կատարվում է «այստեղ և հիմա», ապա այն դերասանի համար չպետք է յուրատեսակ «դրոշմ» դառնա։ Դերասանն ամեն անգամ այն պետք է կատարի յուրովի։ Հենց դերասանի համար էլ ամեն անգամ այդ գործողության կատարումը պետք է առաջացնի նորության զգացում, որն անհրաժեշտ է, որպեսզի նա իր աշխատանքից բավականություն ստանա։

Դերասանի աշխատանքը իր սեփական որակների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի դերասանը կարողանա դերի համար հանգամանքներ հորինել, նրան անհրաժեշտ է ունենալ զարգացած վառ երևակայություն։ Որպեսզի դերը ստացվի առավելագույնս «իրական» և հանդիսատեսի համար հետաքրքիր, դերասանը պետք է օգտագործի իր դիտողականությունը (կյանքում տեսնել որոշակի հետաքրքիր իրավիճակներ, հետաքրքիր, «պայծառ» մարդկանց և այլն) և հիշողությունը, այդ թվում հուզականությունը (դերասանը պետք է կարողանա մտապահել այս կամ այն զգացումը, որն անհրաժեշտ է որոշակի իրադրության մեջ վերապրել)։

Դերասանի մասնագիտության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ իր ուշադրությունը վերահսկելու կարողությունն է։ Մի կողմից դերասանին անհրաժեշտ է ուշադրություն չդարձնել դահլիճին, մյուս կողմից ուշադրությունն առավելագույնս կենտրոնացնել խաղընկերոջ և բեմում կատարվող գործողությունների վրա։ Բացի այդ գոյություն ունեն տեխնիկական պահեր։ Դերասանը պետք է կարողանա կանգնել լույսի ներքո, կարողանա «չընկնել երգչախմբի փոսի մեջ» և այլն։ Նա ուշադրությունը չպետք է կենտրոնացնի այս ամենի վրա, բայց պետք է խուսափի տեխնիկական վրիպումներից։ Այսպիսով, դերասանը պետք է կարողանա կառավարել իր զգացմունքները, ուշադրությունը և հիշողությունը։ Դերասանը պետք է կարողանա գիտակցական գործողությունների միջոցով վերահսկել ենթագիտակցական կյանքը («ենթագիտակցությունը» տվյալ դեպքում տերմին է, որը օգտագործել է Կ. Ս. Ստանիսլավսկին և դրա նշանակությունն այն է, որ «ենթագիտակցությունը» դա ակամա կարգավորման համակարգն է), որն իր հերթին որոշում է «այստեղ և հիմա» լիարժեք հուզականությամբ ապրելու հնարավորությունը։ «Բեմում մեր յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր բառը պետք է լինի հավատարիմ կյանքի երևակայության արդյունքը» գրում է Կոնստանտին Ստանիսլավսկին։ Դերասանական գործունեության կարևոր տեսանկյուններից է սեփական մարմնի հետ աշխատանքը։ Թատերական մանկավարժության մեջ գոյություն ունեն բազմաթիվ վարժություններ, որոնք ուղղված են մարմնի հետ աշխատանքներին։ Առաջին հերթին այդ վարժությունները մարդուն ազատում են մարմնական ճնշումներից, երկրորդը, զարգացնում են պլաստիկ արտահայտչականությունը։ Ջակոբ Մորենոն գրել է, որ Կ. Ս. Ստանիսլավսկին «…խորհում էր այն մասին, ինչպիսի միջոցներ հնարել, որոնց միջոցով հնարավոր կլինի ազատել դերասանի օրգանզմը կաղապարից, տալով նրան առավելագույն ազատություն և ստեղծագործելու հնարավորություն, որոնք անհրաժեշտ են առաջացած խնդիրների լուծման համար»։ Ստանիսլավսկու համակարգը ուղղված է մարդու կողմից ստեղծագործական ազատության ձեռքբերմանը, այդ թվում մարմնական մակարդակով։ Բազմաթիվ վաժություններն ուղղված են նրան, որ դերասանը հնարավորություն ունենա ազատորեն դրսևորելու իր ստեղծագործական ներուժը։

