Էմմանուել Բեար
Էմմանուել Բեար ֆր.՝ Emmanuelle Béart | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Gassin, Վար, Ֆրանսիա |
Կրթություն | Collège International Marie de France? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Guy Béart?, մայր՝ Geneviève Galéa? |
Ամուսին(ներ) | Դանիել Օթոյ և Մայքլ Կոհեն |
Համատեղ ապրող(ներ) | Դանիել Օթոյ |
Երեխա(ներ) | Nelly Auteuil? |
Պարգևներ և մրցանակներ | |
ebeart.co.uk | |
Էմմանուել Բեար (ֆր.՝ Emmanuelle Béart, օգոստոսի 14, 1963[1][2], Gassin, Վար, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի, քաղաքացիական իրավունքի պաշտպանության ակտիվիստուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմանուել Բեարը ծնվել է Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Գասեն համայնքում, ֆրանսիացի կոմպոզիտոր և բանաստեղծ Գի Բեարի ընտանիքում։ Մանկությունն անցել է իր եղբայրների և քրոջ հետ` Ֆրանսիայի հարավում, Սեն-Տրոպեից ոչ հեռու։ Քանի որ մանկուց երազում էր դերասանուհի դառնալ, ծնողները նրան ուղարկել են Մոնրեալ` անգլերեն լեզուն սովորելու։ Վերադառնալով Ֆրանսիա, նա հաճախել է դերասանի վարպետության դասընթացների և ստացել իր առաջին դերը հեռուստատեսությունում։
Էմմանուել Բեարին մեծ ճանաչում է բերել Կլոդ Բերրիի «Մանոնը սկզբնաղբյուրից» (1986թ.) ֆիլմում կատարած դերը, որի համար 1987 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի` կանացի լավագույն երկրորդական դերի համար։ Հետագայում նա մրցանակ է ստացել նաև 1995 թվականին կայացած Մոսկվայի միջազգային կինոփառատոնում` «Ֆրանսիական կինը» կինոնկարում խաղացած դերի համար[5]։
2003 թվականին, 39 տարեկանում, Էմմանուել Բեարը Elle ամսագրի համար բոլորովին մերկ` լուսանկարվել էր երիտասարդ տղայի հետ[6]։ Լույս տեսած համարը` 550.000 տպաքանակով, սպառվել էր երեք օրում, որը ամսագրի ողջ պատմության մեջ եզակի դեպք էր[7]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին նկարահանված «Թաքուն սեր» կինոնկարի նկարահանումների ժամանակ Էմմանուել Բեարը ծանոթացել է դերասան Դանիել Օթոյի հետ։ Նրանց հարաբերությունները ձգվել են մինչև 1995 թվականը։ Ամուսնացել են 1993 թվականին և նույն թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1995 թվականին ամուսնալուծվելով, Էմմանուելը սիրավեպ է ունեցել երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆրանսուա Մորոյի հետ[8][9] և 1996 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ հետո սիրավեպ է ունեցել նաև պրոդյուսեր Վինսենթ Մայերի հետ` մինչ վերջինիս ինքնասպան լինելը[6][8]։
2008 թվականին Էմմանուելն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Միքայել Կոհենի հետ։ 2009 թվականին նրանք որդեգրել են եթովպացի երեխայի։ Ամուսնալուծվել են 2011 թվականին։
27 տարեկանում Էմմանուելը պլաստիկ վիրահատության միջոցով փոխել էր իր շուրթերի ձևը, սակայն վիրահատությունը անհաջող արդյունք է ունեցել, որի համար դերասանուհին շատ է ափսոսում[10][11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1983 | Առաջին ցանկությունները | Premiers désirs | Հելեն |
1984 | Զախարիուս | Zacharius | Ժուդիթ |
1984 | Արգելված սեր | Un amour interdit | Կոնստանցա |
1985 | Թաքուն սեր | L’Amour en douce | Սամանթա Փեյջ |
1986 | Եվ կգա վաղվա օրը | Et demain viendra le jour | Ժուդիթ |
1986 | Մանոնը սկզբնաղբյուրից | Manon des sources | Մանոն |
1987 | Տեսակցություն հրեշտակի հետ | Date with an Angel | հրեշտակ |
1988 | Վերելակից ձախ | À gauche en sortant de l’ascenseur | Եվա |
1989 | Անկարգության երեխաները | Les enfants du désordre | Մարիա |
1990 | Կապիտան Ֆրակասի ճանապարհորդությունը | Il viaggio di Capitan Fracassa | Իզաբելլա |
1991 | Հիասքանչ խենթուհին | La belle noiseuse | Մարիաննա |
