«Էլեն ԷփՍայմոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
ջնջված պատկերի հեռացում
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
|պատկեր = Helen ApSimon.jpg|մինի
}}


Բրիտանական կայսրության շքանշանակիր '''Էլեն Մարի ԷփՍայմոն''' ({{lang-en|Helen Mary ApSimon}}, {{ԱԾ}}), [[Անգլիացիներ|անգլիացի]] գիտնական և ակադեմիկոս։ [[Լոնդոնի կայսերական քոլեջ|Լոնդոնի կայսերական քոլեջի]] օդի աղտոտման ուսումնասիրությունների պրոֆեսոր է, որի հետազոտությունները վերաբերում են [[Թթվային անձրև|թթվային անձրևի]], միջուկային վթարների և մանր մասնիկների ազդեցությանը մարդու առողջության և էկոհամակարգերի վրա։
Բրիտանական կայսրության շքանշանակիր '''Էլեն Մարի ԷփՍայմոն''' ({{lang-en|Helen Mary ApSimon}}, {{ԱԾ}}), [[Անգլիացիներ|անգլիացի]] գիտնական և ակադեմիկոս։ [[Լոնդոնի կայսերական քոլեջ|Լոնդոնի կայսերական քոլեջի]] օդի աղտոտման ուսումնասիրությունների պրոֆեսոր է, որի հետազոտությունները վերաբերում են [[Թթվային անձրև|թթվային անձրևի]], միջուկային վթարների և մանր մասնիկների ազդեցությանը մարդու առողջության և էկոհամակարգերի վրա։

16:41, 27 Մայիսի 2021-ի տարբերակ

Էլեն ԷփՍայմոն
Ծնվել էապրիլի 28, 1942(1942-04-28) (81 տարեկան)
Մասնագիտությունկլիմայաբան
Հաստատություն(ներ)Լոնդոնի կայսերական քոլեջ
Ալմա մատերՍենթ Էնդրյու համալսարան, Northampton High School? և Սոմերվիլ Քոլեջ
Եղել է գիտական ղեկավարAnthony Davison?[1]

Բրիտանական կայսրության շքանշանակիր Էլեն Մարի ԷփՍայմոն (անգլ.՝ Helen Mary ApSimon, ապրիլի 28, 1942(1942-04-28)), անգլիացի գիտնական և ակադեմիկոս։ Լոնդոնի կայսերական քոլեջի օդի աղտոտման ուսումնասիրությունների պրոֆեսոր է, որի հետազոտությունները վերաբերում են թթվային անձրևի, միջուկային վթարների և մանր մասնիկների ազդեցությանը մարդու առողջության և էկոհամակարգերի վրա։

Վաղ կյանք և կրթություն

Էլեն Մարի Հոլինգսվորթը ծնվել է 1942 թվականի ապրիլի 28-ին Անգլիայի Էշբի-դը-լը-Զուշ քաղաքում[2]։ Հաճախել է Նորթհեմփթոնշիր նահանգի Նորթհեմփթոն քաղաքի ավագ դպրոցը[3], որից հետո մաթեմատիկա է ուսումնասիրել Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում ու այն ավարտել 1963 թվականին մագստրոսի կոչումով[4]։ Աաստղաֆիզիկայից դոկտորական աստիճան է ստացել Սուրբ Էնդրյուսի համալսարանում Դիք Քարսոնի ղեկավարությամբ 1966 թվականին։ 1967 թվականին ամուսնացել է Հաֆ ԷփՍայմոնի հետ, որը մահացել է 1998 թվականին[2]։