Համագործակցությունը գործընկերների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը թատրոնում հաճախ կրում է կոլեկտիվ բնույթ, դերասանը բեմում աշխատում է գործընկերների հետ։ Գործընկերների հետ համագործակցությունը դերասանական մասնագիտության կարևոր ասպեկտներից է։ Գործընկերները պետք է միմյանց վստահեն, իրար օգնեն և աջակցություն ցուցաբերեն։ Գործընկերոջը զգալը, նրա հետ համագործակցությունը դերասանական խաղի հիմնական տարրերից մեկն է, որը թույլ է տալիս աջակցել բեմում խաղալու գործընթացում ընդգրկվելուն։

Ստանիսլավսկու մրցանակին արժանացած դերասաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Станиславский К. С. Собрание сочинений: В 9 т. М.: Искусство, 1988. Т. 1. Моя жизнь в искусстве / Коммент. И. Н. Соловьевой. 622 с.
  • Станиславский К. С. Собрание сочинений: В 9 т. М.: Искусство, 1989. Т. 2. Работа актера над собой. Часть 1: Работа над собой в творческом процессе переживания: Дневник ученика / Ред. и авт. вступ. ст. А. М. Смелянский. Коммент. Г. В. Кристи и В. В. Дыбовского. 511 с.
  • Станиславский К. С. Собрание сочинений: В 9 т. М.: Искусство, 1990. Т. 3. Работа актера над собой. Ч. 2: Работа над собой в творческом процессе воплощения: Материалы к книге / Общ. ред. А. М. Смелянского, вступит. ст. Б. А. Покровского, комент. Г. В. Кристи и В. В. Дыбовского. 508 с.
  • Станиславский К. С. Собрание сочинений: В 9 т. М.: Искусство, 1991. Т. 4. Работа актера над ролью: Материалы к книге / Сост., вступит. ст. и коммент. И. Н. Виноградской. 399 с.
  • Станиславский К. С. Собраний сочинений: В 9 т. М.: Искусство, 1993. Т. 5. Кн. 1. Статьи. Речи. Воспоминания. Художественные записи / Сост., вступит. ст., подгот. текста, коммент. И. Н. Соловьевой. 630 с.
  • Станиславский К. С. Собраний сочинений: В 9 т. М.: Искусство, 1993. Т. 5. Кн. 2. Дневники. Записные книжки. Заметки / Сост., вступит. ст., подгот. текста, комм. И. Н. Соловьевой. 573 с.
  • Станиславский К. С. Собраний сочинений: В 9 т. М.: Искусство, 1994. Т. 6. Часть 1. Статьи. Речи. Отклики. Заметки. Воспоминания: 1917—1938. Часть 2. Интервью и беседы: 1896—1937 / Сост., ред., вступит. ст., коммент. И. Н. Виноградской. 638 с.
  • Станиславский К. С. Собраний сочинений: В 9 т. М.: Искусство, 1995. Т. 7. Письма: 1874—1905 / Сост. Г. Ю. Бродской, коммент. З. П. Удальцовой, вступит. ст. А. М. Смелянского. 735 с.
  • Станиславский К. С. Собраний сочинений: В 9 т. М.: Искусство, 1999. Т. 9. Письма: 1918—1938 / Сост. И. Н. Виноградская, Е. А. Кеслер, коммент. И. Н. Виноградская, З. П. Удальцова, ред. И. Н. Виноградская, вступит. ст. А. М. Смелянского. 839 с.
  • Станиславский К. С. Работа актёра над собой. — Москва: Художественная литература, 1938.
  • Станиславский К. С. Моя жизнь в искусстве.
  • Абалкин Н.А. Система Станиславского и советский театр. — М.: Искусство, 1950. — 318 с.
  • Абалкин Н.А. О творческом методе К. С. Станиславского. — М.: Знание, 1952. — 29 с.
  • Симонов П. В. Метод К. С. Станиславского и физиология эмоций. — Москва: Изд-во АН СССР, 1964.
  • Сарабьян Э. Научитесь говорить так, чтобы вас услышали: 245 простых упражнений по системе Станиславского. — М.: АСТ, 2013. — 255 с. — (Школа успеха). 3000 экз., ISBN 978-5-17-080017-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]