1991 | Ես չեմ համբուրվում | J'embrasse pas | Ինգրիդ |
1991 | Լյուի մակույկը | Le bateau de Lu | Լուսիա |
1992 | Սառցե սիրտը | Un coeur en hiver | Կամիլլա |
1992 | Դիվերտիսմենտ | Divertimento | Մարիաննա |
1993 | Պառակտում(ներ) | Rupture(s) | Լուսի |
1994 | Դժոխք | L'enfer | Նելլի |
1995 | Ֆրանսիական կին | Une femme française | Ժեան |
1995 | Նելլին և մսյո Առնոն | Nelly et Monsieur Arnaud | Նելլի |
1996 | Առաքելությունն անիրագործելի է | Mission: Impossible | Կլեր Ֆելփս |
1996 | Կարմիր Գլխարկներից վերջինը | Le dernier chaperon rouge | - |
1998 | Դոն Ժուան | Don Juan | Էլվիրա |
1998 | Կյանքի գողը | Voleur de vie | Աիդա |
1999 | Ձեռք բերված ժամանակը | Le Temps retrouvé | Ժիլբերտա |
1999 | Սիրեկանները | Elephant Juice | Ջուլիա |
1999 | Ծննդյան տոների կարկանդակ | La bûche | Սոնիա |
2000 | Դյուրզգայուն ճակատագրեր | Les destinées sentimentales | Պաուլինա Պոմերել |
2001 | Մոգության սրահը | Voyance et manigance | Շանտալ Բարդո |
2001 | Փորձ | La répétition | Նատալի |
2002 | Ութ կին | 8 femmes | Լուիզա |
2003 | Մոլորվածները | Les Égarés | Օդիլ Շաբեր |
2003 | Մարիի և Ժյուլենի պատմությունը | Histoire de Marie et Julien | Մարի |
2003 | Նատալի | Nathalie | Նատալի, Մառլեն |
2004 | Խմիր մինչև վերջ | À boire | Ինես Լարուա |
2005 | Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները | D'Artagnan et les trois mousquetaires | Միլեդի Ուինտեր |
2005 | Գեղեցիկ բաժանվելու արվեստը | Un fil à la patte | Լյուսետ |
2005 | Դժոխք | L'enfer | Սոֆի |
2006 | Հանցագործություն | A Crime | Էլիս Փարքեր |
2006 | Ընտանիքի հերոսը | Le héros de la famille | Լեա Օ'Քոնոր |
2007 | Վկաները | Les témoins | Սառա |
2008 | Դիսկո | Disco | Ֆրանս Նավար |
2008 | Իմ աստղերը հիասքանչ են | Mes stars et moi | Իզաբել Սերենա |
2008 | Հոգի | Vinyan | Ժանեթ Բելմեր |
2010 | Մենք երեքով ենք | Nous trois | Մարի |
2010 | Ամեն-ինչ սկսվում է վերջից | Ça commence par la fin | Գաբրիել |
2011 | Ընկերուհի գիշերվա համար | Ma compagne de nuit | Ջուլիա |
2011 | Կորսված սերը | Les amours perdues | Մարիա |
2012 | Սիրո անապատը | Le désert de l'amour | Մարիա Կրոս |
2012 | Բայ, բայ, Բլոնդի | Bye Bye Blondie | Ֆրենսիս |
2012 | Մնացած ողջ աշխարհը | Le reste du monde | Կատյա |
2013 | Օրինակ, Էլեկտրան | Par exemple, Electre | - |
2013 | Իմ տիրուհի | My Mistress | Մեգի |
2014 | Դեղնաչ կոկորդիլոսներ | Les yeux jaunes des crocodiles | Իրիս Դյուպին |
2017 | Հայտնի աշխարհից այն կողմ | Beyond the Known World | Լուիսա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.legiondhonneur.fr/sites/default/files/promotion/lh20160101_1.pdf
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
- ↑ «19th Moscow International Film Festival (1995)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «Actress Conceals Grief At Cannes». Contactmusic.com. 2003 թ․ մայիսի 25. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Mottram, James. Emmanuelle Béart: 'Sometimes you feel more naked when you're totally dressed than the other way round' The Independent, 20 June 2009
- ↑ 8,0 8,1 «Emmanuelle Beart». Turner Classic Movies. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Manon of the Spring». SuperiorPics.com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Emmanuelle Béart : la chirurgie esthétique, «ça a été effroyable»
- ↑ Эммануэль Беар жалеет о пластических операциях. Звездная жизнь. Статьи Lady Pravda.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Բեար» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի մոդելներ
- Ֆրանսիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