Հետազոտություն

Օդի աղտոտվածության գիտության եվրոպական ասոցիացիայի հիմնադիր անդամ է և դրա նախագահը։ Լավ հայտնի է Չեռնոբիլի աղետից ռադիոակտիվության տեղափոխման ոլորտում իր ուսումնասիրություններով[5][6]։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանը հայտարարել է տեղեկատվության գաղտնիացման մասին, իսկ ԷփՍայմոնը փոքրաթիվ եվրոպացի գիտնականներից մեկն էր, որը հայտնաբերել է ճառագայթման մակարդակի բարձրացումը[7]։ Նա մոդելավորել է միջուկային հետևանքները, հաշվարկելով, որ Չեռնոբիլն արտանետել է 15 - 20 մեգակյուրի յոդ -131 և 1 - 2 մեգակյուրի ցեզիում -137[8]։ Աղետին հաջորդած առաջին մի քանի շաբաթների ընթացքում հաշվարկել է Սկանդինավիան և Եվրոպայի հյուսիսային ափերը ծածկած ռադիոակտիվ սյունի բարձրությունը[9]։ 1988 թվականին ճանապարհորդել է դեպի Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա ու Բուլղարիա[10]։

Նաև երկար աշխատել է ՄԱԿ-ի ԵԽ Հեռահար անդրսահմանային օդի աղտոտման վերաբերյալ կոնվենցիայի ներքո գործող աշխատանքային խմբերում, ձեռնարկել ծախսարդյունավետ ռազմավարության մոդելավորում և գնահատում՝ թթվայնացումը, էվտրոֆիկացումը, տրոպոսֆերային օզոնի ավելցուկը և մանր մասնիկների կոնցենտրացիան նվազեցնելու համար[11][12]։

Հետաքրքրված է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա քաղաքային օդի աղտոտվածության ազդեցությամբ[13]։ 1995 թվականին հաշվարկել է եվրոպական թթվային մթնոլորտների պատճառով շենքի վնասների արժեքը[14]։ 1998 թվականին Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, տրանսպորտի և տարածաշրջանների հարցերով Պետքարտուղարն ԷփՍայմոնին հանձնարարել է ուսումնասիրել Հյուսիսային ծովում բեռնափոխադրումների արտանետումները վերահսկելու ծախսարդյունավետությունը[15][13]։

Հրատարակություններ

  • O'Driscoll R, Stettler MEJ, Molden N., et al., 2017, Real world CO2 and NOx emissions from 149 Euro 5 and 6 diesel, gasoline and hybrid passenger cars., Science of the Total Environment, Vol:621, ISSN 0048-9697, Pages:282–290
  • Aristodemou E., Boganegra L. M., Mottet L., et al., 2017, How tall buildings affect turbulent air flows and dispersion of pollution within a neighbourhood, Environmental Pollution, Vol:233, ISSN 0269-7491, Pages:782–796
  • O'Driscoll R., ApSimon H., Oxley T., et al., 2016, A portable emissions measurement system (PEMS) study of NOx and primary NO2 emissions from Euro 6 diesel passenger cars and comparison with COPERT emission factors, Atmospheric Environment, Vol:145, ISSN 1352-2310, Pages:81–91
  • Dore A., Reis S., Oxley T., et al., 2016, Calculation of Source-Receptor Matrices for Use in an Integrated Assessment Model and Assessment of Impacts on Natural Ecosystems, 34th International Technical Meeting on Air Pollution Modelling and its Application (ITM), SPRINGER-VERLAG BERLIN, Pages:107–112
  • Dore A., Reis S., Oxley T., et al., 2016, Calculation of Source-Receptor Matrices for Use in an Integrated Assessment Model and Assessment of Impacts on Natural Ecosystems, 34th International Technical Meeting on Air Pollution Modelling and its Application (ITM), SPRINGER INT PUBLISHING AG, Pages:107–112

Անդամություն

Մի շարք փորձագիտական խմբերի անդամ է եղել, այդ թվում՝ Անդրսահմանային օդի աղտոտման ազգային փորձագիտական խումբն ու Միացյալ Թագավորության Բնապահպանության, սննդի և գյուղական համայնքների վարչության Օդի որակի փորձագիտական խումբը[16]։ 1999 թվականին հանդիսացել է Լոնդոնի թագավորական ընկերության Գլոբալ բնապահպանական հետազոտությունների կոմիտեի անդամ[17]։ 2004 թվականին իր ներդրումն է ունեցել Եվրոպական հանձնաժողովի արտանետումների ազգային ծավալների հրահանգների վերանայման հարցում[18]։ 2017 թվականին հրավիրվել է նախագահելու Հիթրոու օդանավակայանի օդի որակի փորձագիտական նոր խումբը[19]։

