«Խոսե Խոսե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 79. Տող 79.
[[Կատեգորիա:Հոլիվուդյան փառքի ծառուղի]]
[[Կատեգորիա:Հոլիվուդյան փառքի ծառուղի]]
[[Կատեգորիա:21-րդ դարի երգիչներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի երգիչներ]]
[[Կատեգորիա:Մեքսիկացի կինոդերասաններ]]
[[Կատեգորիա:Մեքսիկացի դերասաններ]]
[[Կատեգորիա:Մեքսիկացի կոմպոզիտորներ]]

11:59, 18 հունվարի 2021-ի տարբերակ

Խոսե Խոսե
Ի ծնե անունիսպ.՝ José Rómulo Sosa Ortiz
Նաև հայտնի է որպեսJosé José
Ծնվել էփետրվարի 17, 1948(1948-02-17)[1]
Clavería, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էսեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[2] (71 տարեկան)
Homestead, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանPanteón Francés de San Joaquín
ԺանրերLatin ballad?
Մասնագիտություներգիչ, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և սցենարիստ
Երգչաձայնբարիտոն[3]
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Victor, Ariola Records America? և Sony BMG
ԱմուսինAnel?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 José José Վիքիպահեստում

Խոսե Ռոմուլո Սոսա Օրտիս (իսպ.՝ José Rómulo Sosa Ortiz, փետրվարի 17, 1948(1948-02-17)[1], Clavería, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[2], Homestead, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ, առավել հայտնի է Խոսե Խոսե անվամբ), մեքիսկացի երգիչ, երաժիշտ և դերասան: «El Principe » երգը թողարկելուց հետո նրան շնորհվեց «Երգի արքայազն» (El Príncipe de la Canción) մականունը[4]: Հանդես է գալիս հիմնականում լատինաամերիկյան ռոմանտիկ բալլադների կատարմաբ:

Կենսագրություն

Հարազատ Ասկապոցալկոյում Խոսե Խոսեի բրոնձազույլ արձանը

Խոսե Խոսեն ծնվել է 1948 թվականին փետրվարի 17-ին Մեխիկոյում՝ Ասկապոցալկոյում: Ապագա երգչի հայրը երաժիշտ Խոսե Սոսա Էսկիվիլյան էր իսկ մայրը՝ նույնպես երաժիշտ՝ Մարգարիտ Օրտիսը: Քանի որ ծնողների կարիերան այնքան էլ հաջող չէր, ուստի չշտապեցին ողջունել որդու նկրտումները՝ հանդեպ երգ-երաժշտության: 1963 թվականին Խոսեի հայրը լքեց ընտանիքը: Այդ պատճառով, ընտանիքի հոգսը թեթևացնելու և մորն ու փոքր եղբորը օգնելու նպատակով, Խոսե Խոսեն սկսեց աշխատել: Հենց այդ տարում էլ երգիչը ստեղծեց իր առաջին տրիոն, որի կազմում ընդգրկվեցին նրա զարմիկ Ֆրանսիսկո Օրտիսն ու ընկերը՝ Ալֆրեդո Բենիտեսը[5]:

Կարիերա

1965 թվականին Խոսեն ստորագրեց իր կյանքի առաջին պայմանագիրը «Orfeon Records» ձայնագրման ընկերության հետ[6].

1965 թվականին ընկերներիցս մեկը խնդրեց ինձ, որպեսզի նրա քրոջ ծննդյան որը գիշերերգ (սերենադ) երգեմ: Պարզվեց, որ վերջինս Orfeon Records ընկերության տնօրենի պատասխանատու քարտուղարն էր: Նա ասաց. «Դուք շատ լավ երգում եք, չե՞ք ցանկանա մասնակցել լեյբլի լսումներին»: Ես հաղթահարեցի...
- Խոսե Խոսե

Այս ձայնագրման ստուդիայի հետ համագործակցության ընթացքում Խոսե Խոսեն լուրջ հաջողություններ չարձանագրեց իր կարիերայում: 1967 թվականին երգիչը ստորագրեց պայմանագիր երգու սինգլներ ձայնագրելու համար՝ «El Mundo» և «Ма Vie», սակայն կրկին անհաջողության մատնվեց: Դրանից հետո կրկին վերադարձավ սերենադներին և գիշերային ակումբներում ելույթներին Los PEG-ի հետ համատեղ:

1969 թվականին Արմանդո Մանսաներոյի օգնությամբ Խոսե Սոսան լույս ընծայեց իր առաջին ալբոմը, որը կոչվեց «José José »: RCA Victor լեյբլում երգիչը հանդես եկավ Խոսե Խոսե կեղծանվամբ, որը իր և հոր՝ ալկոհոլի չարաշահումից նոր մահացած Խոսե Սոսա Էսկվիլյայի անունների համատեղությունն էր: Ալբոմը դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, սական մեծ կոմերցիոն հաջողություններ չարձանագրեց[7]:

1970 թվականին լույս տեսավ Խոսե Խոսեի թվով երկրորդ ալբոմը, որը կոչվեց «La nave del olvido». այս ալբոմի համանուն երգը մեծ հաջողություններ ունեցավ և ճանաչվեց ու սիրվեց Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում: 1970 թվականի մարտի 25-ին Խոսե Խոսեն Մեքսիկան ներկայացրեց միջազգային երգի փառատոնին: Այդ փառատոնը կոչվում էր I«I Festival de la Canción Latina» իսկ երգը, որով հանդես եկավ Խոսեն՝ «El Triste»: Արդյունքում երգը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1970-ականների սկզբներին Խոսե Խոսեն դարձավ ամենահայտնի լատինոամերիկյան ռոմանտիկ բալլադներ կատարողը ամբողջ Լատինական Ամերիկայում:

Երգիչը միջազգային ճանաչման արժանացավ «Amor Amor,» ալբոմի լույս ընծայվելուց անմիջապես հետո: Այն թողարկվեց Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում: Նույն թվականին, սակայն ավելի ուշ, նույն վայրում լույս տեսավ նաև երգչի մյուս ալբոմը՝ «Romántico»: 1983 թվականին թողարկվեց «Secretos» ալբոմը. այն վաճառվեց ավելի քան 2 միլիոն տպաքանակով հընթացս առաջին շաբաթի[8]:

1990 թվականին Ռաուլ Վելասկոն թողարկեց հատուկ հեռուստատեսային շոու, որը նվիրված էր Խոսե Խոսեի բեմական կարիերայի քսանհինգամյակին ( 1965 թվականից): Հաղորդումը եթեր բարձրացավ «Televisa» հեռուստաընկերությամբ և տևեց ավելի քան հինգ ժամ: Եթերին մասնակցեցին շատ հայտնի անհատներ, որոնց թվում էին Արմանդո Մոնսենարոն, Լիբերտադ Լամարկեն, Վիսենտե Ֆերնանդեսը և այլք: Այդ ժամանակ երգչի մոտ նկատվում էին առողջական խնդիրներ՝ կապված ալկոհոլի չարաշահման հետ: 1993 թվականին Խոսեն արձակուրդ վերցրեց և անցավ բուժում ընդունելուն վերականգնողական կլինիկայում: 1995 թվականին էկրաններ բարձրացավ «Perdóname Todo» ֆիլմը, որը նվիրված էր երաժիշտ-հարբեցող Խոսեի կյանքին ու ճակատագրին. սույն ֆիլմում երաժիշտը նկարահանվեց անմիջապես բուժումն ավարտելուց հետո:

1990-ականների վերջին լույս տեսավ «Distancia » (1998) ալբոմը: 1999 թվականի սեպտեմբերին Խոսեն Արմանդո Մոնսաներոյի հետ միասին մասնակցեցին Լոս Անջելեսում տեղի ունացած համերգների շարքին, որը կոչվեց «Noche Bohemia»:

2001 թվականին հայտնվեց Խոսե Խոսեի նոր ալբոմը՝«Tenampa» վերնագրով, որը քննադատների կողմից ցածր ռեյտինգի արժանացավ ու վաճառվեց 500000 օրինակով:

Մրցանակներ

Հոլիվուդի Փառքի ծառուղում Խոսե Խոսեի աստղը

Խոսե Խոսեն ունի բազմաթիվ մրցանակներ և պարգևներ: Դրանց թվում են «El Premio a la Excelencia», «Տարվա մարդ» (Latin Grammy Awards of 2005-ի կողմից): Ինն անգամ առաջադրվել է «Գրեմիի»: Հոլիվուդի Փառքի ծառուղում և Լաս Վեգասի Աստղերի ճեմուղիում կան Խոսե Խոսեի աստղերը: 2007 թվականին հարազատ Ասկապոցալկոյում կառուցվեց և տեղադրվեց Խոսեին նվիրված բրոնզաձույլ արձանը:

Սկավառակագրություն

  • Tenampa (2001)
  • Distancia (1998)
  • Y Algo Mas (1998)
  • Tesoros (1997)
  • Mujeriego (1995)
  • Grandeza Mexicana (1994)
  • 30 Años De Ser El Principe (1993)
  • 40 y 20 (1992)
  • En las Buenas... y en las Malas (1990)
  • ¿Qué Es El Amor? (1989)
  • Sabor A Mi (B.S.O./Soundtrack) (1988)
  • Soy Así (1987)
  • Siempre Contigo (1986)
  • Promesas (1985)
  • Gavilan o Paloma (B.S.O./Soundtrack) (1985)
  • Reflexiones (1984)
  • Secretos (1983)
  • Mi Vida (1982)
  • Gracias (1981)
  • Romántico (1981)
  • Amor Amor (1980)
  • Si Me Dejas Ahora (1979)
  • Lo Pasado, Pasado (1979)
  • Volcán (1978)
  • Reencuentro (1977)
  • El Príncipe (1976)
  • Tan Cerca...Tan Lejos (1975)
  • Vive (1974)
  • Hasta que Vuelvas (1973)
  • Cuando Tu Me Quieras (1972)
  • De Pueblo en Pueblo (1972)
  • Buscando Una Sonrisa (1971)
  • El Triste (1970)
  • La Nave Del Olvido (1970)
  • Cuidado (1969)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/José_José
  2. 2,0 2,1 2,2 https://noticieros.televisa.com/ultimas-noticias/jose-jose-muere-28-septiembre-2019/
  3. https://www.univision.com/amp/famosos/jose-jose-requiem-por-el-principe-triste
  4. «Mexican singer Jose Jose gets star on walk» (անգլերեն). usatoday.com. Վերցված է 2014-01-11-ին.
  5. «Artist Biography by Drago Bonacich» (անգլերեն). allmusic.com. Վերցված է 2014-01-11-ին.
  6. «The Prince's 40-Year Reign: A Billboard Q&A» (անգլերեն). billboard.com. Վերցված է 2014-01-11-ին.
  7. «LP Cuidado – 1969» (իսպաներեն). elprincipedelacancionayeryhoy.com. Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին. Վերցված է 2014-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Secretos – 1983» (իսպաներեն). elprincipedelacancionayeryhoy.com. Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին. Վերցված է 2014-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Խոսե» հոդվածին։