Դենդրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դենդրիտ (այլ կիրառումներ)
Հիպոկամպի (ջրաձիու գալար) stratum radiatum (CA1)-ի բրգաձև նեյրոնի հատված։ Կարմիրով նշված են դենդրիտների ելուստների, կապույտով՝ դենդրիտի բնային սինապսները։

Դենդրիտ (հուն.՝ δένδρον (dendron)՝ ծառ), նյարդային բջջի (նեյրոն) ճյուղավորված ելուստ, որն ընկալում է ուրիշ նեյրոնների կամ ռեցեպտորային բջիջների դրդող և արգելակող ազդեցությունները։ Դենդրիտ տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի գիտնական Վիլյամ Հիսը 1889 թվականին[1]։ Էլեկտրական ազդակը դենդրիտներ է փոխանցվում (մեծամասամբ՝ աքսոնների եկող) սինապսների միջոցով, որոնք տեղադրված են դենդրիտային ծառի տարբեր հատվածներում։ Դենդրիտները կատարում են հսկայական դեր նյարդային ազդակի ինտեգրման և առաջացող գործողության պոտենցիալի մեծության որոշման մեջ[2]:

Դենդրիտները ունեն աքսոնների գագաթային հատվածից եկող նյարդային ազդակների ընկալման մեծ մակերես, որով ապահովում են ազդակի փոխանցումը թիրախային բջիջներին[3]։ Ազդեակների ընդւոնման մեկերեսը մեծանում է ի հաշվի դենդրիտների վրա գտնվող դենդրիտային փշիկների։

Բջիջներն ունեն մեկից մի քանի դենդրիտներ, որոնք առաջացնում են նյարդային բջջի զգացող բևեռ։ Դենդրիտը մասնակցում է նյարդային ազդակի ընկալմանը, հաղորդմանը և կարգավորում բջջի ֆունկցիոնալ վիճակը։ Որոշ տիպի բջիջների դենդրիտներ անմիջապես են ընկալում մեխանիկական, քիմիական, ջերմային գրգիռները։

Բարձրակարգ կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի դենդրիտներն ամենաճյուղավորվածն են։ Դենդրիտներն առաջացնում են աքսո-դենդրիտային և դենդրիտո-դենդրիտային սինապսներ։

Իմունային համակարգի դենդրիտային բջիջների ելուստները նույնպես անվանվում են դենդրիտներ։ Դենդրիտային բջիջները կաթնասունների իմունային համակարգում հակածին-ներկայացնող բջիջներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fiala, J.C.; Harris, K. M (1999). «Dendrite Structure». in Stuart G, Spruston N, Hausser M.. Dendrites. Oxford University Press. էջեր 2-41. ISBN ISBN 0-19-856656-5.. 
  2. Urbanska, M.; Blazejczyk, M.; Jaworski, J. (2008). "Molecular basis of dendritic arborization". Acta neurobiologiae experimentalis 68 (2): 264–288.
  3. Alberts, Bruce (2009). Essential Cell Biology (3rd ed. տպ.). New York: Garland Science. ISBN 978-0-8153-4129-1. 
  4. Banchereau J, Steinman, RM (մարտի 19, 1998)։ «Dendritic cells and the control of immunity.»։ Nature 392 (6673): 245–52։ PMID 9521319։ doi:10.1038/32588 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 349 CC-BY-SA-icon-80x15.png