Անդրեյ Վյազեմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Վյազեմսկի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1754(1754-10-16)
Մահացել էապրիլի 20, 1807(1807-04-20) (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Ivan Vyazemsky?, մայր՝ Mariya Dolgorukova?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան
ԵրեխաներԵկատերինա Կարամզինա և Պյոտր Վյազեմսկի
 Andrey Ivanovich Vyazemsky Վիքիպահեստում

Անդրեյ Իվանովիչ Վյազեմսկի, իշխան (հոկտեմբերի 16, 1754(1754-10-16) - ապրիլի 20, 1807(1807-04-20), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս չինովնիկ և գրականագետ Վյազեմսկիների տոհմից, քաղաքային և Մերձմոսկովյան Օստաֆյեվո դաստակերտի հիմնադիրը Վոլխոնկայում։

Պյոտր Անդրեյեվիչի հայրը ու Պավել Վզեմսկու պապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է իշխան Իվան Անդրեևիչ Վյազեմսկու և իշխանուհի Մարիա Սերգեյևնա Երկայնաբազուկի (1719-1786) ընտանիքում, ով` փոխկանցլեր Պյոտր Շիֆրովի թոռնուհին էր[2]. Նրա զարմիկը եղել է Անդրեյ Պետրովի Օբոլենսկին (1769-1802 թթ.) գաղտնի խորհրդական, մոսկովյան ուսումնական շրջանի խնամակալ[3]։

Ֆրանսիական կրթություն է ստացել, գիտեր լատիներեն, տիրապետում էր գերմաներենի, անգլերենի, ֆրանսերենի։ 1758 թվականին զորակոչվել է բանակ սերժանտի կոչումով, 1760 թվականի հոկտեմբերից համհարզ է եղել սեփական հոր մոտ պրեմիեր-մայոր (1769), գնդապետ (1773) 1775 թվականից մինչև 1778 թվականները եղել է Վոլգոդսկի վաշտի հրամանատար։ Հոր կապերի շնորհիվ հունվարի 1- ին 1779 թվական տեղափոխվել է բրիգադիր և նույն թվականի մայիսի հինգին գեներալ-մայոր[4] 1782 թվականից մինչև 1786 թվականը իրականացրել է շարունակական ճամփորդություն Եվրոպայով։ Եղել է Շվեդիաում, Պրուսիայում, Սաքսոնիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում և այլ երկրներում, ուր փառաբանվել է իր սիրային արկածներով և շքեղ կյանքով։ Լոնդոնում նա պարահանդեսներ էր կազմակերպում, ուր հրավիրվում էին երկու հարյուր մարդ[5].

Ռուսաստան վերադառնալուց հետո նա, որ գեներալ-պորուչիկ էր նշանակվել, 1787 թվականին նշանակվեց ռազմական կանտորայի նախագահ Հետո տեղափոխվեց գաղտնի խորհրդական, այնուհետև նաև գեներալգուբերնատոր Նիժնի Նովգորոդում և Պեմզայում արդեն 1796 թվականի նոյեմբերի 24-ին ստացավ գեներալ լեյտենանտի կոչում։ Սակայն Պավլի գահակալության առաջին տարում նա ոչ ուշ քան փետրվարին 1797 թ. թողեց այդ պաշտոնը և նշանակվեց սենատոր։ Իր ծառայողական կարիերան իշխան Վյազեմսկին ավարտեց իրապես իբրև գաղտնի խորհրդական (28 հոկտեմբեր 1798)։ Մարդիկ, ովքեր նրա հետ ծառայողական հարաբերություններ են ունեցել, շատ հաճախ եղել են դժգոհ. իշխան Ի. Մ. Երկայնաբազուկը, ով նրա հետ վաղ ընկերական կապեր ուներ, մի անգամ Պեմզայում ամբարտավան ընդունելության արժանացավ։ Իշխան երկայնաբազուկը գեներալ գուբերնատորին համարում էր «թեթևամիտ», «ամենադատարկ մարդ», «ամեն ինչ ոչ տեղին անող[6], և բացատրում էր դա նրանով, որ նա «փչացել էր անգլիական նախապաշարմունքների պատճառով», տալիս էր ծառայողական հրամաններ «անգլիական մտածողության սահմաններում`մոռանալով, որ ինքը ոչ թե Դեվոնշիրում, Դուբլինում, այլ Պենզայում է»[7]։

