Սպիտակ նյութ
Սպիտակ նյութ | |
---|---|
Մանրադիտակային պատկեր, որը ցույց է տալիս սպիտակ նյութին բնորոշ ցանցանման կառուցվածքը (ձախ կողմում, վարդագույնի ավելի բաց երանգով), և գորշ նյութը (երևում են նեյրոնները, վարդագույնի ավելի մուգ երանգով)։ Ներկված է հեմատոքսիլին-էոզինով։ | |
Ուղեղի պրեպարատ։ Երևում է գորշ նյութը (մակերեսայնորեն դասավորված) և սպիտակ նյութը (խորանիստ դասավորությամբ)։ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | cell part cluster of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | գլխուղեղ |
MeSH | A08.186.211.204 և A08.186.854.880 |
Foundational Model of Anatomy | 83929 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.009, A14.1.02.024, A14.1.02.201, A14.1.04.101, A14.1.05.102, A14.1.05.302 և A14.1.06.201 |
White matter Վիքիպահեստում |
Սպիտակ նյութ, դրանք կենտրոնական նյարդային համակարգի այն մասերն են, որոնք հիմնականում կազմված են միելինապատ աքսոններից։ Նրանց անվանում են նաև հաղորդչական ուղիներ[2]։ Սպիտակ նյութը հաղորդում է գործողության պոտենցիալները նյարդային համակարգում, և իրար է կապում նյարդային համակարգի տարբեր հատվածներ[3]։ Սպիտակ նյութը այդպես է կոչվել իր համեմատաբար ավելի բաց երանգ ունենալու շնորհիվ, ինչը միելինի բարձր պարունակության արդյունք է։ Նոր կտրված ուղեղի հյուսվածքը ունի վարդագույն երանգ, ինչը մազանոթների վնասվելու պատճառով է լինում։ Սպիտակ երանգ ստանում է ֆորմալդեհիդի մեջ պահպանման ժամանակ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ նյութը կազմված է խրձերից, որոնք միացնում են իրար ուղեղի գորշ նյութի (նեյրոններ պարունակող) տարբեր մասեր, և փոխանցում են նյարդային ազդակ։ Միելինը գործում է որպես մեկուսիչ, ինչի շնորհիվ աքսոնով փոխանցվող էլեկտրական ազդակի արագությունը մեծանում է[4]։
Գորշ նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեղի մյուս կարևոր բաղկացուցիչը դա գորշ նյութն է (իրականում ունի վարդագույն երանգ մազանոթների պատճառով), որը կազմված է նեյրոններից։ Սև նյութը դա ուղեղում հայտնաբերված երրորդ գունավորված բաղկացուցիչն է, որը ունի սև գույն մելանինի բարձր քանակ պարունակող դոֆամինէրգիկ բջիջների պատճառով։ Մանրադիտակի տակ դիտելուց սպիտակ նյութը երբեմն կարող է երևալ ավելի մուգ, քան գորշ նյութը՝ ներկման եղանակի հետ կապված։ Սպիտակ նյութը չի պարունակում նեյրոնների մարմիններ, դենդրիտներ, կարճ աքսոններ, որոնք հայտնաբերվում են գորշ նյութի կազմում։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ նյութը կազմում է ուղեղի խորանիստ հատվածների մեծ մասը, և ողնուղեղի մակերեսային մասերը։ Գորշ նյութի կուտակումները սփռված են սպիտակ նյութի մեջ։ Դրանցից են՝ հիմնային կորիզները (պոչավոր կորիզ, կճեպ, դժգույն կորիզ, սև նյութ, սուբթալամիկ կորիզ) և ուղեղի ցողունի կորիզները (կարմիր կորիզ, գանգուղեղային նյարդերի կորիզներ)։
Ուղեղիկը ունի ուղեղին նման կառուցվածք, մակերեսայնորեն դասավորված գորշ նյութի շերտով, խորանիստ սպիտակ նյութով և սպիտակ նյութի մեջ գտնվող գորշ նյութի կուտակումներով, որոնցից են՝ ատամնավոր կորիզը, գնդաձև կորիզը, խցանանման կորիզը և վրանաձև կորիզը։ Հեղուկով լցված փորոքները (Կողմնային փորոքներ, երրորդ փորոք, չորրորդ փորոք) նույնպես գտնվում են սպիտակ նյութի խորքում։