Կոչումներ

2013 թվականին թագուհու ծննդյան օրվա պատվին Էլեն ԷփՍայմոնն օդի աղտոտվածության գիտությանը մատուցված ծառայությունների համար արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (CBE)[20][21]։


Ծանոթագրություններ

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. 2,0 2,1 «Apsimon, Prof. Helen Mary, (born 28 April 1942), Professor of Air Pollution Studies, Imperial College London, since 2001». ApSimon, Prof. Helen Mary. Oxford University Press. 1 December 2017. doi:10.1093/ww/9780199540884.013.274668. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  3. «Alumna of the Year 2017 nominee profile: Helen ApSimon, Northampton High School». Girls' Day School Trust. 12 April 2017. Վերցված է 2 February 2018-ին.
  4. «College Report 2012-13». Issuu. Վերցված է 2 February 2018-ին.
  5. Don., Rittner (2003). A to Z of scientists in weather and climate. New York: Facts On File. ISBN 978-1438109244. OCLC 234234840.
  6. Apsimon, Helen M.; Wilson, Julian (1 January 1991). «The application of numerical models to assess dispersion and deposition in the event of a nuclear accident». Journal of Forecasting. 10 (1–2): 91–103. doi:10.1002/for.3980100106. ISSN 1099-131X.
  7. «The Legacy and Findings of the Chernobyl Nuclear Disaster, Global Concerns – BBC World Service». BBC. Վերցված է 2 February 2018-ին.
  8. «Chernobyl: the grim statistics of cancer». New Scientist. 14 August 1986. Վերցված է 2 February 2018-ին.
  9. Vandecasteele, C.M. (October 1996). «INTERNATIONAL CONFERENCE: "TEN YEARS AFTER THE CHERNOBYL CATASTROPHE"» (PDF). UNESCO. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «Helen Apsimon's Story | Winston Churchill Memorial Trust». www.wcmt.org.uk. Վերցված է 2 February 2018-ին.
  11. «Professor Helen ApSimon». Վերցված է 2 September 2019-ին.
  12. «Alumna of the Year 2017 nominee profile: Helen ApSimon, Northampton High School». Girls' Day School Trust. 12 April 2017. Վերցված է 2 September 2019-ին.
  13. 13,0 13,1 Air pollution modeling and its application XIV. Gryning, Sven-Erik., Schiermeier, Francis A., NATO/CCMS International Technical Meeting on Air Pollution Modeling and its Application (24th : 2000 : Boulder, Colo.). New York: Kluwer Academic. 2001. ISBN 978-0306474606. OCLC 559433711.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  14. Brimblecombe, Peter (23 November 2015). Urban pollution and changes to materials and building surfaces. Brimblecombe, Peter, 1949–. London. ISBN 978-1783268863. OCLC 947143726.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Air pollution science for the 21st century. Austin, Jill, 1953 March 24-, Brimblecombe, Peter, 1949–, Sturges, W. T. (1st ed.). Amsterdam: Elsevier. 2002. ISBN 978-0080526904. OCLC 162131001.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  16. «EQUA Index – Who are we? | EQUA INDEX | Independent real world driving data». equaindex.com. Վերցված է 2 February 2018-ին.
  17. «Helen ApSimon». royalsociety.org. Վերցված է 2 February 2018-ին.
  18. «National Emission Ceilings Directive Review» (PDF). European Commission. 2014. Վերցված է 2 February 2018-ին.
  19. Davies, Phil (29 June 2017). «Heathrow staff incentivised to buy low-emission cars». Travel Weekly. Վերցված է 19 February 2018-ին.
  20. «Queen's birthday honours list 2013: GCB, DBE and CBE». The Guardian. 14 June 2013. Վերցված է 19 February 2018-ին.
  21. «Air pollution professor awarded CBE – Air Quality News». Air Quality News. 17 June 2013. Վերցված է 2 February 2018-ին.