Շատ լավ կրթություն ստացած , խելացի իշխան Վյազեմսկին մոսկովյան ընտրյալ հասարակության հոգին էր համարվում։ Նրա տուն էին գնում իր ընկերները` Ն. Մ. Կարամազինը, Յու. Ա. Նելեդինսկի-Մելիցկին և իշխան Ա. Մ. Բելոսելսկին, օտարերկրյա ճամփորդները նրա տանը հյուրասիրվում էին, ականատես լինում «եվրոպական ճարտարախոսության հրաշքների»։ Նա ամեն տարի Ֆրանսիայից դուրս էր գրում գրքերի մեծ քանակ, հիմնականում` փիլիսոփայական և պատմական։ Նրա գրադարանը Մոսկվայի ամենամեծերից էր։ Ոչ պակաս քիչ ժամանակ էր իշխանը հատկացնում իր քաղաքային դաստակերտի կառուցմանը Վոլխոնկայում և մերձմոսկովյան Վզեմսկի Օստաֆյեվո շրջանում։

Ռուս փիլիսոփա Վ. Վ. Վասիլյեվը առաջ էր տանում այն տեսակետը, որ Ա. Ի. Վյազեմսկին եղել է հեղինակը փիլիսոփայական տրակտատի «Մարդկային հոգու հսկում», և հանդես է եկել կեղծանունով «Անդրեյ Պերեդումին Կոլիվանով», բայց որից հետո հրաժարվել է։

Իշխան Վյազեմսկին մահացել է 1807 թվականի ապրիլի 20-ին և հուղարկավորվել է մոսկովյան Նովոդեվիչևո վանքում։ Գերեզմանը պահպանվել է։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կսավյե դե Մեստրայի մինիատյուրա

Կոմսուհի Ելիզավետա Կառլովնա Սիվերսի հետ կապից (1746—1818) ունեցել է ապօրինի աղջիկ։ Նա չէր կարող ամուսնանալ, որովհետև կոմսուհին ամուսնացած էր.. Ելիզավետա Կարլովնան Կարլ ֆոն Սիվերսի աղջիկն էր, մայրը իմպերատրիցա Ելիզավետա Պետրովնան էր. Առաջին ամուսնությունը զարմիկի հետ էր, որը դիվանագետ Յա. Ե. Սիվերսն էր, որից բաժանվելուց 1778 թվականին ամուսնացավ իշխան Ն. Ա. Պուտյանինի հետ.

  • Եկատերինա Անդրեյեվնա (1780-1851), ստացել է Կոլիվանովո անուն հին ռուսական Ռավել անվանումից, ուր նա ծնվել է. դաստիարակվել հարազարտ մորաքրոջ` Վզեմսկիների տանը—կոմսուհի Եկատերինա Անդրեեվնա Օբոլենսկիի կողմից, այնուհետև հոր`բանակից վերադարձից հետո ապրել է նրա տանը 1804 թվականին դարձավ Միխաիլովիչի Կարամազինի երկրորդ կինը Նրանց ամուսնությունը մեծ աղմուկ առաջացրեց Մոսկվայում, քանի որ հարսնացուն հարուստ էր, իսկ փեսացուն սովորական գրականությունով աշխատող։