Միելինապատ աքսոնների երկարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդիկ ունեն ավելի շատ սպիտակ նյութ քան թե կանայք։ 20 տարեկանում միելինապատ աքսոնների երկարությունը 176,000կմ է տղամարդկանց մոտ, և 149,000կմ կանանց մոտ[5]։ Տարիքի հետ սպիտակ նյութի գումարային երկարությունը պակասում է։ 80 տարեկան տղամարդու մոտ այն կազմում է 97,200կմ և 82,000կմ կնոջ մոտ[5]։ Քանակի պակասելը հիմնականում պայմանավորված է բարակ թելերի կորստով[5]։
Ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ նյութը հյուսվածք է, որը հաղորդում է տեղեկություն գորշ նյութի տարբեր մասերի միջև։ Սպիտակ նյութը այդ գույնի է միելինի պարունակության պատճառով, որը պատում է աքսոնները։ Միելինը հայտնաբերվում է համարյա թե բոլոր երկար նյարդաթելերում և գործում է որպես էլէկտրական մեկուսիչ։ Դա շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս տեղեկատվությանը արագ հաղորդվել։
Գորշ նյութը հասունանում է 20 տարեկանում, իսկ սպիտակ նյութը շարունակում է աճել մինչև միջին տարիքը[6]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրված սկլերոզը սպիտակ նյութը ախտահարող ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ Այդ հիվանդության ժամանակ աքսոնները շրջապատող միելինը քայքայվում է բորբոքման արդյունքում։
Ալկոհոլի օգտագործման հետ կապված հիվանդությունների ժամանակ սպիտակ նյութի քանակը պակասում է[7]։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ ալկոհոլի օգտագործումը պակասեցնում է սպիտակ նյութի քանակը օլիգոդենդրոցիտների վնասման պատճառով։ Օլիգոդենդրոցիտները պատում են աքսոնները և պարունակում են միելին[8]։
Սպիտակ նյութում դիտվող ամիլոիդների կուտակումը կապված է Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ։ Սպիտակ նյութի վնասումները հիմնականում դարձելի են, բայց գորշ նյութի վնասումները հաճախ լինում են անդարձելի։
Պատկերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Blumenfeld, Hal (2010). Neuroanatomy through clinical cases (2nd ed.). Sunderland, Mass.: Sinauer Associates. էջ 21. ISBN 9780878936137. «Areas of the CNS made up mainly of myelinated axons are called white matter.»
- ↑ Douglas Fields, R. (2008). «White Matter Matters». Scientific American. 298 (3): 54–61. Bibcode:2008SciAm.298c..54D. doi:10.1038/scientificamerican0308-54.
- ↑ Klein, S.B., & Thorne, B.M. Biological Psychology. Worth Publishers: New York. 2007.[Հղում աղբյուրներին]
- ↑ 5,0 5,1 5,2 Marner, Lisbeth; Nyengaard, Jens R.; Tang, Yong; Pakkenberg, Bente (2003). «Marked loss of myelinated nerve fibers in the human brain with age». The Journal of Comparative Neurology. 462 (2): 144–52. doi:10.1002/cne.10714. PMID 12794739.
- ↑ Sowell, Elizabeth R.; Peterson, Bradley S.; Thompson, Paul M.; Welcome, Suzanne E.; Henkenius, Amy L.; Toga, Arthur W. (2003). «Mapping cortical change across the human life span». Nature Neuroscience. 6 (3): 309–15. doi:10.1038/nn1008. PMID 12548289.
- ↑ Monnig, Mollie A.; Tonigan, J. Scott; Yeo, Ronald A.; Thoma, Robert J.; McCrady, Barbara S. (2013). «White matter volume in alcohol use disorders: A meta-analysis». Addiction Biology. 18 (3): 581–92. doi:10.1111/j.1369-1600.2012.00441.x. PMC 3390447. PMID 22458455.
- ↑ Alfonso-Loeches, Silvia; Pascual, Maria; Gómez-Pinedo, Ulises; Pascual-Lucas, Maya; Renau-Piqueras, Jaime; Guerri, Consuelo (2012). «Toll-like receptor 4 participates in the myelin disruptions associated with chronic alcohol abuse». Glia. 60 (6): 948–64. doi:10.1002/glia.22327. PMID 22431236.