Հիպոկամպ
Հիպոկամպ | |
---|---|
![]() Հիպոկամպը տեղակայված է ուղեղի քունքային բլթում: Կողմնայնորեն երևում է ճակատային բիլթը ձախից, ծոծրակային բիլթը աջից, իսկ գագաթային և քունքային բլթերի մեծ մասը հեռացվել է, որպեսզի երևա հիպոկամպը: | |
![]() Հիպոկամպը (վարդագույն) որպես լիմբիական համակարգի մաս: | |
Տեսակ | brain region? |
Մասն է | temporal lobe? |
MeSH | A08.186.211.180.405 և A08.186.211.200.885.287.500.345 |
Foundational Model of Anatomy | 275020 |
Terminologia Anatomica 98 | A14.1.09.321 |
Hippocampus (anatomy) Վիքիպահեստում |
Հիպոկամպ (իր անվանումը ստացել է ծովաձիու հետ նմանություն ունենալու պատճառով) կազմում է մարդկանց և այլ ողնաշարավոր կենդանիների ուղեղի մի մասը: Մարդիկ և այլ կաթնասուններ ունեն երկու հիպոկամպ, ուղեղի ամեն կիսագնդում մեկ հատ: Հիպոկամպը պատկանում է լիմբիական համակարգին և կարևոր դեր է խաղում կարճատև հիշողությունը երկարատևի վերածելու գործում: Մասնակցում է նաև տարածական հիշողությունը և ակտիվացնում է տարածական կողմնորոշումը: Հիպոկամպը տեղակայված է քունքային բլթում, քունքային բլթի կեղևի տակ: Այն կազմված է երկու հիմնական մասից՝ սեփական մասից (այսպես կոչված Ամմոնի եղջյուր) և ատամնավոր կորիզից[1]։
Ալցհեյմերի հիվանդության և թուլամտության այլ ձևերի ժամանակ հիպոկամպը առաջին մասերից է ուղեղի, որ վնասվում է: Վաղ ախտանիշներից են կարճատև և երկարատև հիշողության կորուստը, ապակողմնորոշումը: Հիպոկամպը վնասվում է նաև հիպօքսիայի, էնցեֆալիտի, էպիլեպսիայի պատճառով: Հիպոկամպի երկկողմանի վնասում ունեցող մարդկանց մոտ դիտվում է անտերոգրադ ամնեզիա (նոր տեղեկություն հիշելու անկարողություն):
Մկների վրա հիպոկամպը ուսումնասիրվել է որպես տարածական կողմնորոշման համար պատասխանատու ուղեղի մաս: Առնետների և մկների հիպոկամպի շատ նեյրոններ գործում են որպես տեղանքի բջիջներ: Այդ բջիջները առաջացնում են գործողության պոտենցիալ այն ժամանակ, երբ կենդանիները անցնում են իրենց միջավայրի սպեցիֆիկ հատվածով:
Անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիպոկամպը երևում է որպես գորշ նյութի կուտակում, որը բարձրանում է կողմնային փորոքների հատակից՝ ստորին կամ քունքային եղջյուրի մասից[2][3]։ Հիպոկամպը նաև երևում է որպես դեպի քունքային բլթի մեջ գնացող կեղևի ծալք[4] Հիպոկամպը ծածկված է պարահիպոկամպալ բլթով և այն տեսանելի է դառնում միայն նրան շրջապատող հյուսվածքի մի մասը հեռացնելուց հետո:[4][5]։ Ուղեղի կեղևը կիսագնդերից անցնելով դեպի ներս բարակում է՝ վեց շերտից դառնալով երեք կամ չորս շերտ և առաջացնում է հիպոկամպը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pearce, 2001
- ↑ Andersen P, Morris R, Amaral D, Bliss T, O'Keefe J (2 November 2006)։ «The Hippocampus Book»։ Oxford University Press
- ↑ Alberts Daniel Albert (2012)։ Dorland's illustrated medical dictionary. (32nd ed.)։ Philadelphia, PA: Saunders/Elsevier։ էջ 860։ ISBN 978-1-4160-6257-8
- ↑ 4,0 4,1 Purves D (2011)։ Neuroscience (5th ed.)։ Sunderland, Mass.: Sinauer։ էջեր 730–735։ ISBN 978-0-87893-695-3
- ↑ Amaral and Lavenex, 2006
- ↑ Purves Dale (2011)։ Neuroscience (5. ed.)։ Sunderland, Mass.: Sinauer։ էջ 590։ ISBN 978-087893-695-3