1786 թ . Վյազեմսկին ամուսնանում է կենսուրախ իռլանդուհու Եվգենի Իվանովնա ՕՐեյլի (առաջին ամուսնությունից Կվին, 1762-1802 թթ), որի հետ ծանոթացել էր իր արտերկրյա ճամապարհորդության ժամանակ. Վյազեմսկին տարավ նրան իր ամուսնուց Ռուսաստան և մեծ դժվարությամբ հասավ նրա ամուսնալուծությանը։ Այս ամուսնությունը վիճաբանության առիթ հանդիսացավ նրա և հարազատների միջև։ Հայրը չկարողացավ ներել որդուն օտարերկրացու հետ ամուսնությունը։ Մայրը ապարդյուն փորձ արեց հաշտեցնել որդուն և հորը, ապա դիմեց իշխան Ա. Ա. Վյազեմսկու միջնորդությանը Հարթեցման ճանապարհին Վյազեմսկին վաճառեց ժառանգական Ուդինո կալվածքը և փոխարենը գնեց Օստաֆյեվոն.[8]

  • Եկատերինա Անդրեեվնա (1789—1810 թթ), 1809 թ. ապրիլից` ամուսնացած է եղել Գ. Շերբատովի հետ (1776—1848 թթ), մահացել է անսպասելի` լինելով հղի.
  • Իշխան Շերբատովը գրել է այս ողբերգության մասին։ «Նոր տարվա նախաշեմին նա ատամի ցավով էր տառապում. Թվում էր փուչ բան է, սակայն շուտով սկսվեց նյարդային դաժան տենդ։ Բոլոր միջոցները ապարդյուն էին, հունվարի 3-ին նա արդեն չկար։ Ոչ մի բառ չի կարող արտահայտել իմ հուսահատությունը»[9].Թաղեցին նրան հոր կողքին ` Նովոդեվիչյե գերեզմանատանը.
  • Պյոտր Անդրեյեվիչ (1792—1878 թթ), հայտնի ռուս բանաստեղծ և գրող է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сын Андрея Ивановича писал, что отец родился «около 1750 года». Внук, князь П. П. Вяземский, указывал, что А. И. Вяземский родился в 1754 году.
  2. Мать — баронесса Марфа Петровна Шафирова, отец — князь Сергей Григорьевич Долгоруков.
  3. Мать А. П. Оболенского, княгиня Екатерина Андреевна, была родной сестрой Ивана Андреевича Вяземского — по отцу. Екатерина Андреевна родилась от второй жены Андрея Фёдоровича Вяземского — Лыкошиной (также и сын, Василий), а Иван Андреевич (вместе с братом, Николаем) родился от первой жены, пленной шведки.
  4. Русские портреты 18-19 столетий. Т.5.Вып.3. № 130
  5. Дневник графа Бобринского // Русский Архив. 1878. Вып.10. — С. 159.
  6. И. М. Долгоруков. Капище моего сердца, или Словарь всех тех лиц, с какими я был в разных отношениях в течение моей жизни.- М., 1997
  7. И. М. Долгоруков. Повесть о рождении моём, происхождении и всей жизни… Том 1. Спб: Наука, 2004. Стр. 426
  8. S. M. Newerkla. Das irische Geschlecht O'Reilly und seine Verbindungen zu Österreich und Russland: Von Noahs Sohn Jafet bis zum russischen Nationaldichter Puškin [Ирландская семья О'Рейли и их связи с Австрией и Россией: от сына Ноя Иафета до русского национального поэта Пушкина]. В: Jasmina Grković-Major – Natalia B. Korina – Stefan Michael Newerkla – Fedor B. Poljakov – Svetlana M. Tolstaja (eds.): Diachronie – Ethnos – Tradition: Studien zur slawischen Sprachgeschichte [Диахрония – этнос – традиция: исследования по истории славянских языков]. Brno: Tribun EU, 2020. Стр. 259-279 (Электронная копия), здесь стр. 272–273.
  9. О. И. Киянская. Генерал А. Г. Щербатов и его записки
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վյազեմսկի» հոդվածին։